Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Արբելոան հեռանում է «Ռեալից»

Սպորտ

 

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան այսօր` մայիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պաշտոնապես հայտարարել է, որ Իսպանիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրի «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը։

​«Հաջորդ մրցաշրջանում ես չեմ աշխատի «Ռեալում»։ Հեռանում եմ մեծ երախտագիտությամբ, քանի որ խաղացողներն ինձ ավելի լավը դարձրին և ստիպեցին վայելել աշխատանքիս ամեն օրը։ Շատ շնորհակալ եմ ակումբին այս հնարավորության համար։ Հուսով եմ՝ մի օր կկարողանամ վերադառնալ»,- նշել է Արբելոան լրագրողների հետ զրույցում։

​Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետն «արքայական» ակումբը գլխավորել էր 2026 թվականի հունվարին՝ այդ պաշտոնում փոխարինելով Խաբի Ալոնսոյին։ Նրա գլխավորությամբ մադրիդյան թիմն անցկացրել է 21 հանդիպում՝ գրանցելով 13 հաղթանակ, 1 ոչ-ոքի և 7 պարտություն։ Արբելոայի ղեկավարությամբ «սերուցքայինները» ոչ մի տիտղոս չնվաճեցին և Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանն ավարտում են երկրորդ տեղում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ