Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«ԵՍ ՄՐՑՈՒՄ ԵՄ ԾԱՆՐԱՁՈՂԻ ՀԵՏ, ՈՉ ԹԵ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ». ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ՕԽ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԿՐԿՆԱԿԻ, ԵՎՐՈՊԱՅԻ ԵՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆ

Սպորտ

Վերջերս Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտված Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գերծանր /+110 կգ /քաշայինների պայքարում երկամարտի 451 կգ արդյունքով Վարազդատ Լալայանը երրորդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը /210+241/։ Iravunk. com -ի մարզական լրագրողը զրուցել է Օլիմպիական փոխչեմպիոն, Աշխարհի կրկնակի, Եվրոպայի արդեն եռակի չեմպիոն, Գյումրեցի ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ հետ։

- Շնորհավորում ենք, Վարազդատ փայլուն հաղթանակի առթիվ։

- Շնորհակալ եմ։ Ասեմ, որ Եվրոպայի առաջնությունն ինձ համար ստացված էր, որովհետև հաղթել եմ։ Սա, իհարկե, վերաբերում է հաղթանակին։ Արդյունքներս քիչ էին, ուշ էի սկսել մարզումներս։ Դարձա Եվրոպայի եռակի չեմպիոն, ինչը շատ ուրախալի փաստ է ինձ համար, ֆեդերացիայի ու հայ ազգի համար։ Լուրջ պատճառ չկար, որ ուշ եմ սկսել մարզումները։ Այդքան էր ինձ պետք հաղթանակի համար, այդքան էի պատրաստվել։ Եվրոպայի ռեկորդ էի ցանկանում սահմանել, սակայն իմ նպատակն Աշխարհի ռեկորդները սահմանելն է։ Թույլ էր մրցակցությունը։ 2025 թվականին պարզ էր, որ կիլոգրամները ցածր են լինելու։ Ես բարձրացրի այնքան, ինչին պատրաստ էի այդ պահին։ Ես մրցում եմ ծանրաձողի հետ, մարզիկների հետ չեմ պայքարում։ Մարզումների ժամանակ ավելի շատ կիլոգրամներ էի բարձրացրել։ ԱԱ֊ում մրցակցությունը մեծ է, կա մրցակցություն։ Կպատրաստվենք Աշխարհի առաջնությանը։ Այս կիլոգրամներով Աշխարհի առաջնությանը չես կարող պայքարել մեդալի կամ հաղթանակի համար։

- Ինչ տվեց քեզ այս հաղթանակը։

- Բոլոր ոսկե մեդալներն էլ ունեն կարևորություն, շատ թանկ են բոլոր մեդալներն էլ, քանի որ իմ կյանքի, ուժի մասնիկն են, ես մրցակցություն չեմ զգացել։

- Վարազդատ, ինչ կասես, եթե վրացի անվանի ծանրորդ Լաշա Տալախաձեն կրկին վերադառնա ու մասնակցի մրցաշարերին, օրինակ ՕԽ-ին։

- Ես ավելի ուրախ կլինեմ։ Եթե մարզվում է, ուրեմն պատրաստվում է Լոս Անջելես - 2028 ՕԽ-ին, ու ես միայն հաջողություն եմ մաղթում։ Ես նրան շատ հարգում եմ, որպես մարդ ու որպես մարզիկ։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ