Մխիթարյանի գոլը` «Լացիոյի» դարպասը(տեսանյութ) Ֆինանասական ոչ մի խոսակցության մեջ երբեք ներգրավված չեմ եղել. Պետրոսյան Ռուսաստանը Իրանին առաջարկել է հազարավոր օպտիկամանրաթելային անօդաչուներ, որոնց դեմ ԱՄՆ-ի էլեկտրոնային պատերազմի միջոցներն անզոր են Կիեւն ակտիվորեն ամրություններ է կառուցում մարզկենտրոն Սումիի շուրջ 21-ամյա վարորդը տեղում մաhացել է Գուսան Արտակ Արամյանի նոր տեսահոլովակի պրեմիերան Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լիովին ապաքինվել է ստացած վերքերից. «Թասնիմ» Ֆրանսիան յուրահատուկ դավադրություններ է իրականացրել հայ ժողովրդի նկատմամբ. Գագիկ Համբարյան Իրանի պատերազմը աննախադեպ տեմպերով սպառում է համաշխարհային նավթի պաշարներ. Bloomberg Քըլըչը եկավ Երեւան, ասաց՝ այստեղ լավ է, քան մեր տանը. ԶԱՐՄԱՆՔ

Ֆինանասական ոչ մի խոսակցության մեջ երբեք ներգրավված չեմ եղել. Պետրոսյան

Ներքաղաքական

«Ուժեղ Հայաստան» կուսակցություն հիմնադիր, գործարար Սամվել Կարապետյանը վերջերս իր ասուլիսի ընթացքում արեց հայտարարություն, ըստ որի, նա մշտապես ֆինանսավորել է 2021-2022 թվականներին անցկացվող բոլոր ընդդիմադիր հավաքները: Ինչպես գիտենք, նշված տարիներին հավաքներ կազմակերպել են  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը հետագայում ձեւակերպվեց որպես «Սրբազան շարժում»: Եվ քանի որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ միասին այդ օրերի իրադարձություններին ակտիվ մասնակցությունն է ունեցել «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ ՍՈՒՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, նրանից էլ «Իրավունք»-ը փորձեց ճշտել իրականությունը:

— Նախ կցանկանայի գնահատեիք, թե ինչպե՞ս է անցնում դեռեւս նոր մեկնարկված նախընտրական քարոզարշավը եւ արդյոք հավասար պայմաններ են ստեղծված ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի համար:

— Կարծում եմ՝ դեռ շուտ է որեւէ գնահատական տալու համար, բայց սովորական, դրական ընթացք է: Ինչ վերաբերում է ուժերի հավասարությանը, բնականաբար, այդ տեսանկյունից ֆինանսական ռեսուրսները հավասար չեն: Բայց մենք երբեք, մյուսների հետ չենք էլ մրցել ֆինանսական ասպեկտով: Մեր մրցակցությունն ընդհանրապես դրանում չի եղել, ու այդ առումով դուրս ենք մրցակցությունից, քանի որ շեշտը դրված է բացառապես օրակարգի, գաղափարի եւ գաղափարակրող մարդկանց վրա, ինչպես նաեւ մեր շփումների ու հարաբերությունների վրա՝ ժողովրդի հետ:

— Բոլորովին վերջերս Սամվել Կարապետյանը հայտարարություն արեց, որ ինքն այն մարդն է եղել, ով մշտապես ֆինանսավորել է Հայաստանում կայացած ընդդիմադիր ցանկացած շարժում: Լինելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման, այպսես ասած, հիմնադիրներից՝ Դուք տեղյա՞կ եք այդ ֆինասներից:

— Ես տեղյակ չեմ այդ ֆինանսավորումներից ու, ճիշտն ասած, դա ինձ առանձնապես այդքան էլ չի հետաքրքրում: Ես մշտապես ասել եմ, որ իմ խորհին համոզմամբ, մենք, որպես այդպիսին, տիտղոսային ընդդիմություն չենք ունեցել եւ նրանք ընդդիմություն չեն եղել:

— Նրանք ովքե՞ր, պարոն Պետրոսյան:

— Պառլամենտական ընդդիմության մասին եմ ասում: Այդ Ձեր նշած ժամանակահատվածոմ հավաքներ պառլամենտական ընդդիմությունն է արել:

— Այդ ընթացքում նաեւ եղել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը…

— Եթե խոսքը դրա մասին է, ապա ասեմ, որ դրա հասցեատերը ես չեմ: Որովհետեւ ես անգամ չնչին առումով ֆինանասական ոչ մի խոսակցության մեջ ընդհանրապես, երբեք ներգրավված չեմ եղել: Հակառակը, ես միշտ ասել եմ, դեմ եմ, որ ինչ-որ մարդիկ կամ ուժեր ֆինանսավորեն այդ շարժումը: Սա ժողովրդական շարժում է, հետեւապես, պետք է, որ աղբյուրները պարզ լինեն: Ես այդ աղբյուրները ոչ միայն մատնանշել եմ, այլ նաեւ ասել եմ, որ պատրատ եմ երեք օրվա ընթացքում, բոլոր հնարավոր ծախսերը հոգալ: Ու ոչ թե ես անձամբ այն հոգամ, այլ մատնանշել եմ, որ սփյուռքը՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի մեր հայերը, բացեիբաց, ուղիղ ասում են՝ մենք պատրաստ ենք աջակցել, ամեն մեկս որոշակի գումարով, որ այս շարժումը տեղի ունենա: Եվ դա պետք է լինի բաց ու թափանցիկ: Այդ մոտեցումը չի ընդունվել եւ դրանից հետո ես անգամ տեղյակ չեմ էլ եղել, թե ովքեր են ֆինանսավորմանը մասնակցում ու մասնակցել:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Մխիթարյանի գոլը` «Լացիոյի» դարպասը(տեսանյութ)Գեղամ Նազարյանը առանձնատուն է կառուցում Կիրանցում. «Հրապարակ»Ֆինանասական ոչ մի խոսակցության մեջ երբեք ներգրավված չեմ եղել. ՊետրոսյանՌուսաստանը Իրանին առաջարկել է հազարավոր օպտիկամանրաթելային անօդաչուներ, որոնց դեմ ԱՄՆ-ի էլեկտրոնային պատերազմի միջոցներն անզոր ենԿիեւն ակտիվորեն ամրություններ է կառուցում մարզկենտրոն Սումիի շուրջ21-ամյա վարորդը տեղում մաhացել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լիովին ապաքինվել է ստացած վերքերից. «Թասնիմ»Ֆրանսիան յուրահատուկ դավադրություններ է իրականացրել հայ ժողովրդի նկատմամբ. Գագիկ ՀամբարյանԻրանի պատերազմը աննախադեպ տեմպերով սպառում է համաշխարհային նավթի պաշարներ. BloombergՔըլըչը եկավ Երեւան, ասաց՝ այստեղ լավ է, քան մեր տանը. ԶԱՐՄԱՆՔՌԴ նախագահն այսօր մի շարք կարեւոր հայտարարություններ է անելու«Ինտերի» մեկնարկային կազմը «Լացիոյի» դեմ խաղում Իրանը մտածում է Հորմուզի նեղուցով անցնող ստորջրյա ինտերնետային մալուխների վերահսկողության մասինՎտանգված է ոչ միայն մեր անցյալը, մեր ներկան, նաեւ մեր ապագան. Մետաքսե ՀակոբյանԳյումրի հրապարակի մարդաշատությունը չի ենթադրում, որ այնտեղ գյումրեցիներն էին հավաքվել. Պողոսյան«Տնից լավ տեղ չկա». Անի Երանյանը Հայաստան է վերադառնու՞մ․ մանրամասներՖՈՏՈ․ Տաթև Ասատրյանի և Նժդեհի նոր հրապարակումը հուզել է բոլորին«Վագներ»-ի մարտիկները «Անմահ գնդի» երթին մասնակցել են Եվգենի Պրիգոժինի դիմանկար (Տեսանյութ)Վեդու քույրերի սկանդալային գործով 3-րդ մանկապիղծ է․ նրան ևս մեղադրանք առաջադրվեցԵՄ-ն Հայաստանը ցանկանում է դարձնել հերթական գործիքն՝ ընդդեմ Ռուսաստանի. Բալասանյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված