Համացանցում տարածվող լուսանկարը ֆեյք է․ ստեղծելու ու տարածելու հրահանգ տվողի և իրականացնողների անուններն ինձ հայտնի են․ Միքայել Մինասյան «Ժողովրդավարության բաստիոնը» գրավում է քաղաքական ազատության հերթական «բնագիծը»․ Մելիքյան Գերմանական հետախուզության նախկին ղեկավարին կասկածում են նաեւ Ադրբեջանին տեղեկատվություն վաճառելու մեջ. Der Spiegel Նիկոլ Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Առաջին անգամ ՆԱՏՕ-ի բոլոր 32 երկրների ռազմական ներկայացուցիչներ ժամանեցին Կիև Ըստ սպիրիտների, Տրոյայի ձին սարսափելի նեղացել է իրանցիներից․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ռուբեն Մխիթարյանը մտավ պատմության մեջ․ ԶԱՐՄԱՆՔ Ուկրաինական աղբյուրները ներկայացնում են Կիեւին հասցված մաշստաբային հրթիռակոծության արդյունքները (Տեսանյութ, Ֆոտո) Ինչքան գողական ռազբոռկա կա, իր մանրուղեղ ֆիլմերն են մեղավոր. ես «նիկոլական» եմ, ու Արարատը սուրբ է մեզ համար Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան

Պղծաշուրթ և անկայուն մարդու վիճակը դիտվում է որպես մարդատյացության ու հոգևոր խավարի արտահայտություն

Հասարակություն

Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը «Լեզուն առանց պահակի՝ հոգու անզուսպ թմբուկ» վերտառությամբ հրապարակում է արել։

Հայր Սուրբի խոսքով՝ հոգևոր ավանդության մեջ հայհոյախոս, պղծաշուրթ և ներքուստ անկայուն մարդու վիճակը պարզապես լեզվի կամ վարքագծի խնդիր չի համարվում։ Այն դիտվում է որպես Աստծուց հեռացման, ներքին խռովության, մարդատյացության, հոգևոր խավարի արտահայտություն։

«Ավետարանում Տեր Հիսուս ասում է․ «Բերանը սրտի մեջ եղածից է խոսում» (Մատթ. 12։34)։ Այսինքն՝ լեզուն բացահայտում է մարդու ներաշխարհը։ Երբ սիրտը լցված է ատելությամբ, զայրույթով, վիրավորանքով, հպարտությամբ կամ ներքին քաոսով, դա արտահայտվում է խոսքի միջոցով։

Հայ եկեղեցական և հայրաբանական մտածողության մեջ նման վիճակի պատճառ կարող են լինել՝

Աստծո ներկայության զգացման կորուստ,

ներքին չբուժված ցավ,

հպարտություն և ինքնասիրություն,

մշտական բարկություն,

հոգևոր դատարկություն,

մեղքի սովորություն,

անզուսպ լեզու,

վատ միջավայր,

աղոթական կյանքի բացակայություն։

Սուրբ Հովհան Ոսկեբերանի ձևակերպմամբ՝ լեզուն սրտի հայելին է․ եթե աղբյուրը մաքուր չէ, ջուրն էլ մաքուր չի լինի։

Ներքին խաղաղություն չունեցող մարդը չի կարող խաղաղ խոսել, մեղավոր լեզուն սրտի հոգևոր հիվանդության նշան է․ մարդը, կորցնելով սրտի խաղաղությունը, ցեխարձակ աղմուկով է լցնում իր ներսն ու դուրսը։

Հոգևոր ավանդության մեջ խոսքը միայն ձայն չէ։ Խոսքը ստեղծագործ ուժ ունի։ Աստված խոսքով ստեղծեց աշխարհը, իսկ մարդը, որպես Աստծո պատկեր, նույնպես իր խոսքով կարող է՝ օրհնել կամ անիծել, բժշկել կամ վիրավորել, կյանք տալ կամ սպանել հոգեպես։ Ահա թե ինչու է Հակոբոսի Ընդհանրական նամակում ասվում․ «Գիտեք, որ փոքր մի կայծ կարող է հրդեհել հսկա մի անտառ։ Լեզուն էլ կրակ է, անիրավության մի աշխարհ, որ ապականում է ամբողջ մարդուն և գեհենի կրակով բորբոքված՝ կրակո՛վ է վառում մեր ամբողջ կյանքը» (Հակ. 3։6)

Հոգևոր դեղամիջոցներից են լռությունը և լեզվի նկատմամբ հսկողությունը։ Եկեղեցու Հայրերը հաճախ խորհուրդ էին տալիս՝ քիչ խոսել, չխոսել բարկության պահին, նախ մտքում աղոթել, հետո խոսել։

Մի հոյակապ սաղմոս կա, որով Աստծուն խնդրում ենք․ «Տե՜ր, բերանիս պահապա՛ն դիր, պահակ կարգիր շրթունքներիս դռան առջև» (Սաղմոս 141։3)»,- ընդգծել է Հայր Ռուբենը։

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Համացանցում տարածվող լուսանկարը ֆեյք է․ ստեղծելու ու տարածելու հրահանգ տվողի և իրականացնողների անուններն ինձ հայտնի են․ Միքայել ՄինասյանՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսերՈր հրաժարական տամ, ձեզ ոչ մի լավ բան չի սպասվում. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանըՓաշինյանը սկսեց «իշմարներ» շաղ տալ ընդդիմադիր պատգամավորի հորդորից հետո«Ժողովրդավարության բաստիոնը» գրավում է քաղաքական ազատության հերթական «բնագիծը»․ ՄելիքյանԳերմանական հետախուզության նախկին ղեկավարին կասկածում են նաեւ Ադրբեջանին տեղեկատվություն վաճառելու մեջ. Der SpiegelՆիկոլ Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել․ ԲԱՄԲԱՍԱՆՔԱռաջին անգամ ՆԱՏՕ-ի բոլոր 32 երկրների ռազմական ներկայացուցիչներ ժամանեցին ԿիևԸստ սպիրիտների, Տրոյայի ձին սարսափելի նեղացել է իրանցիներից․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՌուբեն Մխիթարյանը մտավ պատմության մեջ․ ԶԱՐՄԱՆՔՇաքի մտած ադրբեջանցին իր պատժի առնվազն մի մասը կրելու է Հայաստանում, ի՞նչն ա խնդիրը․ Նիկոլ ՓաշինյանԱռավոտից «ֆեյսբուքյան փոթորիկներ» են, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնումՈւկրաինական աղբյուրները ներկայացնում են Կիեւին հասցված մաշստաբային հրթիռակոծության արդյունքները (Տեսանյութ, Ֆոտո)Թրամփ. ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿՀութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքինԻնչքան գողական ռազբոռկա կա, իր մանրուղեղ ֆիլմերն են մեղավոր. ես «նիկոլական» եմ, ու Արարատը սուրբ է մեզ համարԵղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցինՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի ԹուրքմենստանՀՀ ԱԳՆ կայքից անհետացել է Հայաստանի «Արտաքին քաղաքականություն» էջի բովանդակությունը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված