Նոյի տապանն ուսումնասիրող գիտնականները վստահ են, որ «Արարատայան անոմալիան» պարունակում է հին կենդանիների ԴՆԹ-ներ Haaretz. Թրամփի վարչակազմը քննարկում է Իսրայելի դեմ միջոցներ ձեռնարկելու հարցը Շաքիում երեխաներին պաշտպանելիս ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում է Արա Աբրահամյանի որդին լքել է նշանածին՝ իմանալով որ նա հղի է այլ տղամարդուց Միլիոն աշխատելը լավ է, բայց ո՛չ տգիտություն քարոզելու, երկիրը քանդելու հաշվին․ Մանուկյան Պետական պաշտոնյանների աշխատավարձից ֆորմալինի հոտ է գալու. Թաղման նպաստի կրճատման հետքերով Կիևցի վարորդը ֆիքսել է Հյուսիսային կամրջն ռուսական հարվածի պահը (Տեսանյութ) Ղրիմի հարցով Ստրասբուրգում գտնվող Քոչարյան կրտսերն անհասանելի՞ է Ալիեւն աշխարհում միայն երկու գերտերություն է տեսնում՝ ԱՄՆ-ն և Չինաստանը ՌԴ-ում ժանտախտի փորձանոթ է կոտրվել․ գիտնականը մահացել է, հարյուրավոր մարդիկ մեկուսացվել

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով

Հանդիպում

 «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին Սյունիքի մարզի Շինուհայր բնակավայրի տարածքում ավտովթարի են ենթարկվել ազգությամբ ադրբեջանցիներ՝ Իրանի անձնագրերով։ Մեզ պատմեցին, որ որոնք աշխատում են Շինուհայրի դպրոցի շինարարության վրա։

Դեպքի մանրամասները «Իշխանություն» լրատվականին ներկայացրել է նրանց օգնության հասած Դավիթ Կարապետյանը։

Մեքենան կտրուկ շրջադարձի հատվածում մի քանի պտույտ գլորվեց։ Տղաներով մոտեցանք, օգնություն ցուցաբերեցինք, զանգահարեցինք շտապօգնություն, ոստիկանություն։ Հետո, երբ հասկացանք, որ այլազգիներ են, խնդրեցինք ներկայանալ։ Ավելի ուշ մոտեցավ իրենց ղեկավարը։ Չէին ուզում ասել, թե ինչ ազգություն ունեն, ստիպեցինք, որ ներկայանան, պարզվեց՝ վթարի ենթարկվածները Իրանի քաղաքացիներ են, ազգությամբ ադրբեջանցիներ, եւ աշխատում են Շինուհայրի դպրոցի շինարարության վրա»,- «Իշխանություն» լրատվականին պատմեց նա։ Վերջինս նշեց, որ վթարված մեքենայի մեջ գտնող անձինք հարբած են եղել։

Դեպքի վայրից մեզ ուղարկվել է նաեւ այն մեքենայի լուսանկարը, որով ժամանել է վթարված անձանց ղեկավարը՝ «պրարաբը», հայկական համարանիշներով ավտոմեքենա։

 

Թեեւ ՆԳՆ-ից հրաժարվեցին հայտնել վթարի ենթարկվածների ազգությունը, սակայն հաստատեցին վթարի փաստը։

«Այսօր ժամը 1։10-ին հաղորդում է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Շինուհայր գյուղի հատվածում «Պեժո» մակնիշի ավտոմեքենան ինքնավթարի է ենթարկվել։ Մեկ անձ վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի հիվանդանոց։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե»,- հայտնել են ՆԳՆ-ից։

 

Վիրավորում ստացած անձը տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն։ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում նշեց, որ հոսպիտալացված անձը Իրանի քաղաքացի է, իսկ թե ինչ ազգություն ունի՝ չի տիրապետում։ Նա նաեւ հայտնել է, որ բուժօգնություն ստանալուց հետո վերջինս դուրս է գրվել հիվանդանոցից։

 

Սակայն այս պատմության ամենաուշագրավ հատվածը միայն ավտովթարը չէ։ Հարցն այն է, թե ինչպես է ստացվել, որ Հայաստանի սահմանամերձ մարզի եւ ռազմավարական տեսանկյունից զգայուն բնակավայրի դպրոցի շինարարական աշխատանքներին ներգրավված են օտարերկրյա քաղաքացիներ՝ այն էլ ադրբեջանցիներ։

 

Խոսքը սովորական շինարարության մասին չէ։ Տարածաշրջանային լարվածության եւ հիբրիդային սպառնալիքների պայմաններում նույնիսկ տեսական մակարդակում չի կարելի բացառել, որ նման անձինք կարող են հայտնվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ազդեցության գոտում, ավելի պարզ ասած՝ լինեն հավաքագրված անձինք։ Երբ սահմանամերձ համայնքների ռազմավարական նշանակության դպրոցներում աշխատում են օտարերկրյա քաղաքացիներ, հարցեր են առաջանում՝ իրականացվե՞լ են անվտանգության ստուգումներ, կա՞ պետական վերահսկողություն, եւ ո՞վ է պատասխանատու նման որոշումների համար։

 

Նյութի աղբյուր՝ https://ishkhanutyun.am/hy/article/2026/05/11/2590

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Նոյի տապանն ուսումնասիրող գիտնականները վստահ են, որ «Արարատայան անոմալիան» պարունակում է հին կենդանիների ԴՆԹ-ներHaaretz. Թրամփի վարչակազմը քննարկում է Իսրայելի դեմ միջոցներ ձեռնարկելու հարցըՇաքիում երեխաներին պաշտպանելիս ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում էԱրա Աբրահամյանի որդին լքել է նշանածին՝ իմանալով որ նա հղի է այլ տղամարդուցԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄիլիոն աշխատելը լավ է, բայց ո՛չ տգիտություն քարոզելու, երկիրը քանդելու հաշվին․ ՄանուկյանՊետական պաշտոնյանների աշխատավարձից ֆորմալինի հոտ է գալու. Թաղման նպաստի կրճատման հետքերովԿիևցի վարորդը ֆիքսել է Հյուսիսային կամրջն ռուսական հարվածի պահը (Տեսանյութ)Ղրիմի հարցով Ստրասբուրգում գտնվող Քոչարյան կրտսերն անհասանելի՞ էԱլիեւն աշխարհում միայն երկու գերտերություն է տեսնում՝ ԱՄՆ-ն և ՉինաստանըՌԴ-ում ժանտախտի փորձանոթ է կոտրվել․ գիտնականը մահացել է, հարյուրավոր մարդիկ մեկուսացվելԱնատոլի Կաշպիրովսկին մահացել է 87 տարեկան հասակումՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՖրանսիան և Թուրքիան արգելափակել են Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությունը խորացնելու ՆԱՏՕ-ի ծրագրերը. PoliticoՄահացել է բանաստեղծ, հրապարակախոս Արտաշես ԱրամըՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՌուսաստանի ԱԳՆ-ն օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին խորհուրդ է տվել լքել ԿիևըԵս որեւէ մեկը չեմ, որ կամ ճանաչեմ Ղրիմը, կամ չճանաչեմ․ Մամիկոն ԱսլանյանՆորածին երեխա է մահացել, մայրը՝ հիվանդանոցում․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված