ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԱ. ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԵՐԿԱՄԱՐՏԻ ԱՐԴՅՈՒՆՔ ՉՈՒՆԵՑԱՎ
ՍպորտԵգիպտոսում այսօր մայիսի 8-ին ավարտվեց Ծանրամարտի երիտասարդների Աշխարհի առաջնությունը։ Այսօր պայքարի է դուրս եկել Հայաստանի վերջին ներկայացուցիչ, գերծանր քաշային ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ։ Պոկում վարժությունում Մկրտչյանը հաջող կատարեց 2 մոտեցում։ Նախ բարձրացրեց 150 կգ ապա 155 կգ կշռող ծանրաձողերը։
Երրորդ մոտեցմամբ նա ձախողել է 160 կգ։ 155 կգ արդյունքով նա 9-րդ տեղն է զբաղեցրել։ Ցավոք, անհաջող հանդես եկավ հրումում, Մկրտչյանը երկամարտի արդյունք չգրանցեց։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
