«Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակներում խուզարկություններ են ընթանում
Ներքաղաքական«Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակներում խուզարկություններ են ընթանում: Խուզարկությունները, մասնավորապես, իրականացվում են Անիում և Մարալիկում։
Հակակոռուպցիոն կոմիտեից Aysor.am-ին հայտնեցին, որ նշված հասցեներում քննչական գործողություններն իրականացվում են ընտրակաշառք տալու, ստանալու և Քրեական օրենսգրքի մի շարք այլ հոդվածներով Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։
«Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հավելեցին կոմիտեից։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

