Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

ԵՎՐՈՊԱՅԻ ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ» ՍԱՐՔԵԼՆ Է

Միջազգային

Ինչ­պես եւ են­թադ­րե­լի էր, Ուկ­րաի­նա­յի շուրջ ի­րա­վի­ճա­կը սկսում է տե­ղա­փոխ­վել էս­կա­լա­ցիոն նոր մա­կար­դակ: Ա­մեն դեպ­քում, դա է հու­շում ինչ­պես ռու­սա­կան բա­նա­կի վեր­ջին հար­ված­նե­րը Կիե­ւին, այն­պես էլ` սպաս­վող հար­ված­նե­րը, ո­րի մա­սին նա­խօ­րեին պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րեց ՌԴ ԱԳՆ–ն:

«ՎԵՐՋԻՆ ԿԱԹԻԼԻ» ԳՈՐԾՈՆԸ

Այս­պես, Ռու­սաս­տա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կան գե­րա­տես­չութ­յու­նը հայտ­նում է, որ Ս­տա­րո­բիլս­կի ու­սա­նո­ղա­կան հան­րա­կա­ցա­րա­նի վրա աղ­մուկ հա­նած հար­ձա­կու­մը դար­ձավ վեր­ջին կա­թի­լը: Այ­սինքն, ռու­սա­կան բա­նա­կը սկսում է «հա­մա­կարգ­ված հար­ված­ներ» հասց­նել Կի­եւի ռե­ժի­մի ո­րո­շում­նե­րի կա­յաց­ման կենտ­րոն­նե­րին, հրա­մա­նա­տա­րա­կան կե­տե­րին, ռազ­մա­կան ձեռ­նար­կութ­յուն­նե­րին, ա­նօ­դա­չու թռչող սար­քե­րի նա­խագծ­ման, ար­տադ­րութ­յան, ծրագ­րա­վոր­ման եւ­ ու­սում­նա­կան հաս­տա­տութ­յուն­նե­րին: Ըստ այդմ, ՌԴ ԱԳՆ–ն խոր­հուրդ է տա­լիս օ­տա­րերկ­րա­ցի­նե­րին, այդ թվում` դի­վա­նա­գետ­նե­րին`հնա­րա­վո­րինս շուտ լքել Կի­եւը, իսկ բնա­կիչ­նե­րին խու­սա­փել ռազ­մա­կան եւ վար­չա­կան են­թա­կա­ռուց­վածք­նե­րից։ Պատ­կե­րը հաս­կա­նա­լի կլի­ներ, ե­թե միայն նա­խա­րա­րութ­յան նման նա­խազ­գու­շա­ցու­մից հե­տո Լավ­րո­վը նույն բա­նը չա­սեր նաեւ ան­ձամբ պետ­քար­տու­ղար Ռու­բիո­յին: Այ­սինքն, որ «հա­մա­կարգ­ված հար­ված­ներ» են հասց­վե­լու, եւ որ Ռու­բիոն լավ կա­նի, որ ա­մե­րի­կա­ցի դի­վա­նա­գետ­նե­րին քա­ղա­քից հա­նի:

Այս ա­մե­նից մի քա­նի հար­ցեր միան­գա­մից են ա­ռա­ջա­նում: Մի կողմ թող­նենք, թե ին­չու Մոսկ­վան մինչ այս էլ չէր հար­վա­ծում ուկ­րաի­նա­կան ո­րո­շա­կի օբ­յեկտ­նե­րի, այդ թվում` ո­րո­շում­նե­րի կա­յաց­ման կենտ­րոն­նե­րին: Մե­խա­նիզմ, որն ա­մե­րի­կա­ցի­նե­րը, ա­ռա­վել եւս` իս­րա­յել­ցի­նե­րը հա­ճույ­քով կի­րա­ռում են ա­մեն տեղ եւ մեծ է­ֆեկ­տի­վութ­յամբ: Ճիշտ է, Ի­րա­նում դա միայն մաս­նա­կի աշ­խա­տեց, բայց դա բա­ցա­ռութ­յու­ն է. Թեհ­րանն ա­պա­ցու­ցեց, որ պատ­րաստ է այդ ռազ­մա­վա­րութ­յա­նը: Ուկ­րաի­նան հաս­տատ Ի­րան չէ, չու­նի այդ ներ­քին պո­տենց­իա­լը: Ուկ­րաի­նա­յում հար­ցե­րը լուծ­վում են ան­ձանց, ոչ թե հա­մա­կար­գե­րի մի­ջո­ցով: Եվ ան­ձե­րի լիկ­վի­դա­ցիան ռազ­մա­կան տե­սանկ­յու­նից միան­գա­մայն է­ֆեկ­տիվ կա­րող է լի­նել:

Լավ, ա­սենք մինչ հի­մա այդ տակ­տի­կա­յից Մոսկ­վան զերծ է մնա­ցել: Բայց հի­մա ի՞նչ տե­ղի ու­նե­ցավ, որ ո­րո­շե­ցին դրան անց­նել: Պա­կաս կա­րե­ւոր չէ նաեւ, թե ին­չո՞ւ են կան­խավ ազ­դա­րա­րում այդ մա­սին. ո­րո­շել են, օ­րի­նակ, խո­ցել Զե­լենս­կու բուն­կե­րը, թող խո­ցեն, ի՞նչ կա­րիք կա դա աշ­խար­հով մեկ ազ­դա­րա­րել: Վեր­ջա­պես, ին­չո՞ւ ո­րո­շե­ցին, որ ընդ­հան­րա­կան ծա­նու­ցու­մից հե­տո, նաեւ ա­մե­րի­կա­ցի­նե­րին այդ մա­սին հա­տուկ պատ­մեն:

Ուկ­րաի­նա­յում պա­տաս­խան ու­նեն. այն­տեղ խո­սում են, թե դրա­նով Մոսկ­վան փոր­ձում է Վա­շինգ­տո­նին դրդել` ա­րա­գաց­նել ուկ­րաի­նա­կան թե­մա­յով լու­ծում­նե­րը: Բայց դա պար­զու­նակ բա­ցատ­րութ­յուն է. ե­թե խնդի­րը դա լի­ներ, Մոսկ­վան ա­ռանց հրա­պա­րա­կա­յին աղ­մու­կի էլ կա­րող էր հնա­րա­վոր հար­ձա­կում­նե­րի տե­ղե­կութ­յու­նը փո­խան­ցել Վա­շինգ­տո­նին:

Չ­նա­յած, մի­գու­ցե ա­մե­րի­կա­ցի­նե­րին այդ ա­մենն ա­սե­լու բա­ղադ­րի­չը եւս կար Մոսկ­վա­յի նման նա­խազ­գու­շաց­ման տակ: Բայց այդ­քա­նով ա­մեն բան բա­ցատ­րել չի լի­նի:

ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՎԵՐՋԻՆ ԱՄԻՍՆԵՐԻՆ

Թե­րեւս, հար­ցին պետք է մո­տե­նալ ընդ­հան­րա­կան ի­մաս­տով, ի­րար կող­քի դնե­լով վեր­ջին ժա­մա­նակ­նե­րի ի­րո­ղութ­յուն­նե­րը: Նախ այս հիմ­նա­կան փաս­տը: Ար­դեն մի քա­նի ա­միս շա­րու­նակ ուկ­րաի­նա­կան կող­մը հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն սրում է Ռու­սաս­տա­նին հասց­վող օ­դա­յին հար­ված­նե­րի թե՛ դի­նա­մի­կան, թե՛ քա­նա­կը: Ակն­հայ­տո­րեն, ա­ռանց թաքց­նե­լու, Եվ­րո­պա­յում ուկ­րաի­նա­կա­նի ան­վան տակ ար­տադր­վում եւ կա­տա­րելա­գործ­վում են հար­վա­ծա­յին ա­նօ­դա­չու­ներ: Է­լի ա­ռանց թաք­ցնե­լու, Ռու­սաս­տա­նին հար­ված­ներ են հասց­վում` եվ­րո­պա­կան եւ ՆԱՏՕ­–ա­կան երկր­նե­րի օ­դա­յին տա­րածքն օգ­տա­գոր­ծե­լով: Այս գոր­ծըն­թաց­ի զար­գա­ցու­մը հա­սավ նրան, որ ար­դեն ան­գամ Մոսկ­վա­յում են խո­սում, որ ՌԴ տա­րած­քին կա­րող են հար­ված­ներ հասց­վել հենց մերձ­բալթ­յան երկր­նե­րի տա­րածք­նե­րից: Բա­նը հա­սավ նրան, որ նա­խօ­րեին հա­կաօ­դա­յին տագ­նապ հայ­տա­րար­վեց նաեւ Կա­լի­նինգ­րա­դի մար­զում, ո­րին հար­վա­ծել հնա­րա­վոր է բա­ցա­ռա­պես եվ­րո­պա­կան երկր­նե­րի մի­ջո­ցով: Այս­քա­նին զու­գա­հեռ, եվ­րո­պա­կան մի շարք երկր­ներ եւ ա­ռա­ջին հեր­թին Գեր­մա­նիան պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րում են մի­լի­տա­րի­զա­ցիա­յի քա­ղա­քա­կան կուր­սի մա­սին` ուղղ­ված Ռու­սաս­տա­նի դեմ: Վեր­ջա­պես, փոր­ձա­գի­տա­կան ակ­տիվ օ­րա­կար­գում է Մերձդ­նեստ­րի դեմ մասշ­տա­բա­յին հար­ձա­կում սկսե­լու թե­ման: Եվ վեր­ջին դեպ­քը` Ս­տա­րո­բիլս­կի ու­սա­նո­ղա­կան հան­րա­կա­ցա­րա­նին հասց­ված հար­վա­ծը պար­զա­պես Մոսկ­վա­յին այլ տար­բե­րակ չէր թող­նում, քան Կիե­ւին պա­տաս­խան հար­ված հասց­նե­լը:

Ընդ ո­րում, այս գոր­ծըն­թա­ցի ա­մեն մի դե­տալ ա­ճող նստվածք է թող­նում ռու­սա­կան հան­րութ­յան մոտ: Մար­դիկ դժվա­րա­նում են հաս­կա­նալ, թե ին­չո՞ւ ա­րեւմտ­յան ա­մեն մի հեր­թա­կան պրո­վո­կա­ցիոն գոր­ծո­ղութ­յա­նը, ա­վե­լին, դրա­նից էլ ա­ռաջ ռու­սա­կան բա­նա­կը հո­ղին չէր հա­վա­սա­րեց­նում ա­սենք Կիե­ւը կամ Լ­վո­վը: Ու այս հար­ցադր­ման մյուս կողմն էլ այն է, թե ռու­սա­կան բա­նակն ու­նի՞ այդ պո­տենց­իա­լը: Ե­թե խնդի­րը ա­մե­նօր­յա ռե­ժի­մով ա­սենք մի 50 հրթիռ ար­ձա­կելն է, ա­պա այդ տեմ­պով ռու­սա­կան սո­վո­րա­կան հրթի­ռա­յին պա­շար­նե­րը հա­զիվ թե մի քա­նի շա­բա­թից ա­վել դի­մա­նան: Ան­գամ ԱՄՆ­–ն, ու­նե­նա­լով հզոր զի­նա­պա­շար­ներ, Ի­րա­նի դամ պա­տե­րազ­մի ա­ռա­ջին ամս­վա վեր­ջե­րին խնդիր­նե­րի ա­ռաջ կանգ­նեց: Էլ չա­սած, որ բարձր տեխ­նո­լո­գիա­կան հրթիռ­նե­րը թանկ հա­ճույք են, Ռու­սաս­տա­նի ներ­կա տնտե­սա­կան պո­տենց­իա­լը հա­զիվ թե հերքի, ա­սենք, մի քա­նի ա­միս շա­րու­նակ օ­րա­կան մի 50 հրթիռ ար­տադ­րել եւ ար­ձա­կել: Բայց հան­րութ­յան մոտ այդ մա­թե­մա­տի­կա­կան հաշ­վարկ­նե­րը չեն գոր­ծում. պա­հանջն այդ 50 հրթիռն ար­ձա­կելն է, եւ ե­թե դա չկա, իսկ ուկ­րաի­նա­կան քա­րոզ­չա­մե­քե­նան թմբկա­հա­րում է օ­րա­կան մի քա­նի հար­յուր ա­նօ­դա­չու ՌԴ­–ի խոր­քերն ու­ղար­կե­լու մա­սին, ա­պա դա ներ­քին ա­ճող դժգո­հությ­ան պատ­ճառ է: Ա­ռա­վել եւս, երբ ուկ­րաի­նա­կան հրթիռ­նե­րը սկսե­ցին ուղղ­վել այն­պի­սի զգա­յուն թի­րա­խի, ինչ­պի­սին է քնած ու­սա­նող­նե­րի հան­րա­կա­ցա­րա­նը:

Ան­շուշտ, դա հաս­կա­նում են նաեւ Մոսկ­վա­յում: Պա­տա­հա­կան չէր, որ օ­րերս Պու­տի­նը խո­սեց հատ­կա­պես այս փու­լում ներ­քին միաս­նութ­յու­նը պահ­պա­նե­լու գերխնդ­րի մա­սին: Նույն ուղղ­վա­ծութ­յան մեջ է նաեւ ԱԴԾ տնօ­րեն Բորտ­նի­կո­վի ե­րեկ­վա հայ­տա­րա­րութ­յու­նը, թե Արեւ­մուտ­քը ցան­կա­նում է ներ­սից պայ­թեց­նել ԱՊՀ երկր­նե­րը, եւ դրա տակ կա­րե­լի է տես­նել նախ Ռու­սաս­տա­նին: Իսկ ա­հա ռազ­մա­քա­ղա­քա­կան հայտ­նի փոր­ձա­գետ Յու­րի Պո­դոլ­յակն ի­րա­վի­ճա­կին տա­լիս է ա­վե­լի պարզ մեկ­նա­բա­նութ­յուն. «Ար­դեն իսկ պարզ է, որ Արեւ­մուտ­քը Մոսկ­վա­յում հե­ղաշրջ­ման ճա­նա­պար­հին է, եւ­ այս խնդրի հա­մար նրանց բո­լոր ռե­սուրս­ներն ար­դեն իսկ տե­ղա­կայ­ված են եւ թափ են հա­վա­քում (օ­գոս­տոս-սեպ­տեմ­բե­րին ի­րենց գա­գաթ­նա­կե­տին հաս­նե­լու հա­մար)։

Այ­սինքն, ա­րեւմտ­յան ներ­կա կուր­սը, նման է, որ մո­տա­վո­րա­պես այս ուղղ­վա­ծութ­յունն ու­նի: Մոսկ­վա­յին կանգ­նեց­նել եր­կընտ­րա­ն­քի ա­ռաջ. կա՛մ սկսել ա­մե­նօր­յա ռե­ժի­մով ծանր հար­ված­ներ հասց­նել` ա­րա­գո­րեն հյու­ծե­լով ռազ­մա­պա­շար­նե­րը: Կա՛մ ա­ճող պրո­վո­կա­ցիա­նե­րով սրել ռու­սա­կան ներ­քին մթնո­լոր­տը` այն հասց­նե­լով «հե­ղա­փո­խա­կան կրի­տի­կա­կան մա­կար­դա­կի»:

ԻՆՉ ՀՈՒՇԵՑ ԼԱՎՐՈՎԸ

Ա­հա այս փա­կու­ղա­յին ֆո­նին, ՌԴ ԱԳՆ­–ի հայ­տա­րա­րութ­յու­նը` ուկ­րաի­նա­կան կոնկ­րետ թի­րախ­նե­րի կե­տա­յին հար­ված­նե­րի անց­նե­լու մա­սին, ի­րա­վի­ճա­կից ել­քի տար­բե­րակ է: Ի­հար­կե, այդ մա­սին ու­ղիղ ա­մե­րի­կա­ցի­ներին դի­մե­լը նաեւ այն ի­մաստն ու­նի, թե` Ալ­յաս­կա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը հի­մա կա՞ն, թե` ոչ: Այս ա­ռու­մով Ռո­բիո­յի ռեակ­ցիան եւս հաս­կա­նա­լի էր: Ըստ նրա` Ուկ­րաի­նա­յում խա­ղա­ղութ­յան գոր­ծըն­թա­ցը կանգ է ա­ռել, եւ դեռեւս վե­րա­կանգն­ման որ­եւէ նշան չկա: Կարճ ա­սած, պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը կան, բայց միայն ձե­ւա­կա­նո­րեն. դրանց հետ այս պա­հին հույ­սեր կա­պել պետք չէ: Բայց նաեւ պետ­քար­տու­ղարն ա­ռանձ­նա­պես չբո­ղո­քեց, թե ինչ հար­ված­ներ, թո­ղեք` տես­նենք ինչ ենք ա­նում:

Ա­մե­րի­կա­ցի­նե­րի նման ռազ­մա­վա­րութ­յու­նը, ի­հար­կե, լիո­վին տե­ղա­վոր­վո­ւմ է Վա­շինգ­տո­նի շա­հե­րի մեջ: Այ­սինքն, ե­թե Մոսկ­վան անց­նի ծանր հար­ված­նե­րի, մի կող­մից` կթու­լաց­նի Ուկ­րաի­նա­յին, այ­սինքն` նաեւ Եվ­րո­պա­յին: Մ­յուս կող­մից, կթու­լա­նա նաեւ Ռու­սաս­տա­նը. եր­կուսն էլ վա­շինգ­տո­նի հա­մար ցան­կա­լի տար­բե­րակ է:

Մոսկ­վա­յի հա­մար եւս նման ռազ­մա­վա­րութ­յու­նը կա­րող է լու­ծում դառ­նալ: Ե­թե հի­մա սկսեն թի­րա­խա­վո­րել ուկ­րաի­նա­կան կա­ռա­վա­րա­կան օբ­յեկտ­նե­րը, այդ թվում` նա­խա­գա­հա­կան նստա­վայ­րը, Ռա­դան, կա­րե­ւոր լո­գիս­տիկ կե­տե­րը, ա­սենք` սահ­մա­նա­յին հիմ­նա­կան ան­ցա­կե­տե­րը, Դ­նեպ­րի կա­մուրջ­նե­րը եւ այլն, ա­պա դա շատ մեծ ռե­սուրս­ներ չի պա­հան­ջե­լու: Բայց նաեւ, կա­րող է լուրջ ազ­դե­ցութ­յուն ու­նե­նալ ներ­ռու­սաս­տան­յան տրա­մադ­րութ­յուն­նե­րի վրա: Ա­ռա­վել եւս, ե­թե «ձեռ­քի հետ» մեկ­–եր­կու հար­ված էլ հասց­վի այն երկր­նե­րին, ո­րոնց երկն­քով դե­պի Ռու­սաս­տան են ար­ձակ­վում ուկ­րաի­նա­կան ա­նօ­դա­չու­նե­րը:

Մոսկ­վա­յի հա­մար ներ­կա հիմ­նա­կան խնդի­րը հենց ներ­քին մթնո­լորտն է, հաշ­վի առ­նե­լով, որ ի­րա­կա­նում ռազ­մա­ճա­կա­տա­յին ի­րո­ղութ­յուն­նե­րը «մի փոքր» այլ են, քան փոր­ձում է ներ­կա­յաց­նել ա­րեւմտ­յան քա­րոզ­չա­մե­քե­նան: Այ­սինքն, վեր­ջին ա­միս­նե­րին ուկ­րաի­նա­կան բա­նա­կը մի շարք հա­կա­հար­ձա­կում­ներ, ճիշտ է, ի­րա­կա­նաց­րեց, ո­րոշ փոքր հա­ջո­ղութ­յուն­ներ գրան­ցեց, սա­կայն այդ ա­մե­նը եւս ակն­հայ­տո­րեն քա­րոզ­չա­կան ֆո­նը թան­ձրաց­նե­լու ի­մաս­տով էր: Փո­խա­րե­նը, այդ հա­կա­հար­ձա­կում­նե­րի մեջ են նետ­վել ուկ­րաի­նա­կան գործ­նա­կա­նում ողջ ռե­զեր­վա­յին ու­ժե­րը, այդ թվում` է­լի­տար հա­մար­վող ստո­րա­բա­ժա­նում­նե­րը, ո­րոնք մի շարք ուղ­ղութ­յու­ննե­րով ու­նեն հսկա­յա­կան կո­րուստ­ներ, ա­մեն մի մետր ա­ռաջ շարժ­վե­լու հա­մար: Ու ա­մե­նա­վատն այն է, որ այդ խա­ղը հնա­րա­վոր կլի­նի շա­րու­նա­կել ա­մե­նա­շա­տը մեկ­–եր­կու ա­միս, ա­պա աս­տի­ճա­նա­բար կզրո­յա­նա: Հենց այդ մի քա­նի ա­միսն է պետք Ռու­սաս­տա­նում հե­ղաշ­րջում սար­քե­լու հա­մար: Բայց ե­թե չստաց­վեց, ուկ­րաի­նա­կան բա­նա­կը կա­րող է էա­պես կորց­նել մար­տու­նա­կութ­յու­նը: Ընդ ո­րում, ար­դեն այս պա­հին այդ խնդի­րը կա. ճա­կա­տա­յին մի շարք ա­ռանց­քա­յին ուղ­ղութ­յուն­նե­րում ռուսներն ու­նեն միան­գա­մայն հե­ռան­կա­րա­յին ա­ռա­ջըն­թաց:

Ինչ վե­րա­բե­րում է Մերձդ­նեստ­րին, ա­պա այս հար­ցով Մոսկ­վա­յի մի­ջու­կա­յին զո­րա­վար­ժանք­նե­րը եվ­րագ­լո­բա­լիստ­նե­րին ուղղ­ված հստակ ազ­դակ էին` լավ է ռիս­կի չգնաք ի­մաս­տով:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/67550 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ