Մեզ սպասվում է ոչ տաք և տեղումնառատ հոկտեմբեր. Սուրենյանը հայտնել է առաջիկա օրերի և ամսվա կանխատեսումը Իշխանությունը մեզ պրոռուսականի պիտակ է կպցնում․ մենք Ղրիմը ՌԴ-ի կազմում չենք ճանաչում․ Աննա Գրիգորյան Հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է Հոկտեմբերի 1. Օրվա խորհուրդ Արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի Երբ ոչ թե պարզապես «շապիկով ես ծնվել», այլ «լրիվ հանգված» (Տեսանյութ) Ուկրաինայի համար շատ ծանր ձմեռ է լինելու. Բուլղարիայի վարչապետ Թենեսիում կինը դեռ ողջ է մահապատժի ենթարկելու փորձերից հետո Կոկոն արտահանձնվել է Հայաստանին Ձեզ կարգի հրավիրեք.Ինչից է անհանգիստ ՔՊ ակտիվը

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ՀՀ բանակի նոր զինանշանը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացված է ՀՀ ԶՈՒ նոր զինանշանը:

 

«Հարգելի՛ հայրենակիցներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության բանակի նոր զինանշանը»,- տեսանյութին կից գրել է նա:

 

Տեսանյութում անդրադարձ է կատարվում զինանշանի արդիականացման անհրաժեշտության պատճառներին:

 

«2001 թվականին հաստատված և Հայաստանի Հանրապետության ԶՈՒ նախկին զինանշանում առկա էին մի շարք զինանշանագիտական, ձևաբանական, գաղափարաբանական թերություններ, ուստի բանակի կերպափոխման համատեքստում նախաձեռնվել է նաև զինանշանի արդիականացման, սրբագրման գործընթացը:

 

Նախկին զինանշանի հիմնական կերպարը՝ արծիվը, ունի հերալդիկ և գեղագիտական էական թերություններ. արծիվը պատկերված է փակ կտուցով: Հերալդիկայում փակ կտուցը համարվում է հանգիստ, ոչ մարտական վիճակ, հաճախ ընկալվում է անշունչ կերպար, ինչը հակասում է բանակի էությանը, բացակայում է արծվի իրանը՝ այն ձուլված է ընդհանուր մակերեսին՝ ստեղծելով միայն փետուրներից հավաքված արծվակերպ պատկեր, բացակայում են արծվի վերջույթները, ճանկերը, զենքը: Սա ստեղծում է անդամահատված, անզոր, խոցելի էակի տեսք, ինչն անթույլատրելի է բանակի խորհրդանիշի համար:

 

Նախկին զինանշանում սուրը տեղադրված է վահանի հետևում, ինչը հերալդիկայում պաշտպանությանը ոչ պատրաստ լինելու նշան է: Սակայն ՀՀ բանակի առաքելությունը ՀՀ ինքնիշխան տարածքի տարածքային ամբողջականության պաշտպանությանը մշտապես պատրաստ լինելն է:

 

Զինանշանի նախկին տարբերակում առկա է պետական դրոշի պատկերման կոպտագույն սխալ, այն ներկայացված է ոչ թե որպես մեկ ամբողջություն, այլ մասնատված է առանձին ժապավենների կամ կտորների. դրոշի այսպիսի աղավաղումը խորհրդաբանորեն կարող է մեկնաբանվել որպես պառակտված, մասնատված կամ ոչ ամբողջական պետականություն»,- նշվում է տեսանյութում:

 

Տրվում է նաև ՀՀ բանակի նոր զինանշանի նկարագրությունը.

 

«Նոր զինանշանի կենտրոնական կերպարը՝ արծիվը, վերաիմաստավորվել է. պատկերված է լիակատար կենդանի և ամբողջական մարմնավորմամբ. հստակ երևում են գլուխը, մարմինը, թևերը և ճանկերը՝ հաղթահարելով նախկին զինանշանի բացթողումները:

 

Արծվի կտուցը բաց է, ինչը հերալդիկայում խորհրդանշում է կենսունակություն, պատրաստակամություն, զգոնություն, խոսքի և ուժի իրավունք: Որպես թագադիր գիշատիչ արծվի հստակ և դինամիկ կեցվածքը ուղղակիորեն խորհրդանշում է ՀՀ բանակի արթնությունն ու մարտական ոգին: Այն մարմնավորում է բանակի առաքելությունը՝ պաշտպանել ՀՀ անկախությունը, սուվերենությունը և տարածքային ամբողջականությունը:

 

Նոր զինանշանում արծվի կերպարն ամրապնդվում է նրա հետևում շողացող ոսկեգույն արևով, որի ճառագայթները հստակորեն ծավալվում են շրջանաձև: Արևն այստեղ հանդես է գալիս որպես լույսի և կենսունակության խորհրդանիշ՝ մարմնավորելով հայ ժողովրդի հարատևման գաղափարը: Ընտրված ոսկեգույնը պատահական չէ. այն հավերժականության, բարեկեցության և իշխանության գույնն է: Արևի տեղադրությունն արծվի թիկունքում ընդգծում է այն սրբազան արժեքները, որոնք գտնվում են պետության, արծվի հովանու և պաշտպանության ներքո: Արծվի կրծքին տեղադրված է կլոր ոսկեգույն վահան, որը զարդարված է հայկական ութաթև արևախաչով, իսկ կենտրում՝ սերմնահատիկով՝ որպես ՀՀ բանակի կենտրոնաձիգ խորհրդանիշ: Սերմը մարմնավորում է ապագա զինվորներին, որոնք ռազմի դարբնոցում պիտի ծլարձակեն, ծառ ու պտուղ դառնան և հավերժական անընդհատության խորհրդով նորից սերմ տան: Վահանը արծվի վրա պաշտպանության խորհրդանիշ է: Արծիվն իր երկու ճանկերում բռնել է պատմական նշանակություն ունեցող զենքեր, ձախում՝ ոսկեգույն սուր, իսկ աջում՝ ՀՀ բանակի պահապան Աշոտ Երկաթի սուրբ խաչը՝ ՀՀ բանակի զինվորական թալիսմանը: Սուրն արծվի ճանկում խորհրդանշում է միշտ պատրաստ կարգավիճակը: Զինանշանի վերին հատվածում պատկերված է ՀՀ պետական դրոշի եռագույնը և ՀՀ քարտեզը: Այս տարրերը զինանշանը ներդաշնակորեն կապում են ՀՀ-ի հետ՝ ընդգծելով, որ բանակն անվտանգության երաշխավորներից մեկն է:

 

Կերպափոխման հայեցակարգով նախատեսված բարեփոխումները ՀՀ բանակում շարունակվում են»,- հայտնում են տեսանյութում:

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Նիկոլական ՀՀ-ում նիկոլենց ամենամեծ թշնամին հիշողությունն է, ամենամեծ բարեկամը` հիշողության կորուստը․ Միհրան ՀակոբյանՄեզ սպասվում է ոչ տաք և տեղումնառատ հոկտեմբեր. Սուրենյանը հայտնել է առաջիկա օրերի և ամսվա կանխատեսումը Իշխանությունը մեզ պրոռուսականի պիտակ է կպցնում․ մենք Ղրիմը ՌԴ-ի կազմում չենք ճանաչում․ Աննա Գրիգորյան Հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել էՀոկտեմբերի 1. Օրվա խորհուրդԱրցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվիԵրբ ոչ թե պարզապես «շապիկով ես ծնվել», այլ «լրիվ հանգված» (Տեսանյութ)ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալՈւկրաինայի համար շատ ծանր ձմեռ է լինելու. Բուլղարիայի վարչապետԹենեսիում կինը դեռ ողջ է մահապատժի ենթարկելու փորձերից հետոԿոկոն արտահանձնվել է ՀայաստանինՁեզ կարգի հրավիրեք.Ինչից է անհանգիստ ՔՊ ակտիվըԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Փաստ». Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում «Հրապարակ». Ուսուցիչներն ահազանգում են. ԿԳՄՍ-ն չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերըՍուսիկ-փուսիկ նախկիներ են ջրի երես բերվելու. Ինչ է սպասվում մինչեւ տարեվերջ«Ժողովուրդ». Փաշինյանը «բլոտ»-ում պարտվել է, դուրս եկել խաղից«Հրապարակ»․ Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են ՔննչականԱյսօր իր տարեդարձն է նշում մարդ, ով ներդաշնակ կերպով համադրում է առաջնորդության տեսլականը, սկզբունքային մոտեցումը և մարդկային բարձր արժեքները«Փաստ». Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված