«Վերջապես...».AS պարբերականը` Ռանոսի նորամուտի և առաջին գոլի մասին. Ռուսասական ուժերը շատ կարեւոր բնակավայր գրավեցին Զապորոժեի արեւելքում Կրթո՞ւմ են երեխաներին, թե՞ դատարկում են գյուղերը Թրամփը«փոքր գին» համարեց Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի ոչնչացումը Իրանի հետ պատերազմի ժամանակ Եթե շներ չունեք՝ հաչալ սովորեք․ ԶԱՐՄԱՆՔ Զապորոժեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկը ենթարկվել է հարձակման Արսեն Թորոսյանին շնորհվել է պատվավոր բայղուշի կոչում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Երկրի գլխավոր ընդդիմություն չդարձան, հավակնում են գլխավոր դեղագործի տիտղոսին Խորհրդարանի մանդատն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է Եկեղեցու սահմանադրորեն պաշտպանված ինքնավարությունը Ձեր տուն մտած ադրբեջանցուն չհամարձակվեք բան անել, թե չէ պատերազմ կլինի. սա է իշխանության ուղերձը․ Վրթանեսյան

Ամբողջ Հյուսիսային Կովկասը գրավված էր, ազատագրեցի՛նք. ինչ է պատմում 102-ամյա Ներսես պապը

Հասարակություն

ՍԻՄ կուսակցության 102-ամյա անդամ, Հայրենական մեծ պատերազմ անցած եւ հաղ:թանակած ՆԵՐՍԵՍ ՍԻՄՈՆՅԱՆԸ՝ 81-ամյա հաղթանակի հիշողություններով «Իրավունք TV»-ի տաղավարում կրկին վերհիշեց պատերազմը: Նախքան տաղավարում նրա հարցազրույցը` Ներսես պապը հանդիպում ունեցավ ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի եւ Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

—Ներսես պապ, ի՞նչ եք հիշում պատերազմից եւ ի՞նչ կպատմեք կրկին մեր հեռուստադիտողներին:

— Պատերազմը երբ սկսվեց, դպրոցական էի: Միանգամից ընկերներիս հետ գնացի պատերազմ: Ցավոք, լավ ընկերներ կորցրեցի կռվի ժամանակ, բայց ամենաշատը հիշում եմ մոտ ընկերոջս՝ Վանիկին: Վանիկը զոհվեց, ես շատ ծանր տարա: Նա շատ խելացի էր եւ դեռ երեխա: Ասեմ, որ հայ ազգը շատ կորուստներ ունեցավ Ղրիմի ազատագրման ժամանակ:

1942 թվականի աշունն էր եւ անմիջապես անցա Նովորոսիսկի պաշտպանությանը: Յոթ ընկեր էինք, որոնցից չորսը զոհվեցին այդ պաշտպանության ընթացքում: Մեկ տարի պայքարել ենք Նովորոսիսկի ազատագրման համար: Նովորոսիսկի պաշտպանությունը շատ կարեւոր էր, որովհետեւ ամբողջ Հյուսիսային Կովկասը գրավված էր: Հասել էին Սեւ ծովի ափ: Նովորոսիսկ քաղաքն էլ էր գրավված: Միայն քաղաքի ծայրամասի 1-2 թաղամաս էր մնացել եւ 1943 թվականի սեպտեմբերին ազատագրեցինք եւ ազատագրման հարցում նաեւ մեծ ներդրում ունեցավ մեր հարեւան դիվիզիան, որը հայկական դիվիզիան էր:

— Ե՞րբ ամուսնացաք:

— Դե պատերազմից հետո կոլխոզում աշխատանքի անցա՝ հաշվապահ էի: Հետո համալսարանում սովորեցի: Ավարտելուց հետո գյուղի դպրոցում եմ աշխատել եւ 24 տարի տնօրեն եմ եղել նույն դպրոցում: Երբ կոլխոզի գլխավոր հաշվապահն էի, այդ ժամանակ ամուսնացա: 4 երեխա ունեցա՝ 2 տղա, 2 աղջիկ: 4 երեխաներս էլ բարձրագույն կրթություն են ստացել:

— Դուք ՍԻՄ կուսակցության ամենատարեց ներկայացուցիչն եք: Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք անդամակցել կուսակցությանը:

— Արդեն 30 տարուց ավելի է, ինչ կուսակցությունում եմ: Ես Հայկ Բաբուխանյանին շատ եմ հարգում: Մեկ անգամ՝ 30 տարի առաջ, պատահական հանդիպեցի նրան, իմացա իրենց ազնիվ նախաձեռնության մասին, որ պայքարում են հայրենիքի համար եւ այդպես բարեկամացա Բաբուխանյանի հետ, դարձա կուսակցության անդամ: Դուք քանի՞ տարի է, որ աշխատում եք այստեղ:

— Շուտով կլրանա 5 տարին, Ներսես պապ ջան:

— Բա տես, աղջիկ ջան, իսկ ես 30 տարուց ավել է այստեղ եմ: Չգիտեմ, գուցե սա իմ վերջին ձեր տաղավարում հարցազրույցն է: Բայց մարդ պետք է առողջ, ոտքով ձեռքով ապրի: Հենց պառկեց, արդեն վերջ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Վերջապես...».AS պարբերականը` Ռանոսի նորամուտի և առաջին գոլի մասին. Թուրքիան Ուկրաինային ՀՕՊ համակարգ է մատակարարելՊԱՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ ԵՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵԱ-ՈՒՄՅունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՌուսասական ուժերը շատ կարեւոր բնակավայր գրավեցին Զապորոժեի արեւելքումԿրթո՞ւմ են երեխաներին, թե՞ դատարկում են գյուղերըԹրամփը«փոքր գին» համարեց Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի ոչնչացումը Իրանի հետ պատերազմի ժամանակԵթե շներ չունեք՝ հաչալ սովորեք․ ԶԱՐՄԱՆՔԶապորոժեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկը ենթարկվել է հարձակմանԱրսեն Թորոսյանին շնորհվել է պատվավոր բայղուշի կոչում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԵրկրի գլխավոր ընդդիմություն չդարձան, հավակնում են գլխավոր դեղագործի տիտղոսինՅունիբանկն աջակցեց AGBU Global Run-ի անցկացմանն աշխարհի 22 քաղաքներումԴատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցըԽորհրդարանի մանդատն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է Եկեղեցու սահմանադրորեն պաշտպանված ինքնավարությունը6 տարի է՝ Փաշինյանի դեմ գիշեր-ցերեկ պայքարում եմ, միայն Ռուբինյանն է ինձ դրա համար փող տվելՁեր տուն մտած ադրբեջանցուն չհամարձակվեք բան անել, թե չէ պատերազմ կլինի. սա է իշխանության ուղերձը․ ՎրթանեսյանՖոն դեր Լայենը հայտնել է ԵՄ-ում գազի գնի 140%-ով աճի մասին«Ուժեղ Հայաստան»-ն ուզում է բոլոր հարեւանների հետ ունենալ «լավագույն հարաբերություններ»Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ինՕրվա մղուժ... Հայկ Մամիջանյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված