ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԱ. ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ 5-ՐԴՆ Է
ՍպորտՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամները շարունակում են ելույթները ԱԱ֊ում ։ Եգիպտոսում ընթացող ԱԱ մրցումային վերջին օրը պայքարի մեջ մտան 110 կգ քաշային ծանրորդները։ Հայաստանի հավաքականի անդամ, Գյումրեցի ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ պոկում վարժության ժամանակ գլխավերևում պահեց 154 կգ և 163 կգ կշռող ծանրաձողերը։ Հրումում հայ ծանրորդը բարձրացրեց 193 կգ ու 201 կգ։ Երկամարտի 364 կգ արդյունքով Ղազարյանը ԱԱ ֊ում 5֊րդն է։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

