Տիգրան Բարսեղյանը ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ) ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՂԹԵԼ ԵՆ ԵԱ-ՈՒՄ «Սիրելի Միկի, շնորհակալ եմ».Անդրեա Բոչելին` Մխիթարյանին Զելենսկու գլխին ոչ թե պարզապես մութ, այլ կարկտաբեր ամպեր կախվեցին Ֆրանսիայի երկնքում նկատվել են վառ կարմիր կայծակներ (Տեսանյութ) Ֆրանսիական բումերանգի էֆեկտը... Եվրոպան եւս «գցեց» Կիեւին Պատերազմից ժամանակ առաջին անգամ ռուսական հրթիռային անօդաչուն հասել Լվով ԱԺ-ում կա ուղղակի քաղաքական կուլտուրայի ցածր մակարդակ. Բադալյան Դեպքը, որը վերագրվում է «մանախին», աբսուրդ է․ փաստաբան

Սպասվում է հանձնման թույլտվության մասին որոշում. Նոր զարգացումներ Խորխոռունու սպանության գործով

Հանդիպում

Ի՞նչ զարգացումներ կան 1998թ․ դեկտեմբերի 10-ին՝ Երևանում՝ իր բնակարանի շքամուտքում պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության գործով մեղադրյալ Հրայր Նարիմանյանի գործով, ով վերջերս ձերբակալվել է ՌԴ-ում։ Ի՞նչ ցուցմունք է տվել ՌԴ-ում Նարիմանյանը, հաշվի առնելով գործի հնչեղությունը մտավախություն ունի՞ փաստաբան պաշտպանյալի կյանքի նկատմամբ հարցը «Իրավունքը» հետաքրքրվել է Նարիմանյանի շահերի ներկայացուցիչ ՌԱՖԱՅԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՑ.

- Առանձնապես տեղաշարժ չկա։ ՌԴ Հրայր Նարիմանյանը դատարանում հայտարարել է, որ հանձնման հարցում ոչ թե դեմ չէ, այլ խնդրել է արագացնել հանձնումը։ Ես նշել էի, որ հանձնման իրավական պայմանները տրված են օրենսդրությամբ ՌԴ  գլխավոր դատախազությանը։ Նրա փաստաբանը արդեն երկրորդ անգամ դիմել է ՌԴ  գլխավոր դատախազին արագացված ընթացակարգով հանձնման մասին որոշում կայացնելու համար։ Ըստ տեղեկությունների ամեն օր սպասվում է հանձնման թույլտվության մասին որոշման կայացմանը։ Սակայն մտահոգում է մի առանցքային խնդիր, որ ՌԴ կարող է Հրայր Նարիմանյանի հանձնումը մերժել; Ես դա պայմանավորում եմ ՌԴ-ՀՀ  քաղաքական բարդ հարաբերություններով։ Չնայած նրան, որ հանձնման գործընթացը շատ հաճախ կապված չէ քաղաքական հարաբերություններով, այդուհանդերձ, քանի որ Հրայր Նարիմանյանը մեղադրվում է ՊՆ  տեղակալի սպանության մեջ, ով նշանակալի դերակատարում է  ունեցել հայրենիքի պաշտպանության գործում, ապա այդ հանգամանքը կարող է նպաստել հանձնման որոշմանը, անշուշտ մեզ համար բացասական իմաստով։ Բացասական այն տրամաբանությամբ, որ Հրայր Նարիմանյանը ոչ թե խուսափում է քրեական վարույթ ներկայանալուց, այլ նա վերջին հաշվով մեծ ցանկություն ունի արդարադատության միջոոցով բեռնաթափվել։ Մեզ նաև անհանգստացնում է Սասուն Առուշանյանի դատավարությունը այն տրամաբանությունից ելնելով, որ քրեական վարույթում դրված են այնպիսի ապացույցներ, որոնք ձեռք են բերվել խոշտանգման, բառիս բուն իմաստով ֆիզիկական և հոգեբանական ներգործության անթույլատրելի մեթոդներով։Իսկ այդ ապացույցները արտահայտվում են ցուցմունքների տեսքով, որոնք տրվել է Հ․ Նարիմանյանի կողմից, ինչպես նշեցի  բռնության արդյունքում, ընդ որում ՝ պարբերաբար ժամանակացույցով։ Մեզ անհանգստացնում է այն, որ դատարանը կարող է անօրինական ապացույցների միջոցով մեղավոր ճանաչել Սասուն Առուշանյանին և այդ դատական ակտը հետագայում օգտագործվել Հ․Նարիմանյանի դեմ։Իսկ ինչ վերաբերում է մեր դատախազությանը, ապա ինչպես նախկինում նշել էի, դատախազությանը հայտնի դառնալով Հ․Նարիմանյանի ցանկությունը՝վարույթին ներկայանալու մասին, օպերատիվ կարգով արձագանքել  և դիմել է գրությամբ ՌԴ  դատախազությանը։ Կարծում եմ, որ Հ․ Նարիմանյանի երկարատև կալանքի տակ գտնվելու հանգամանքը կարող է բացասաբար անդրադառնալ արդար դատաքննության իրավունքին, որպիսի մասին ՄԻԵԴ բազմիցս անդրադարձել է արագացված ընթացակարգով հանձնման ընթացքի վերաբերյալ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ