Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Իմ կարծիքով՝ Սպերցյանն ավելի ուժեղ է Մխիթարյանից.Բուբնով

Սպորտ

 

Ֆուտբոլային փորձագետ Ալեքսանդր Բուբնովը խոսել է այն մասին, թե եվրոպական որ առաջնությունները կարող են լավագույնս համապատասխանել «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։

​«Նա ստեղծված է Իսպանիայի համար։ Անգլիայում նրա համար նույնիսկ ծանր կլինի։ Հնարավոր է՝ Գերմանիայում ավելի հեշտ լինի, բայց այնտեղ թիմերը բաց ֆուտբոլ են խաղում։

​Եթե ելնենք առաջնությունում պայքարի, ֆիզիկական մենամարտերի ու պրեսինգի մակարդակից, ինձ թվում է՝ Իտալիայի առաջնությունն ավելի մեղմ է:

Այստեղ համեմատելու բան կա։ Ունենք երկու անվանի հայ ֆուտբոլիստ՝ Մխիթարյանն ու Սպերցյանը։ Մխիթարյանն այժմ խաղում է և վատ հանդես չի գալիս։ Նա մտածում է՝ երկարաձգե՞լ պայմանագիրը Իտալիայի չեմպիոն «Ինտերի» հետ, թե՞ ոչ։

​Իմ կարծիքով՝ Սպերցյանն ավելի ուժեղ է Մխիթարյանից։ Եթե մենք նրան «Ինտեր» ենք տեղափոխում, ստացվում է, որ նրան կարելի է տանել իտալական ցանկացած թոփ ակումբ»,- Բուբնովի խոսքերն է մեջբերում «Коммент.Шоу» յութուբյան ալիքը։

​

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ