ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Երեւանի տոնի կապակցությամբ Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Ինչպիսի՞ ձմեռ է սպասվում այս տարի Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնել ՌԴ-ն կարող է խափանել Մասի Starlink-ն առանց արբանյակները ոչնչացնելու. Reuters Ռուսաստանը և Իրանը Կասպից ծովում բեռնատար նավերի թիվը կկրկնապատկեն՝ ընդդեմ ԱՄՆ-ի բլոկադայի Ձեռք կբերեք ազդեցիկ հակառակորդ․ հոկտեմբերի 10-ի աստղագուշակ «Հրապարակ». Սյունիքի մեկ այլ համայնքից լուր կա երեք ադրբեջանցու ներթափանցման մասին «Ժողովուրդ». ԱԺ-ում կընդունեն արցախահայերին Պենտագոնը հանձնարարել է CENTCOM-ին՝ ավարտել Իրանի դեմ նոր պատերազմի նախապատրաստումը

Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը

Ներքաղաքական

Մայիսի 17-ին տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեւի ակտիվի հավաքը, որը նվիրված էր երիտասարդական խնդիրներին եւ երիտասարդության՝ ՀՀ ԱԺ ընտրություններին մասնակցությանը։

Բացման խոսքում ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ նշեց, որ մոտակա ընտրություններն առաջին հերթին կանխորոշելու են երիտասարդության ապագան, արդյոք ինչպիսի երկրում են ապրելու մեր երիտասարդները։ Նիկոլի իշխանության պահպանման դեպքում Հայաստանը դառնալու է Թուրքիայի եւ Ադրբեջանի վիլայեթ՝ «Արեւմտյան Ադրբեջան», ինչի մասին Ալիեւն անթաքույց պահանջ է ներկայացնում Նիկոլ Փաշինյանին։ Տնտեսապես Հայաստանը հայտնվելու է սարսափելի վիճակում։

ԵԱՏՄ-ից դուրս գալով` Հայաստանի տնտեսությունը գահավիժելու է, Էլեկտրաէներգիան եւ գազը քառակի թանկանալու են, իսկ ՀՀ արտաքին պարտքը, որը ընկնելու է երիտասարդների ուսին, շարունակելու է երկրաչափական պրոգրեսիայով աճել։ Հայաստանը լինելու է լիովին անպաշտպան, ինչը բերելու է նոր պատերազմների, քանի որ կտրվելու է վերջնականապես իր միակ դաշնակից ՌԴ-ից, իսկ որեւէ այլ` անվտանգությունն ապահովող դաշնակից այդպես էլ ի հայտ չի գալու, եւ դա նույնպես ընկնելու է երիտասարդության ապագա ճակատագրի վրա՝ որպես ծանր բեռ։

Հանդիպմանը ելույթ ունեցած երիտասարդները ներկայացրին իրենց մտավախությունները եւ խնդիրները։ Քննարկումների արդյունքում որոշվեց ակտիվացնել հայ երիտասարդությանը` ընտրություններին մասնակցելու եւ ընտրելու այն ընդդիմադիր կուսակցություններին, որոնք զարգացնելու են հարաբերությունները ՌԴ-ի հետ, ի վիճակի կլինեն ապահովել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը եւ տնտեսական զարգացումը։

ՍԻՄ լրատվական

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ