Ի՞նչ է նշանակում՝ ադրբեջանցի զինվորը ներթափանցի Հայաստան ու խորանա շուրջ 20 կիլոմետր, սա աբսուրդ է ԱՀԱԶԱՆԳ. Թալանել են մեղվաբուծությամբ զբաղվող կնոջ տունը, իսկ քննչական կոմիտեն կարծես արջի քուն է մտել Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ և պարտավորեցրել է անհապաղ վերադարձնել այն Ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդել են Ռոբերտ Քոչարյանի հայրական տունը Ադամյանը Բաքվում հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին Ինչու է վարչապետի առավոտյան տեսանյութում հնչում ադրբեջաներեն երգ Տղե՛րք, չգիտեմ՝ ինչ անեմ ձեր համար…Ձեզ ուրացել են…Մեզ ուրացել են… Իսրայելը քաղաքացիական պատերազմի կամ պետության փլուզման վտանգի տակ է

Յունիբանկն ավելի քան 2 000 բարեխիղճ ՓՄՁ վարկառուներին տրամադրել է հետվճար

Տեսանյութեր 25

2026 թվականի առաջին եռամսյակում Յունիբանկի ՓՄՁ վարկային պորտֆելը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 28%-ով։ Անգրավ բիզնես վարկերի պորտֆելն աճել է 71%-ով, իսկ բիզնես լիզինգի պորտֆելը՝ 55%-ով։

Այդ մասին լրագրողների հարցերին ի պատասխան՝ «ՓՄՁ ոլորտ․ ազդեցություն և զարգացման մարտահրավերներ» խորագրով համաժողովի ավարտից հետո հայտարարեց Վարչության նախագահի առաջին տեղակալ, Կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը։ Համաժողովը կազմակերպվել էր ՀՀ Կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության և Գերմանահայկական հիմնադրամի կողմից:

Փոքր և միջին բիզնեսին աջակցելը Յունիբանկի ռազմավարական առաջնահերթություններից մեկն է։ Բանկը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների փաթեթը՝ բիզնես հաճախորդներին առաջարկելով առավել հասանելի և շահավետ ֆինանսավորման պայմաններ։

«ՓՄՁ-ները կարևոր դեր են խաղում երկրի տնտեսական զարգացման գործում, և մենք ձգտում ենք նրանց համար ֆինանսավորումը դարձնել հնարավորինս հասանելի և արագ։ Այսօր մեր ՓՄՁ ընդհանուր պորտֆելում չաշխատող վարկերի մասնաբաժինը կազմում է ընդամենը 0.5%, ինչը վկայում է մեր հաճախորդների պատասխանատու մոտեցման մասին: Մեր բարեխիղճ վարկառուներին հավելյալ աջակցելու համար մայիսի սկզբին ավելի քան 2 000 ՓՄՁ վարկառուների տրամադրեցինք հետվճար՝ ՀՀ դրամով պարտավորությունների մնացորդի 1.2% չափով», — նշեց Դավիթ Պետրոսյանը։

Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանի ներկայացմամբ՝ Հայաստանում գործող 115 հազար ընկերություններից մոտ 16 հազարը ունեն վարկեր, որոնց քանակը հասնում է 56 հազարի: Սա վկայում է այն մասին, որ բանկերում առկա է բիզնեսի վարկավորման մեծ ներուժ:

«Բիզնեսի զարգացման գործում բանկային ծառայություններն առանցքային դեր ունեն։ Յունիբանկի հետ համագործակցության շնորհիվ մենք կարողացել ենք իրականացնել այնպիսի ներդրումներ, որոնք այլ պայմաններում տարիներ կպահանջեին։ Այդ արդյունավետ համագործակցության արդյունքում մեր բժշկական գործարանի  զարգացումը շուրջ 7-8 տարով առաջ է անցել, ինչը ևս մեկ անգամ փաստում է, թե որքան կարևոր է ճիշտ ժամանակին ֆինանսավորում ստանալն ու ներդրումներ կատարելու հնարավորությունը», — ասաց «ՄԵԳԱ ՄԵԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի և My City Dentist կենտրոնի հիմնադիր տնօրեն Սուրեն Կոլաջին:  

Անդրադառնալով ՓՄՁ-ների ներկայացուցիչների հարցերին գրավի նկատմամբ պահանջների վերաբերյալ՝ Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը նշեց, որ բանկերը հաճախորդի վարկունակությունը գնահատելիս՝ առաջնորդվում են նաև ձեռնարկության կանոնադրական կապիտալի չափով և բիզնեսում սեփական ներդրման մակարդակով։ Նրա խոսքով՝ տեղական բազմաթիվ ձեռնարկություններում սեփական կապիտալի մասնաբաժինը դեռևս փոքր է, ինչի հետևանքով բանկերը ստիպված են ավելի խիստ պահանջներ սահմանել գրավի նկատմամբ։

Նշվեց նաև, որ Յունիբանկը մեծ ուշադրություն է հատկացնում անգրավ Էքսպրես վարկավորմանը, ինչը ձեռնարկատերերին հնարավորություն է տալիս արագ լուծել ընթացիկ ֆինանսական հարցերը:  

Էքսպրես վարկավորումը Յունիբանկի ամենապահանջված ծառայություններից մեկն է: «Միկրո էքսպրես» վարկը տրամադրվում է առանց գրավի՝ մինչև 60 ամիս ժամկետով և մինչև 10 միլիոն դրամ կամ 25 000 ԱՄՆ դոլար գումարի չափով։ Գործընթացների ավտոմատացման և արհեստական բանականության վրա հիմնված վարկային սքորինգի շնորհիվ վարկի նախնական հաստատումը հնարավոր է ստանալ ընդամենը մի քանի րոպեում։ Այս մոտեցումը ձեռնարկատերերին հնարավորություն է տալիս արագ լուծել ընթացիկ ֆինանսական հարցերը:  

Յունիբանկն ակտիվորեն զարգացնում է նաև բիզնես լիզինգը՝ ընդլայնելով ֆինանսավորման հնարավորությունները կորպորատիվ հաճախորդների և անհատ ձեռնարկատերերի համար։ Բիզնես լիզինգը տրամադրվում է առանց կանխավճարի, իսկ նախնական հաստատումը հնարավոր է ստանալ ընդամենը 5 րոպեում։

Յունիբանկը վերանայել է նաև POS տերմինալներով անկանխիկ եղանակով իրականացվող քարտային վճարումների սպասարկման միջնորդավճարները՝ սահմանելով դրանք 0.5%-0.9% Հայաստանում թողարկված քարտերի համար: 

ՓՄՁ հաճախորդների սպասարկման որակի բարձրացման նպատակով Յունիբանկը զարգացնում է նաև թվային ծառայությունները։ Իրավաբանական անձանց համար նախատեսված UNIBusiness Mobile հավելվածի միջոցով հնարավոր է կառավարել հաշիվները, կատարել SWIFT միջազգային փոխանցումներ, ինչպես նաև վճարումներ գործընկերներին և բյուջե՝ զգալիորեն պարզեցնելով բիզնեսի ամենօրյա ֆինանսական գործառնությունները։ Յունիբանկն առաջարկում է նաև բազմարժութային բիզնես քարտ, որին կցված են հաշիվներ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով։

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվելՄի հատ կգուրգուրեն, կփայփայեն այդ ադրբեջանցուն, շարադրությունը կտան, հետը կտանի. ԿարապետյանԻ՞նչ է նշանակում՝ ադրբեջանցի զինվորը ներթափանցի Հայաստան ու խորանա շուրջ 20 կիլոմետր, սա աբսուրդ էԿաթողիկոսի՝ ՀՀ վարչապետին ուղղված հայրական հորդորը կրկին շահարկվում է. պարզաբանում է Հայր ԱսողիկըԱՀԱԶԱՆԳ. Թալանել են մեղվաբուծությամբ զբաղվող կնոջ տունը, իսկ քննչական կոմիտեն կարծես արջի քուն է մտել Հայաստանյան կոլաբորանտիզմի հետքերով. Արմեն ՀովասափյանTRIPP նախագծի իրականացումը ձեռնտու է այդ թվում՝ ԱՊՀ երկրներին. ՓաշինյանՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ինՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ ԲաբուխանյանԱլմաթիի հռչակագրից նենց էր խոսում, կարծես «Նոր Ավետարան» հայտնաբերած լիներ. ՇարմազանովԻրավունք չունեն խանութ քանդեն առանց սեփականատերերին պատշաճ ժամանակ տալու ավագանու անդամՍամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ և պարտավորեցրել է անհապաղ վերադարձնել այն Էս երկրում օրինական ու անօրինական աշխատողներին նույն ձև են պատժում, ուղղակի 10 օրվա տարբերությամբԱդրբեջանցիները Ստեփանակերտում քանդել են Ռոբերտ Քոչարյանի հայրական տունը Ադամյանը Բաքվում հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին Պուտինը Փաշինյանի ուսին է ժպիտով խփում և ծիծաղում զրույցի ընթացքումԻնչու է վարչապետի առավոտյան տեսանյութում հնչում ադրբեջաներեն երգՎարչապետն ասում ա՝ կառչեք օրենքից, հենց հիմա կառչած եմ, տեսնեմ՝ ինչ կլինի, մեր երկրում օրենք չկաՏղե՛րք, չգիտեմ՝ ինչ անեմ ձեր համար…Ձեզ ուրացել են…Մեզ ուրացել են…

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված