Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԸ ՀԵՏՈ ԿՓՈԽԵՄ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ». ՍԱՄԲՈՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ՍՅՈՒԶԱՆՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Սպորտ

Սերբիայում կայացած Սամբոյի երիտասարդների Եվրոպայի առաջնությանը արծաթե մեդալի է արժանացել մեր երկրի սամբոյի ֆեդերացիայի աղջիկների հավաքականի անդամ, Աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր, ծնունդով Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքից ՍՅՈՒԶԱՆՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ։ Նա Iravunk. com -ի մարզական լրագրողի հետ զրույցում նշեց. - Հանդես եկա 72 կգ քաշային կարգում։ Ընդհանուր անցկացրել եմ 3 գոտեմարտ։ Մեկնարկում, բացարձակ առավելությամբ 8։0 հաշվով հաղթեցի Մոլդովայի ներկայացուցչին, հետո 5։2 հաշվով ուկրաինացի մրցակցիս։ Ափսոս, այնուհետև զիջեցի Բելառուսի ներկայացուցչին 8։0 հաշվով։ Ես գոհ եմ ինձանից, բայց պիտի աշխատեմ Աշխարհի առաջնությունից ոսկե մեդալով վերադառնալ Հայաստան։ Շատ լավ զգացողություններ ունեցա այս արծաթե մեդալը նվաճելուց հետո, լարվածություն չկար, շատ մեծ ոգևորություն ապրեցի։ Այս արծաթե մեդալը ինձ ավելի կոգևորի, որպեսզի այն փոխեմ հետո ոսկե մեդալով։ Անձնական մարզիչներս են Գոռ Մկրտչյանն ու Արեգ Ավետիսյանը։ Շնորհակալ եմ նրանց մշտապես ինձ աջակցելու, շատ օգտակար խորհուրդներ տալու համար։ Նրանց ներդրումը, իսկապես շատ մեծ է այս նվաճմանս մեջ։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ