Ռուսաստանը Իրանին առաջարկել է հազարավոր օպտիկամանրաթելային անօդաչուներ, որոնց դեմ ԱՄՆ-ի էլեկտրոնային պատերազմի միջոցներն անզոր են Կիեւն ակտիվորեն ամրություններ է կառուցում մարզկենտրոն Սումիի շուրջ 21-ամյա վարորդը տեղում մաhացել է Գուսան Արտակ Արամյանի նոր տեսահոլովակի պրեմիերան Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լիովին ապաքինվել է ստացած վերքերից. «Թասնիմ» Ֆրանսիան յուրահատուկ դավադրություններ է իրականացրել հայ ժողովրդի նկատմամբ. Գագիկ Համբարյան Իրանի պատերազմը աննախադեպ տեմպերով սպառում է համաշխարհային նավթի պաշարներ. Bloomberg Վեդիում մանկապղծության զոհ դարձած երեխաների հորեղբայրն ազատ է արձակվել Քըլըչը եկավ Երեւան, ասաց՝ այստեղ լավ է, քան մեր տանը. ԶԱՐՄԱՆՔ ՌԴ նախագահն այսօր մի շարք կարեւոր հայտարարություններ է անելու

Ավելի մեծ թշնամություն հնարավոր չէ պատկերացնել. Հրանտ Բագրատյան

Ներքաղաքական

Ինչո՞ւ էին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հրավիրել Երեւանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, երբ Արեւմուտքն ունի Զելենսկու հետ հանդիպելու, ռազմական օգնություն ցույց տալու հազար հատ այլ ֆորմատ։ ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ կարծիքով՝ Հայաստանի օժանդակությամբ կազմակերպված Զելենսկու այցելությունը Եվրոպական քաղաքական համայնքի ֆորումին դարձավ հակառուսական իրադարձություն, թշնամություն։

Ավելի մեծ թշնամություն հնարավոր չէ պատկերացնել։ Այսօր Ռուսաստանն աշխարհում ունի արդեն երկու մեծ թշնամի։ Արդեն սա պետք է ֆիքսենք ու հասկանանք։ Մեկը Ուկրաինան է, մյուսը՝ Հայաստանը։ Իսկ իր թշնամիների հետ Ռուսաստանը միշտ պատերազմում է, որովհետեւ ունի իր շահերը։ Անթույլատրելի է համարում իր սահմանների մոտ նման թշնամանքը։ Սա պետք է Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունը հասկանա։ Կամ էլ՝ ավելի շուտ պետք է հասկանա այն քաղաքական ղեկավարությունը, որը կգա հունիսի 7-ի ընտրություններից հետո:

Այս ամենը միտումնավոր է արվում: Այնպես չէ, որ Հայաստանը չէր հասկանում։ Հայաստանը պետք է ասեր․ «Եթե դուք Զելենսկուն կանչում եք այստեղ, ես հրաժարվում եմ քաղաքական գագաթնաժողովի կազմակերպումից, ես գործ չունեմ դրա հետ»։ Հայաստանը պիտի ասեր․ «Ես չեմ կարող հանդուրժել իմ դաշնակցի նկատմամբ այդ գործողությունը»։ Ինձ համար անսպասելի էր, որ Հայաստանն այդքան կիջնի։ Ալեն Սիմոնյանն ասում է․ «Վերջապես սկսել ենք քաղաքականություն վարել»։ Բայց ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել։ Ձեր անկախության քաղաքականությունը Ռուսաստանին քրֆե՞լն է, որտեղից տարեկան 7 միլիարդ դոլար սուբսիդիա եք ստանում։ Ուզեն-չուզեն՝ ռուսները պետք է փոխեն այդ գները։ Համենայն դեպս, այս իշխանության օրոք։ Ամեն ինչի գինն էլ պետք է փոխեն։ Ինչի՞ պետք է 3-4 անգամ էժան գազ տան։ Ու ոմանք էլ գալու են, ասեն. «Ըհըն, տեսա՞ք, որ թշնամի են ռուսները։ Բա որ ձեզ ասում էինք»։ Բայց դուք եք սարքում, դուք եք կազմակերպել։ Ռուսներն այդպիսի մտադրություն չունեին։ Դուք բերել եք Զելենսկուն, որը նստած պատմում է, թե ինչպես է հարվածում Մոսկվային։ Դա ձե՞ր գործն է, Ռուսաստանը ձեզնից ոչինչ չի խնդրում։ Ընդամենը խնդրում է չեզոքություն։ Ինչի՞ եք դիտավորյալ այդպիսի բաներ անում։ Չէ՞ որ նման բաների համար պետք է լինելու պատասխան։ Եվ այդ պատասխանը ռուսները տալու են։ Դուք հալ ունե՞ք դիմանալու այդ պատասխանին։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսաստանը Իրանին առաջարկել է հազարավոր օպտիկամանրաթելային անօդաչուներ, որոնց դեմ ԱՄՆ-ի էլեկտրոնային պատերազմի միջոցներն անզոր ենԿիեւն ակտիվորեն ամրություններ է կառուցում մարզկենտրոն Սումիի շուրջ21-ամյա վարորդը տեղում մաhացել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լիովին ապաքինվել է ստացած վերքերից. «Թասնիմ»Ֆրանսիան յուրահատուկ դավադրություններ է իրականացրել հայ ժողովրդի նկատմամբ. Գագիկ ՀամբարյանԻրանի պատերազմը աննախադեպ տեմպերով սպառում է համաշխարհային նավթի պաշարներ. BloombergՎեդիում մանկապղծության զոհ դարձած երեխաների հորեղբայրն ազատ է արձակվել Քըլըչը եկավ Երեւան, ասաց՝ այստեղ լավ է, քան մեր տանը. ԶԱՐՄԱՆՔՌԴ նախագահն այսօր մի շարք կարեւոր հայտարարություններ է անելու«Ինտերի» մեկնարկային կազմը «Լացիոյի» դեմ խաղում Իրանը մտածում է Հորմուզի նեղուցով անցնող ստորջրյա ինտերնետային մալուխների վերահսկողության մասինՎտանգված է ոչ միայն մեր անցյալը, մեր ներկան, նաեւ մեր ապագան. Մետաքսե ՀակոբյանԳյումրի հրապարակի մարդաշատությունը չի ենթադրում, որ այնտեղ գյումրեցիներն էին հավաքվել. Պողոսյան«Տնից լավ տեղ չկա». Անի Երանյանը Հայաստան է վերադառնու՞մ․ մանրամասներՖՈՏՈ․ Տաթև Ասատրյանի և Նժդեհի նոր հրապարակումը հուզել է բոլորին«Վագներ»-ի մարտիկները «Անմահ գնդի» երթին մասնակցել են Եվգենի Պրիգոժինի դիմանկար (Տեսանյութ)Վեդու քույրերի սկանդալային գործով 3-րդ մանկապիղծ է․ նրան ևս մեղադրանք առաջադրվեցԵՄ-ն Հայաստանը ցանկանում է դարձնել հերթական գործիքն՝ ընդդեմ Ռուսաստանի. ԲալասանյանԺողովուրդներին հնարավոր է ժամանակավորապես զրկել հողից, բայց վտանգավոր է նրանց զրկել հիշողությունից. Արցախցի փաստաբանի պատասխանը ՓաշինյանինԱվելի մեծ թշնամություն հնարավոր չէ պատկերացնել. Հրանտ Բագրատյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված