Հանրապետությունում սպասվում է անձրևային եղանակ Ճապոնիայում կատաղած մայր արջը հարձակվել է մեքենայի վրա՝ ձագին պաշտպանելու համար (Տեսանյութ) Ուկրաինական աղբյուրները հայտնում են Խանսկայա օդանավակայանում Սու-34 և Սու-35 ինքնաթիռների խոցման մասին Հուսիթներն ավարտում են ռազմավարական նշանակություն ունեցող Թաիզ քաղաքի շրջապատումը (Տեսանյութ, Քարտեզ) Ժամանակին Թրամփն ամուսնության առաջարկ է արել արքայադուստր Դիանային Մերցը մերժել է Զելենսկու խնդրանքը՝ Ուկրաինայի ԵՄ-ին արագացված անդամակցության վերաբերյալ Հայաստանի հավաքականին նոր ֆուտբոլիստ է միացել Սննդամթերքի համաշխարհային գները բարձրանում են 2022թ.-ից ի վեր ամենաարագ տեմպերով Մեր կադրային ռեսուրսները խիստ սահմանափակ են. Եղիշե Մելիքյանը` Չեռնոգորիայի դեմ խաղից առաջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am

Նուբարաշենի հոգեբուժարանում քաղաքացի է ինքնասպան եղել: Factor TV-ի տեղեկություններով՝ ինքնասպան եղածն Արմեն Հովհաննիսյանն է, որը հոգեկան առողջության հետ կապված խնդիր է ունեցել: Նա ձերբակալվել է նախընտրական պաստառ պոկելու համար, ինչի կապակցությամբ Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել:

ՔԿ-ից հայտնել են. «Ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը)»:

Այսինքն՝ նախընտրական պաստառ պոկելը որակվել է նախընտրական քարոզչությանը խոչընդոտել, որի համար քաղաքացին ձերբակալվել է ու ներկայացվել Քննչական կոմիտե:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ՔԿ-ում քննվող վարույթի շրջանակներում Արմեն Հովհաննիսյանին դեռևս մեղադրանք ներկայացված չի եղել, բայց ձերբակալվածի կարգավիճակ է ունեցել: Ի սկզբանե տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, ապա՝ Նուբարաշենի հոգեբուժարան:

Ոստիկանությունից պարզաբանում են. «Ա.Հովհաննիսյանը ձերբակալված էր և գտնվում էր համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ձերբակալվածների պահման վայրում: Մայիսի 16-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ձերբակալվածի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, ինչից հետո հրավիրվել է շտապօգնություն: Շտապօգնության բժշկի ցուցումով ձերբակալվածը ոստիկանների ուղեկցությամբ՝ շտապօգնության մեքենայով, տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն»:

Այսօր, ժամը 18։07-ին է «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված Արմեն Հովհաննիսյանը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Որոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները ՀՀ-ի հետ․ ՄեդվեդևԴիլիջանում հայտնի ուսուցչուհու մահվան հանգամանքներըՀոկտեմբերի 5-6-ը կդադարեցվի յոթ գյուղերի ջրամատակարարումըԻսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակելՀոկտեմբերի 5. Օրվա խոսքՀանրապետությունում սպասվում է անձրևային եղանակՃապոնիայում կատաղած մայր արջը հարձակվել է մեքենայի վրա՝ ձագին պաշտպանելու համար (Տեսանյութ)Ուկրաինական աղբյուրները հայտնում են Խանսկայա օդանավակայանում Սու-34 և Սու-35 ինքնաթիռների խոցման մասինՀուսիթներն ավարտում են ռազմավարական նշանակություն ունեցող Թաիզ քաղաքի շրջապատումը (Տեսանյութ, Քարտեզ)Ժամանակին Թրամփն ամուսնության առաջարկ է արել արքայադուստր ԴիանայինՄերցը մերժել է Զելենսկու խնդրանքը՝ Ուկրաինայի ԵՄ-ին արագացված անդամակցության վերաբերյալՀայաստանի հավաքականին նոր ֆուտբոլիստ է միացել Սննդամթերքի համաշխարհային գները բարձրանում են 2022թ.-ից ի վեր ամենաարագ տեմպերովՄեր կադրային ռեսուրսները խիստ սահմանափակ են. Եղիշե Մելիքյանը` Չեռնոգորիայի դեմ խաղից առաջԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներԻնչպե՞ս կարձագանքի Իրանը ԱՄՆ-ի ցամաքային հարձակման. Իրանցի գեներալՄակրոնը Ֆրանսիան դարձրել է «Եվրոպայի ամենաթույլ օղակը». BloombergԱՄՆ-ն ստիպված էր իր բոլոր ստրատեգիական ռմբակոծիչները դուրս է բերել Բրիտանիայի ռազմաբազայիցՌուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանը մտնում են լուսնի ուսումնասիրության մրցավազքի մեջ. The New York TimesՌուսաստանը շարունակում է ոչնչացնել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքները. ուկրաինական աղբյուր

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված