Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները

Եվրասիական տնտեսական ֆորումի շրջանակում կարևոր նիստ կանցկացվի

Տնտեսություն

Եվրասիական տնտեսական ֆորումի շրջանակում Աստանայում կանցկացվի մաքսային վարչարարությանը նվիրված կարևոր նիստ։ Ուշադրության կենտրոնում կլինեն ավտոմատացումը, արհեստական բանականությունը և տարանցման «անխափան» համակարգը։

ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի ութ տարվա գործողության ընթացքում (2018 թվականի հունվարի 1-ից) միության «հնգյակի» մաքսային ոլորտում տեղի է ունեցել տեկտոնական փոփոխություն՝ թղթային հայտարարագրերից անցում դեպի թվային ալգորիթմներ, որտեղ բեռների ձևակերպման ժամանակը չափվում է րոպեներով։ Հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից:

ԵԱՏՄ-ում էլեկտրոնային հայտարարագրման բաժինը կայուն կերպով գերազանցում է 90 տոկոսը։ Բեռների ձևակերպումը տևում է ընդամենը րոպեներ։ Դրան հաջողվել է հասնել թվային գործիքների ամբողջական էկոհամակարգի շնորհիվ՝ արհեստական բանականության տարրեր, մեծ տվյալների վերլուծություն, այլ գերատեսչությունների բազաների հետ ավտոմատ համադրում։ Նույնիսկ ստուգում-զննման համալիրների պատկերների վերլուծությունը վստահված է «խելացի» մեքենաներին։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ