«ԶՈՀՎԵԼ Է ՀԵՐՈՍԱԲԱՐ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀՐԱՉ ՄԱՀՏԵՍՅԱՆ Հայտնի է եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը Բա որ այդքան ուժեղ տղա էիր, այսքան մարդու ինչո՞ւ էիր բանտերը լցրել․ Վահագն Չախալյան (ԱՆՈՆՍ) Լուկաշենկոն ցույց տվեց, թե որտեղ պետք է կանգնի Փաշինյանը (Տեսանյութ) Ով եւ ինչ պայմանով կարող է ստանալ թաղման նպաստ Նեթանյահում կարծես թե մտածում է իշխանազավթման Զելենսկու սխեման կրկնօրինակել Եվրոպային այս ձմռանը սպասում է գազի դեֆիցիտ և կոմունալ ծառայությունների կտրուկ աճ. Politico Կիևում տղամարդը հրաշքով է փրկվել հրթիռային անօդաչուի ուղիղ հարվածից (Տեսանյութ) Ռուսական հրթիռը ոչնչացրել է Օսկոլ գետի կամուրջներից մեկը (Տեսանյութ) 80,000 Geranium հրթիռային անօդաչու մինչև դեկտեմբերի վերջ

Քրեական հեղինակության սպանության փորձը կանխվել է․ մի քանի անձ կալանավորվել է

Քրեական

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել սպանության նախապատրաստման վերաբերյալ։

Պարզվել է, որ ապրիլին վիճաբանություն է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի Ներսիսյան նրբանցքի երկու բնակչի` 41 և 34 տարեկան տղամարդկանց միջև, որից հետո 34-ամյա երիտասարդը դիմել է քրեական հեղինակություն հանդիսացող 39-ամյա վանաձորցուն՝ վեճն իր օգտին լուծելու համար:

Պարզվել է նաև, որ ապրիլի 23-ին՝ ժամը 22-ի սահմաններում 39-ամյա վանաձորցին, որ այլ քրեական վարույթի շրջանակում գտնվում էր տնային կալանքի տակ, իրենց շենքի շքամուտքի մոտ հանդիպման է կանչել 41-ամյա տղամարդու մտերիմ երկու հոգու:

Վիճաբանության արդյունքում սկսվել է ծեծկռտուք, որի ընթացքում նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց և հնչեցրել հայհոյանքներ: Այնուհետև վիճաբանությանը միջամտել են Վանաձորի բնակիչ մի խումբ տղամարդիկ, և նրանցից 32-ամյա տղամարդն ապօրինի պահվող հրազենով կրակոցներ է արձակել 38-ամյա քրեական հեղինակության ոտքերի տակ, ինչից հետո դիմել են փախուստի:

Միջադեպից հետո ծեծկռտուքին մասնակից մի խումբ տղամարդիկ, համոզված լինելով, որ քրեական հեղինակությունը հաշվեհարդար տեսնելու նպատակով գալու է իրենց հետևից, Վանաձորի Նաիրիի փողոցում գտնվող տնակում պլանավորել և նախապատրատել են 39-ամյա վանաձորցու սպանությունը։

Մասնավորապես, թաքստոցներից հանել են ապօրինի պահվող զենք-զինամթերք, այդ թվում` ինքնաձիգներ, զենքը բաժանել իրար մեջ, լիցքավորել հրազենները, կատարել դերաբաշխում և դարանակալել ծառերի հետևում:

Սպասելով մինչև գիշերվա ժամը 3-ը և տեսնելով, որ 39-ամյա վանաձորցին չի հայտնվում, խմբի անդամները ինքնաձիգները թաքցրել և ատրճանակներով ու դանակներով զինված շրջել են նրա բնակության վայրի մոտակայքում:

Խմբի անդամներին չի հաջողվել ավարտին հասցնել հանցագործությունը, քանի որ քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նրանցից 4-ը զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու, պահելու և մեկ այլ սպանության նախապատրաստության համար ձերբակալվել և կալանավորվել են։

Այս դեպքով ևս նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում մայիսի 22-ին 39-ամյա վանաձորցին և ևս երկու տղամարդ ձերբակալվել, կալանավորվել և տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։ Ձեռնարկվում են միջոցառումներ խմբի անդամներից ևս մեկին հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«ԶՈՀՎԵԼ Է ՀԵՐՈՍԱԲԱՐ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀՐԱՉ ՄԱՀՏԵՍՅԱՆՀայտնի է եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմըԲա որ այդքան ուժեղ տղա էիր, այսքան մարդու ինչո՞ւ էիր բանտերը լցրել․ Վահագն Չախալյան (ԱՆՈՆՍ)Լուկաշենկոն ցույց տվեց, թե որտեղ պետք է կանգնի Փաշինյանը (Տեսանյութ)Ով եւ ինչ պայմանով կարող է ստանալ թաղման նպաստՆեթանյահում կարծես թե մտածում է իշխանազավթման Զելենսկու սխեման կրկնօրինակելՈՉՆՉԱՑՐԵԼ Է ԹՇՆԱՄՈՒ ՄԵԾԱՔԱՆԱԿ ԶԻՆՏԵԽՆԻԿԱ ԵՎ ՄԱՐԴՈՒԺ, ԶՈՀՎԵԼ ՀԵՐՈՍԱԲԱՐ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԵՎՈՐԳ ՀՈՒՆՈՅԱՆԵվրոպային այս ձմռանը սպասում է գազի դեֆիցիտ և կոմունալ ծառայությունների կտրուկ աճ. PoliticoԿիևում տղամարդը հրաշքով է փրկվել հրթիռային անօդաչուի ուղիղ հարվածից (Տեսանյութ)Կեղծ է. ՆԳՆ-ն զգուշացնում է՝ կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չենԿարապետյանը չի պարտվել, իսկ Փաշինյանը չի հաղթել. համբերե՛ք, ճտերն աշնանն են հաշվում. ԿարապետյանՌուսական հրթիռը ոչնչացրել է Օսկոլ գետի կամուրջներից մեկը (Տեսանյութ)ԵՄ-ի՝ հայկական ապրանքների նկատմամբ առևտրային միջոցների կիրառման կարգավորումն ուժի մեջ կմտնի վաղը80,000 Geranium հրթիռային անօդաչու մինչև դեկտեմբերի վերջՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվելՄի հատ կգուրգուրեն, կփայփայեն այդ ադրբեջանցուն, շարադրությունը կտան, հետը կտանի. ԿարապետյանԻ՞նչ է նշանակում՝ ադրբեջանցի զինվորը ներթափանցի Հայաստան ու խորանա շուրջ 20 կիլոմետր, սա աբսուրդ էԿաթողիկոսի՝ ՀՀ վարչապետին ուղղված հայրական հորդորը կրկին շահարկվում է. պարզաբանում է Հայր ԱսողիկըՏնօրենից սկսած մինչեւ մայրապետ անտրտունջ պայքարում են պացիենտների համար

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված