Մայիս ամիսը մեր պատմության մեջ եղել ու մնում է մեր փառահեղ հաղթանակների վկան Փաշինյա՛ն, բա որ Արցախը մերը չի եղել, ինչո՞ւ 5000 լույսի կտոր տղաներին զոհեցիր, ինչո՞ւ էիր որդուդ Արցախ ծառայության ճանապարհում. Շարմազանով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն` առաջիկա օրերին Այսօր, երբ բռնազավթված է Արցախը, պարտավոր ենք հետամուտ լինել արցախահայության իրավունքների պաշտպանությանը․ Վեհափառ Նոր տվյալներ՝ հանտավիրուսից. Ի՞նչ իրավիճակ է Հայաստանում Հարազատ պապու թոռը կամ՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում 2026 թվականի մայիսի 9–ը նշում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության պայմաններում․ Փաշինյան ՇՏԱՊ. Կեղծ ԱԱԾ-ականներ ու ԿԲ աշխատակիցներ են ներկայանում. Համացանցային խարդախների նոր գործելաոճը Հաղթանակը, որը փորձում են վերաշարադրել «Հրապարակ». Սյունիքը, մեծ հաշվով, մերժեց Նիկոլ Փաշինյանին

Այսօր, երբ բռնազավթված է Արցախը, պարտավոր ենք հետամուտ լինել արցախահայության իրավունքների պաշտպանությանը․ Վեհափառ

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը հաղթանակի եվ խաղաղության օրվա առիթով․

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հաղթանակի և խաղաղության օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր ժողովրդին ի Հայաստան և ի սփյուռս: Մայիսի 9-ը մեզ համար թանկ հիշատակների օր է, երբ պանծացնում ենք մեր ժողովրդի զավակների սխրանքները Երկրորդ համաշխարհային պատերազմում և արցախյան հերոսամարտում։

Հայրենական մեծ պատերազմում կերտված փառավոր հաղթանակը վկայությունն է ժողովուրդների համախմբյալ և միասնական պայքարի ընդդեմ ֆաշիզմի, ընդդեմ անարդարության և չարիքի։ Մեր ժողովուրդն իր կարևոր ավանդն է ունեցել այս հաղթության մեջ։

Տասնամյակներ շարունակ այս օրը մեզ համար նշանավորվել է նաև արցախյան գոյամարտի հաղթանակով։ Այսօր, երբ բռնազավթված և հայաթափված է Արցախը, պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների  պաշտպանությանը։ Անցյալի այս իրադարձությունները մեզ պետք է ամուր և հաստատակամ պահեն զորեղ ու անվտանգ պետության կերտման մեր տեսիլքների իրագործման ճանապարհին։

Հաղթանակի և խաղաղության օրը մեզ պետք է հիշեցնի դժվարին այդ օրերին մեր ժողովրդի դրսևորած միասնականության, քաջարի ոգու և հանուն ազգի ու հայրենիքի, հանուն խաղաղության մեր հերոսների զոհողության մասին։ Այս նվիրական օրն իր խորհրդով նաև պետք է ամրապնդի մեզանում նախանձախնդրությունն ու պարտավորությունը հոգատարություն դրսևորելու պատերազմի վետերանների, զոհվածների և անհայտ կորածների ընտանիքների հանդեպ։

Աղոթում ենք Մեծ հայրենականում և արցախյան հերոսամարտում իրենց կյանքն ընծայած հայորդիների հոգիների համար, որոնց հայրենասիրությունն այսօր էլ ոգեշնչող օրինակ է սերունդների համար՝ նույն պատասխանատվությամբ ու նվիրումով ապրելու, արարելու և պայքարելու ի սեր հայրենի մեր երկրի։
Առ Բարձրյալն աղոթքով հայցում ենք աշխարհին խաղաղություն և ժողովուրդներին՝ բարօրություն: Թող Հարուցյալ Տերն Իր Աջի հովանու ներքո անվտանգ ու ապահով պահպանի մեր հայրենիքն ու համայն ժողովրդին՝ հույսով և հավատով ամուր ու սիրով՝ միասնական:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ամենեսեանս. Ամէն»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Մայիս ամիսը մեր պատմության մեջ եղել ու մնում է մեր փառահեղ հաղթանակների վկանՓաշինյա՛ն, բա որ Արցախը մերը չի եղել, ինչո՞ւ 5000 լույսի կտոր տղաներին զոհեցիր, ինչո՞ւ էիր որդուդ Արցախ ծառայության ճանապարհում. Շարմազանով«ՀԵՐՈՍԱԲԱՐ ԶՈՀՎԵԼ Է ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆԻ ՋՐԱԲԵՐԴ ԳՅՈՒՂՈՒՄ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն` առաջիկա օրերինԱյսօր, երբ բռնազավթված է Արցախը, պարտավոր ենք հետամուտ լինել արցախահայության իրավունքների պաշտպանությանը․ ՎեհափառՆոր տվյալներ՝ հանտավիրուսից. Ի՞նչ իրավիճակ է Հայաստանում2026 թվականի մայիսի 9–ը նշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում․ Փաշինյանի ուղերձը՝ մայիսի 9-ի կապակցությամբՀարազատ պապու թոռը կամ՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում2026 թվականի մայիսի 9–ը նշում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության պայմաններում․ ՓաշինյանՇՏԱՊ. Կեղծ ԱԱԾ-ականներ ու ԿԲ աշխատակիցներ են ներկայանում. Համացանցային խարդախների նոր գործելաոճըՀաղթանակը, որը փորձում են վերաշարադրել«Հրապարակ». Սյունիքը, մեծ հաշվով, մերժեց Նիկոլ ՓաշինյանինԳորիսը ես իմ վրա եմ վերցնում, իմ խոսքն էլ՝ խոսքա, տղերքը. Ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետըԵվրամիության հարվածը կենտրոնի դպրոցականներին Սա միայն սառցաբեկորի գագաթն է. Կոնգրեսականը` գաղտնազերծված ՉԹՕ նյութերի մասին։Վառ պահենք մեր պապերի կերտած հաղթանակի հիշողությունը«Հրապարակ»․ Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են«Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքին ժամը 20:10-ի դրությամբ մասնակցել է շուրջ 5650 մարդ. ԻՔՄՀայտնի է՝ քանի մարդ է մայիսի 8-ին Էջմիածնում մասնակցել «Հայաստան» դաշինքի հանրահավաքին«Ժողովուրդ». 43 տոկոս աղքատություն, 4 տոկոս ծայրահեղ աղքատություն Շիրակում. Ուր են գնում պետական փողերը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված