Հայաստանի համար ամենասարսափելի սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Չթպրտա եւ ոչ ոք. Ինչու են Միքաելյանի մտերիմները հայտնվել թիրախում ՀՐԱՏԱՊ. Մագնիսական փոթորկի ալիքը կհարվածի երկրին այսօր 1000 դրամը աճող գնաճի պարագայում էական խնդիր չի լուծի. Գագիկ Մակարյան Զելենսկի. Ռուսաստանը ձմռանից առաջ Ուկրաինայի դեմ օդային հարվածների նոր մարտավարություն է պատրաստում Կառավարությունը տառապում է լիբերալ ցինիզմով, ինչն էլ բերում է տարբեր ուղղություններով ձախողումների. Հայկ Խանումյան Ֆրանսիայում այդպես էլ չի հանդարտվում դպրոցականների բողոքի ցույցերի քաոսը Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանի՝ «նոր Ուկրաինա» դառնալու վտագի մասին Էլոն Մասկի կինը՝ չորս երեխաների մայրը հայտարարել է բաժանման մասին Bloomberg. Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի նոր հարվածներին, որոնք կարող են նախորդներից լայնածավալ լինել

Փարաքարում հայրն ու որդիները ծեծել են 30-ամյա տղամարդու. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Պատահար

Մայիսի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այդ օրը ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարմնի տարբեր հատվածներում սուր կտրող-ծակող առարկայից հարվածներ ստացած տղամարդ է տեղափոխվել «Էջմիածին» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել մարզի քրեական ոստիկանները՝ քրեական վարչության պետ Երվանդ Նիկոյանի, վարչության պետի տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ։

 

Տեղում բժիշկները քրեական ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում և վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Արմավիրի մարզի քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորը Փարաքարի բնակիչ 30-ամյա Գարիկ Աղայանն է։

 

Քրեական ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 20:10-ի սահմաններում Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրի Րաֆֆու փողոցի 41 հասցեի հարևանությամբ բնակվող 21-ամյա Գարի Կշտաևի և հիվանդանոց տեղափոխված Գ. Աղայանի միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Գ. Կշտաևն իր մոտ եղած դանակով մի քանի հարվածներ է հասցրել Գ. Աղայանի մարմնի տարբեր մասերին։

 

Քրեական ոստիկանները պարզել են նաև, որ վիճաբանությանը մասնակցություն են ունեցել նաև Գ. Կշտաևի հայրը՝ Արմավիրի մարզի բնակիչ 47-ամյա Արմեն Կշտաևը, Գ. Կշտաևի եղբայրը՝ Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Համիկ Կշտաևը։ Նշված անձինք քրեական ոստիկանների օպերատիվ տեղեկություններով հայտնաբերել և ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով մարմնական վնասվածք հասցնելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայաստանի համար ամենասարսափելի սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի ՄեդվեդևՉթպրտա եւ ոչ ոք. Ինչու են Միքաելյանի մտերիմները հայտնվել թիրախումOդի ջերմաստիճանը կնվազիՀՐԱՏԱՊ. Մագնիսական փոթորկի ալիքը կհարվածի երկրին այսօրԵթե նախկինում բենզինի 90 և դիզվառելիքի 56 տոկոսը Հայաստան էր գալիս ՌԴ-ից, ապա այսօր ՌԴ-ն այլևս մեր երկրի հիմնական մատակարարը չէ. Տնտեսագետը փակագծեր է բացում1000 դրամը աճող գնաճի պարագայում էական խնդիր չի լուծի. Գագիկ ՄակարյանԶելենսկի. Ռուսաստանը ձմռանից առաջ Ուկրաինայի դեմ օդային հարվածների նոր մարտավարություն է պատրաստումԿառավարությունը տառապում է լիբերալ ցինիզմով, ինչն էլ բերում է տարբեր ուղղություններով ձախողումների. Հայկ ԽանումյանՖրանսիայում այդպես էլ չի հանդարտվում դպրոցականների բողոքի ցույցերի քաոսըՄեդվեդևը զգուշացրել է Հայաստանի՝ «նոր Ուկրաինա» դառնալու վտագի մասինՎազում են իրենց համար մայր դարձած Տիգրանուհու գիրկը՝ ապահովություն ու մայրական փաղաքշանք գտնելու. Ծնողական բնօրրան դարձած «Մեր տունը»Էլոն Մասկի կինը՝ չորս երեխաների մայրը հայտարարել է բաժանման մասինBloomberg. Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի նոր հարվածներին, որոնք կարող են նախորդներից լայնածավալ լինելԱՄՆ անվտանգության հարցով բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները գաղտնի հավաք են ունեցել Քեմփ Դեյվիդ ռազմաբազայումԻսրայելը զգուշացնում է Եվրոպայում ԱՄՆ ռազմաբազաների վրա հնարավոր հարձակումների մասինՌուսաստանը 1000 հրթիռ է պատրաստել Ուկրաինայի էներգետիկ ոլորտը ոչնչացնելու համարՊայթյուններ և հրդեհներ Բելգորոդում ուկրաինական հարձակումից հետոՊաշտոնապես հայտնի է դարձել Ուկրաինայում առաջին գործող բրիտանացի դեսանտայինի մահվան լուրըՄիջազգային թատրոնի մասնագետները Երևանում են․ մեկնարկել է HFPAM-ըՀիմա էլ հրապարակ են «նետվում» տագրները

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված