Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԼԻՏՎԱՅԻ ԵՎ ՍԵՐԲԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԵՐԻՆ

Սպորտ

Հայ բռնցքամարտիկներն այս օրերին Լիտվայում և Սերբիայում միաժամանակ մասնակցում են 2 տարբեր միջազգային մրցաշարերի։ Լիտվայի Կաունաս քաղաքում անցկացվող «Ալգիրդոս Շոչիկոյի» անվան միջազգային մրցաշարին Հայաստանը կունենա 6 մասնակից։ Միջազգային այս մրցաշարում հանդես է գալիս 13 երկիր։ Վլադիմիր Մարկարյանի և Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ Շոչիկոյի անվան մրցաշարում ռինգ դուրս կգան Ռուբեն Գարբոյանը 50կգ, Ռուսլան Ասլիկյանը 55 կգ, Արթուր Մկրտչյանը 65 կգ, Յուրա Բաբլումյանը 70 կգ, Ալիկ Հովհաննիսյանը 80 կգ և Դավիթ Սիմոնյանը 90 կգ։ Հայաստանի թիմի ևս 6 կաշվե ձեռնոցի մարտիկ նույն ժամանակահատվածում մասնակցում է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող միջազգային մրցաշարին։ Խաչիկ Խաչատրյանի և Անդրանիկ Գրիգորյանի գլխավորությամբ մրցաշարում հանդես կգան Վաղարշակ Քեյանը 55 կգ, Անդրանիկ Մարտիրոսյանը և Արգիշտի Հակոբյանը, երկուսն էլ 65 կգ, Էրիկ Առստամյանը 60 կգ, Մարատ Միքայելյանը 75 կգ, Ռաֆայել Հովհաննիսյանը 85 կգ։ Բելգրադի հեղինակավոր մրցաշարին մասնակցում է 24 երկրի թիմեր, այդ թվում Աշխարհի, Օլիմպիական չեմպիոններ, մրցանակակիրներ։ Հաջողություն մեր բռնցքամարտիկներին։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ