Մխիթարյանը` «Ինտերի» ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդ Լատվիա-Հայաստան. Ֆուտբոլիստների գնահատականները Շատ հպարտ եմ, ուրախ, որ հանդես եմ գալիս Հայաստանի համար. Միշիև Հանրայինը թիրախավորել է ռուսական 102-րդ ռազմաբազան Ջրմուղի թվերը հիշեցնում են Նիագարայի ջրվեժը. բեսպրեդելը շարունակվում է Համախմբման հայտարարության տեքստում քաղբանտարկյալների մասին կետ, ցավոք, չկա. Մանուկ Սուքիասյան Սյուզան Մարգարյանը լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Տեղեկատվական անվտանգության փորձագետը ահազանգում է Ջոնսոնն էր անընդհատ Լավրովին խնդրում օղի լցնել. Զախարովա Սա գաղափարական հենքի վրա ձեւավորված միասնություն չէ. Արամ Գ․Սարգսյանի

Զելենսկին մահացու վտանգի առաջ կամ ինչպես Ուկրաինայում արագ խաղաղության գնահատումները 3-4 տոկոսից «մեկ գիշերում» հասան 100-ի

Միջազգային

Սկանդալային փաստ արձանագրվել Polymarket հայտնի կանխատեսումների հարթակում: Այն է` եթե դեռ մայիսի 6-7-ին հավանականությունը, որ Ուկրաինայում պատերազմը կավարտվի շատ արագ կամ, որ մայիսի 9-ի զինադադարը կերկարացվի գնահատվում էր ընդամենը 3-4 տոկոս, ապա այսօր այն հասել է մոտ 100 տոկոսի: Այսինքն, հարթակի գնահատումը, որ հրադադարը չի վերջանա մայիսի 31-ին, հունիսի 30-ին կամ մինչեւ տարեվերջ, գնահատվում է հենց այդքան` համարյա 100 տոկոս։

Տրամադրությունների նման շրջադարձի մեջ, միգուցե, իր դերն ունեցավ նաեւ Պուտինի երեկվա հայտարարությունը, թե հավատում է, որ հակամարտությունը շուտ կավարտվի: Բայց ոչ միայն. դա բավարար չէր 3-4 տոկոսը 100-ի հասցնելու համար:

Թեռ իրականում ինչ է կատարվել, ուկրաինական տեղյակ աղբյուրը բացատրում է այն վերջնագրով, որը Վաշինգտոնից հղվել է Կիեւին: Այն է` «Ուիտկոֆը նոր վերջնագիր է ներկայացրել Զելենսկիին, եւ մենք հիմա մոտ ենք խաղաղությանը»:

Սակայն աղբյուրը չի բացառում նաեւ, որ այս անգամ էլ հարցը գլուխ չգա` հայտնելով. «Զելենսկին հրատապ փակ հանդիպում է ունեցել Երմակի հետ՝ քննարկելու համար, թե ինչպես խուսափել կոմպրոմատային տեղեկատվության հրապարակումից, որի մասին նրան հայտնել են ԱՄՆ-ից»։

Չնայած դրան, ըստ աղբյուրի. «Նախագահական վարչակազմի մեր աղբյուրը հայտնել է, որ նախագահի աշխատակազմը սպասում է Ուիտկոֆի ժամանմանը Կիև՝ Զելենսկիի հետ բանակցությունների համար: Բանակցություններում նախագահը ցանկանում է երաշխիքներ ստանալ իր շրջապատի և իր անվտանգության համար»։

Ակնարկն այն մասին է, որ Զելենսկին ու Երմակը հստակ ծրագիր դեռ չունեն, թե ինչպես կարող են հասնել նրան, որ ԱՄՆ-ն հետ կանգնի կոմպրոմատային փաստերի հրապարակումից: Խոսքը, ըստ ամենայնի Մինդիչի գաղտնալսումների սկանդալային պատմության մասին է: Ավելի ստույգ, այն դրվագների, որոնք ուղղակիորեն վերաբերում են անձամբ Զելենսկուն: Դրանք վերաբերում են զենքի հետ կապված կոռուպցիոն գործարքների, որոնց հրապարակումիը ոչ միայն ջրի երես կհանի ֆինանսական գործարքների և արտասահմանյան հաշիվների վերաբերյալ տվյալները, այդ հիմքով ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի, այլ նաեւ Զելենսկու դեմ կհանի ողջ բանակը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ