Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«ԱՄԵՆԱԴԺՎԱՐԸ ԱՆՑԱՎ ՎՐԱՑՈՒ ՀԵՏ». ՍԱՄԲՈՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱԴԻՍ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Սպորտ

 Սերբիայում կայացած Սամբոյի պատանիների և երիտասարդների Եվրոպայի առաջնությանը Հայաստանի հավաքականը ընդհանուր նվաճել է 16 մեդալ, որից 2 ոսկե, 8 արծաթե և 6 բրոնզե։ Iravunk. com -ի մարզական լրագրողի հետ զրույցում երիտասարդների կազմում արծաթե մեդալակիր, ԱԱ բրոնզե մեդալակիր ՎԱԴԻՍ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ նշեց.

- Հանդես եկա 79 կգ քաշային կարգում, որն ինձ համար բավականին դժվար էր, քանի որ քաշային կարգի փոփոխություն էր կատարվել, նախկինում ես հանդես էի գալիս 71 կգ - ում։ Մեկնարկային գոտեմարտում 4։0 հաշվով, ձեռքի կոտրող, ցավեցնող հնարքով, վաղաժամ հաղթեցի ուկրաինացի մրցակցին, ով բավականին ուժեղ էր։ Կիսաեզրափակչում վրացի մարզիկի դեմ էի պայքարում, նրան ևս վաղաժամ եմ հաղթել 15։4 հաշվով։ Եզրափակչում, ափսոս, զիջեցի ռուս մրցակցիս։ Ամենադժվարը անցավ վրացու հետ պայքարը, նա ֆիզիկապես շատ ուժեղ էր։

- Վադիս, սամբոն կարող ես մեր երկրում համարել որպես զարգացած մարզաձև։

- Իհարկե, շատ ուրախալի է, որ տարեցտարի ավելանում է այս մարզաձևով պարապողների թիվը։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ