Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին Մեդվեդեւ. Ծեր վհուկ Ուրսուլան թող վերադառնա իր հին բժշկական սարքավորումներով խաղալուն Եվրոպայի հասարակական կարծիքը տաքացնում են Ռուսաստանի հետ անխուսափելի պատերազմից առաջ. Փորձագետ Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն

«Հրապարակ». Իշխանությունը չեզոքացնում է հանձնաժողովների ընդդիմադիր անդամներին

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես նախորդ, այս ընտրություններում էլ մեծ թվով մարդիկ են մասնակցել ԿԸՀ դասընթացներին, որոնց արդյունքում համապատասխան հավաստագրեր են ստանում, որպեսզի մասնակցեն ընտրական հանձնաժողովների աշխատանքներին։

Մեր տեղեկություններով, այս գործընթացն էլ ՔՊ-ի ուշադրությունից դուրս չի մնացել, որն իշխանափոխությունը կանխելու համար աննախադեպ հնարամտություններ է բացահայտում: Ըստ այդմ, ՔՊ-ն «բացահայտել» է հանձնաժողովների ընդդիմադիր անդամներին եւ երրորդ անձանց միջոցով նրանց հետ «աշխատանքներ տարել փորձել է համոզել, որ չմասնակցեն ընտրություններին։ Գաղտնիք չէ, որ ընդդիմադիր ուժերն ակնկալում են, որ հանձնաժողովներում իրենց անդամների միջոցով պետք է ընտրատեղամասերում վերահսկողություն հաստատեն, որպեսզի կեղծիքներ չարվեն: Հիմա փորձում են այդ վերահսկողությունը նվազեցնել: Հարց է ծագում․ եթե ընտրությունները կեղծելու ծրագիր չունեն, ինչո՞ւ են չեզոքացնում հանձնաժողովների ընդդիմադիր անդամներին: Ի դեպ, հանձնաժողովի անդամներն այդ աշխատանքի համար պետական բյուջեից վարձատրվում են: Այս տարի այդ գումարը հանձնաժողովի նախագահի համար կազմելու է 150 հազար դրամ, հանձնաժողովի անդամի համար 75 հազար:
Մեր տեղեկություններով, փորձում են ընդդիմության քվոտավորված անդամներին ֆինանսապես շահագրգռել, որ հրաժարվեն ընտրությունների ժամանակ աշխատելուց, ընդդիմադիրները չկարողանան «փակել» ընտրատեղամասերը, եւ իշխանությունն իր սեւ գործն անի։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ