⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... «Գերանի» հրթիռային անօդաչուները ամբողջ օրը հարձակվել են Կիևի մոտ գտնվող էներգետիկ ենթակառուցվածքների վրա Ինչ են հուշում Կիեվի կամուրջներին հասցվող ինտենսիվ հարվածները Մոսկվայի հերթական պայմանը Փաշինյանին Սելարայանը ունի հայկական արյուն ու գենետիկա, նա իր պարտքն արդեն կատարել է. Մելիքյան Ցավեցրին ու նեղացրին Մխիթարյանին. Մելիքյանը` Հենրիխ Մխիթարյանի` Հայաստանի հավաքականից հեռանալու մասին «Վերջապես...».AS պարբերականը` Ռանոսի նորամուտի և առաջին գոլի մասին. Ռուսասական ուժերը շատ կարեւոր բնակավայր գրավեցին Զապորոժեի արեւելքում Կրթո՞ւմ են երեխաներին, թե՞ դատարկում են գյուղերը Թրամփը«փոքր գին» համարեց Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի ոչնչացումը Իրանի հետ պատերազմի ժամանակ

ԵԱՏՄ-ից ՀՀ–ի հնարավոր դուրս գալու հետևանքն առաջին հերթին զգալու է ՀՀ շարքային քաղաքացին ու հատկապես սոցիալապես անապահով խավը․ Տնտեսագետ

Հանդիպում

Դեպի ռուսական շուկա մեր տնտեսության կենտրոնացվածությունը նոր չէ, բայց վերջին տարիներին այդ կախվածությունը շատ ավելի է մեծացել։ Սա ուղղակիորեն հակասում է դեպի Եվրոպա գնալու մասին հայտարարություններին։ Ամենապարզ ապացույցը հետևյալն է. եթե դեպի ԵՄ արտահանման տվյալներից հանենք ոսկին (քանի որ դա զուտ տարանցում էր) և պարզապես համեմատենք 2018 ու 2025 թվականները, մենք պետք է աճ տեսնեինք, եթե եվրոպական վեկտորն իսկապես աշխատեր։ Սակայն պաշտոնական վիճակագրությունը նման աճ ցույց չի տալիս,-անդրադառնալով հարցին, թե ի՞նչ գին կվճարի ՀՀ-ն ԵՏՄ-ից դուրս գալու պարագայում, ասաց  tvyal.com հարթակի հիմնադիր, տնտեսագետ Աղասի Թավադյանը, մանրամասնելով․

-2018 թվականից սկսած՝ Հայաստանից դեպի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետություններ արտահանման ծավալներն աճել են 4.7 անգամ։ Միևնույն ժամանակահատվածում դեպի Եվրոպական միության (ԵՄ) երկրներ արտահանման ցուցանիշներում էական դրական տեղաշարժեր չեն արձանագրվել։ 2018 թվականին նշված երկու ուղղություններով արտահանման ծավալները գրեթե համադրելի էին՝ կազմելով շուրջ 680-ական մլն ԱՄՆ դոլար։ 2025 թվականի դրությամբ դեպի ԵԱՏՄ արտահանումը հասել է 3.2 մլրդ դոլարի, մինչդեռ դեպի ԵՄ ապրանքների մատակարարումը կազմել է 667 մլն դոլար՝ պահպանվելով բազային մակարդակում։ Ընդ որում, դեպի ԵԱՏՄ արտահանման ընդհանուր ծավալի 92%-ը բաժին է ընկնում Ռուսաստանի Դաշնությանը, ինչով փաստվում է եվրասիական ինտեգրման գործընթացների առավելապես երկկողմ առևտրատնտեսական բնույթը։

Նշված վիճակագրական միտումներն ունեն երկարաժամկետ նախապատմություն։ 2012 թվականին Հայաստանի արտահանման կառուցվածքում դեպի ԵՄ ուղղությունն ուներ 37% տեսակարար կշիռ, իսկ ԵԱՏՄ-ն՝ 21%։ Մինչև 2018 թվականն այս երկու ցուցանիշներն աստիճանաբար մերձեցել և հավասարվել են։ Այդ ժամանակահատվածից ի վեր դիտարկվում է ԵԱՏՄ մասնաբաժնի կտրուկ աճ և ԵՄ մասնաբաժնի լճացում։


Տնտեսագետի պնդմամբ․

-Վերլուծությունը ցույց է տալիս, որ կառավարությունը միայն քաղաքական վեկտորն է ուղղում է դեպի ԵՄ։ Մինչդեռ տնտեսական վեկտորը ինչպես 2018-ին, այնպես էլ այսօր շարունակում է ուղղված մնալ դեպի ԵԱՏՄ։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ից ՀՀ–ի հնարավոր դուրս գալու հետևանքն առաջին հերթին զգալու է ՀՀ շարքային քաղաքացին ու հատկապես սոցիալապես անապահով խավը։ Ամենամեծ ազդեցությունը լինելու է առաջին հերթին հացահատիկի ու ալյուրի գների վրա։ Այս ապրանքները մենք հիմնականում Ռուսաստանից ենք ստանում` քվոտավորված քանակով ու գներով։ Դրա շնորհիվ այն շատ էժան գնով է գալիս Հայաստան։ Դրա փոխարեն ի՞նչ նոր շուկա պիտի գտնենք, որ գին չբարձրանա, մաքսատուրք չավելանա։ Ցածր եկամուտներ ունեցող խավն այս հարցի նկատմամբ շատ զգայուն է, որովհետև այդ մարդիկ հիմնականում ալյուրից պատրաստված ուտելիքներով են սնվում։  2-րդ կարևոր խնդիրը էներգակիրներն են՝ գազը, բենզինը, դիզվառելիքը։ Այսօր, անգամ համաշխարհային էներգետիկ ճգնաժամի պայմաններում, Հայաստանը ՌԴ–ից այս ապրանքները համեմատաբար էժան գներով է ստանում։

Երրորդ կարևոր ապրանքատեսակը, որ ՀՀ է ներկրվում ռուսական շուկայից առանց մաքսատուրքերի և բավականին էժան գներով պարարտանյութերն են։ Թավադյանի խոսքով` դրա շնորհիվ պարարտանյութերի համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը հայաստանյան գյուղատնտեսությունը դեռևս չի զգացել։

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...«Գերանի» հրթիռային անօդաչուները ամբողջ օրը հարձակվել են Կիևի մոտ գտնվող էներգետիկ ենթակառուցվածքների վրաԻնչ են հուշում Կիեվի կամուրջներին հասցվող ինտենսիվ հարվածներըՄոսկվայի հերթական պայմանը ՓաշինյանինՍելարայանը ունի հայկական արյուն ու գենետիկա, նա իր պարտքն արդեն կատարել է. Մելիքյան Ցավեցրին ու նեղացրին Մխիթարյանին. Մելիքյանը` Հենրիխ Մխիթարյանի` Հայաստանի հավաքականից հեռանալու մասին«Վերջապես...».AS պարբերականը` Ռանոսի նորամուտի և առաջին գոլի մասին. «ԱՅՍՔԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՎ ՄԵԶ ԿՐԿԻՆ ՉԻ ԱՋԱԿՑՈՒՄ ԿԳՄՍ-Ն». ՄՈՒԱՅԹԱՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՏԱԿ ԲՐՈՒՏՅԱՆԹուրքիան Ուկրաինային ՀՕՊ համակարգ է մատակարարելՊԱՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ ԵՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵԱ-ՈՒՄՅունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՌուսասական ուժերը շատ կարեւոր բնակավայր գրավեցին Զապորոժեի արեւելքումԿրթո՞ւմ են երեխաներին, թե՞ դատարկում են գյուղերըԹրամփը«փոքր գին» համարեց Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի ոչնչացումը Իրանի հետ պատերազմի ժամանակԵթե շներ չունեք՝ հաչալ սովորեք․ ԶԱՐՄԱՆՔԶապորոժեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկը ենթարկվել է հարձակմանԱրսեն Թորոսյանին շնորհվել է պատվավոր բայղուշի կոչում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԵրկրի գլխավոր ընդդիմություն չդարձան, հավակնում են գլխավոր դեղագործի տիտղոսինՅունիբանկն աջակցեց AGBU Global Run-ի անցկացմանն աշխարհի 22 քաղաքներումԴատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված