Կիեւում հենց այս պահին նորից պայթյուններ եւ հրդեհներ են (Տեսանյութ) Կրեմլը սկսել է փորձարկել ՆԱՏՕ-ի հնարավորությունների սահմանները Ռուսական ուժերը կրկին հարվածել են Կիևի Հարավային կամրջին (Տեսանյութում) Որոնք են Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունների զարգացման երեք հիմնական սցենարները Իշաոտնուկի գահակալները․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Շոկային տեսարանների պակաս չի լինելու․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Դաժե ձեր մեռնելուց հետո ձերոնք ձեզնից «քյար» չեն ունենա․ ԶԱՐՄԱՆՔ Քոչարյանը երեք մեսիջ հղեց Արեւմուտքին․ Հայկ Բաբուխանյան Կիևը բառացիորեն կանգ է առել. քաղաքը տրանսպորտային կոլապսի մեջ է (Տեսանյութ, Ֆոտո) Քոչարյանն ամբողջությամբ մտավ հակառուսական դաշտ

Զենքի առաջին վաճառքը վերածվել է պետական գաղտնիքի

Թեմա

Հայաստանն առաջին անգամ արտասահմանին վաճառել է սեփական զենքը։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հաղորդեց, որ երեք հայկական ընկերություններ զենքի երկու խմբաքանակ են ուղարկել երկու արտասահմանյան գնորդների, և որ մատակարարումը լոգիստիկայի պատճառով դժվար էր, բայց կայացավ։ Հայտարարությունից դուրս մնացին այդ երկրները, արտադրանքը և կանոնները, որոնք կարող էին բացառել դրանց հետագա փոխանցումը։ Զենքի առաջին գործարքի մասին գործող իշխանությունը պատմում է այնպես, կարծես գլխավորը ավելորդ բան չասելն է։

ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԴԱԴԱՐ ԶԵՆՔԻՑ ԱՌԱՋ

Երևանը վերջին ամիսներին գնալով ավելի ամուր կերպով է մտնում Ռուսաստանի հետ առճակատման եվրոպական օրակարգի մեջ: Ամենացցուն օրինակը գեներատորներն են, որոնք որպես «մարդասիրական օգնություն» ուղարկվեցին Նեզալեժնայա (Ուկրաինայի խոսակցական անվանումը, ուկրաիներեն՝ «անկախ»)։ Պաշտոնական ներկայացմամբ՝ սա օգնություն է հիվանդանոցներին ու դպրոցներին, որը հանդիսավոր կերպով հանձնեցին համազգեստով անձանց։ Ոչ թե բժիշկներին, ուսուցիչներին կամ Կարմիր խաչին, այլ ուկրաինացի զինվորականներին: Հասկանալի է վերջիններիս հետաքրքրությունը. ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ առաջնագծում գեներատորները սնուցում են կապի միջոցները, շտաբները և անօդաչու թռչող սարքերի հաշվարկները: Այդ պատճառով այսպիսի հումանիտար նախապատմությունից հետո երկու անանուն երկրների զենք վաճառելու վերաբերյալ Երևանի հաղորդումը այլ կերպ է հնչում: Եվ եթե այս պատմության մեջ ինչ-որ տեղ որպես գնորդ հայտնվի մերձբալթյան որևէ երկիր կամ մոլդովական մի ընկերություն, ապա Երևանի համար դժվար կլինի բացատրել, որ ինքն ընդամենը «վաճառել է գործընկերոջը»:

Այս ամենին զուգորդեց մեկ այլ լուր. Ուկրաինան պատրաստ է արտասահմանյան զենքի ընկերություններին հնարավորություն տալ փորձարկել իրենց վերջին մշակումները իրական մարտական պայմաններում: «Փորձարկումներ Ուկրաինայում» նախաձեռնությունը առաջ է քաշել Ուկրաինայի կառավարության ներդրումների և զենքի գնման Brave1 հարթակը, գրում է Reuters-ը: Նախագծի շրջանակներում ընկերությունները կկարողանան իրենց արտադրանքը ուղարկել Կիև և անցկացնել դրանց օգտագործման վերաբերյալ առցանց ուսուցում, որից հետո Ուկրաինայի զինվորականներից կստանան մարտադաշտում զենքի փորձարկման վերաբերյալ զեկույցներ:

«ՍԵՓԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈ՞ՒՆ», ԹԵ՞ ՀԻՆ ԵՐԿԱԹԻ ՆՈՐ ԾՆՈՒՆԴ

Սա մեղադրանք չէ: Սա հարց է, որն ինքնաբերաբար ծագում է, երբ ցույց են տալիս արդյունքը, բայց թաքցնում են բովանդակությունը: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանի տարածքում մնաց խորհրդային ռազմական մեքենայի ծանր նյութական հիշողություն՝ պահեստներ, բազաներ, տեխնիկա, հրաձգային զենքեր, պաշարներ, որոնք տասնամյակներով ընկած էին արխիվային կիսախավարում, և հետևաբար հատկապես հարմար էին նոր ծնունդի համար՝ «սեփական արտադրություն» անվան տակ։ Ի՞նչ է սա։ Արտադրության ամբողջական պարբերաշրջա՞ն (ցիկլ)։ Խոր արդիականացո՞ւմ։ Հին հանգույցներից հավաքո՞ւմ։ Ծագման վերաձևակերպո՞ւմ։ Պատասխան չկա, քանի որ Երևանն ինքն է ընտրել լռությունը հենց այնտեղ, որտեղ պարզությունը կլիներ լավագույն պաշտպանությունը կասկածից։

ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԲԵՄԻՑ ԵՎ ԶԻՆԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՆԱԽԱԲԱՆԸ

Այս լռությունը ծագել է ոչ թե հանգիստ քաղաքական դադարի ժամանակ, այլ նոր արևմտյան կուրսի և Զելենսկու անակնկալ այցի ցուցափեղկի վերածված «մայիսյան Երևանից» անմիջապես հետո։ Ինչ-որ այնքան էլ նման չէ դիվանագիտությանը, այլ ավելի շուտ ապագա տերերին հավատարմության ցուցադրություն է. պատահական չէ, որ Մոսկվան հենց Հայաստանից պիտի լսեր, որ նույնիսկ իր գլխավոր հիշատակի օրը Կիևը պատրաստ է թիրախ դարձնել։ Սկզբում Երևանը հարթակ է տրամադրում մի մարդու, որը խոսում է Մոսկվայի շքերթի ժամանակ անօդաչու թռչող սարքերի մասին։ Այնուհետև հաղորդում է երկու անանուն երկիր ուղարկված սեփական զենքի առաջին խմբաքանակների մասին։ Չափազանց ակնհայտ է ուղիղ կապը քաղաքական հաջորդականության հետ, որը պետությունը պարտավոր է տեսնել ավելի վաղ, քան կտեսնեն իրենից հետո։

ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾԱՐՔԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՎԱՌՈԴԸ  

Հայաստանի ներսում այս պատմությունը հաջողացնում է նաև ընկնել ոչ այնքան հանգիստ քաղաքական օրակարգի մեջ։ Հունիսի 7-ին երկիրը գնում է խորհրդարանական ընտրությունների, որտեղ ոչ թե պարզապես որոշվում է կառավարության կազմը, այլ Հայաստանի ուղղությունը Ղարաբաղը հանձնելուց հետո՝ շարունակե՞լ ընթանալ դեպի «արևմտյան թակարդը», թե՞ փորձել վերադառնալ Մոսկվայի հետ երկխոսությանը։ Փաշինյանին հիմա անհրաժեշտ եղավ բարեխիղճ կատարողի կերպարը, որը նոր հովանավորներ է գտել և անմիջապես ներկայացնում է աշխարհին «սեփական զենքը»։ Թեև վարչապետն ինքը գնալով ավելի հաճախ է նմանվում ոչ թե սառնարյուն ռազմավարի, այլ մի մարդու, որին դրդում են կտրուկ վարմունքի արտաքին խաղացողների համար ամենահարմար պահին։

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱ՞Կ, ԹԵ՞ ՕՏԱՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ

Հենց այս պատճառով էլ երկու անանուն գնորդները արտահանման պայմանագրում աննշան մանրուք չեն։ Սա պետական հարց է։ Եթե զենքն ուղարկվել է ուկրաինական պատերազմի հետ կապ չունեցող երկրներ, ինչո՞ւ Երևանը չուրվագծեց թեկուզ հետագա օգտագործման սահմանները։ Նա կարող էր մեկ պարբերությամբ փակել գլխավոր ռիսկի հարցը. փոխանցումը երրորդ անձանց արգելված է, Հայաստանը չի դառնա Զելենսկու համար լրացուցիչ պահեստ, և Մոսկվային պատասխան գործողությունների նոր առիթ չի տա։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի հետ հիմա հատկապես վտանգավոր է «զենքի առևտրի» մեջ խաղալը. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը արդեն հրապարակել է ոչ բարեկամ երկրներում ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ցանկը, որն անընդհատ համալրվում է և դառնում ոչ թե դիվանագիտական, այլ արդեն ռազմական պատասխանների ուղեցույց։ Բայց նման պարբերություն չկա։ Եվ այս լռությունը Փաշինյանի դեմ ավելի ուժեղ է գործում, քան ցանկացած արտահոսք. կա՛մ իշխանությունը չի հասկանում, որ զենքի առաջին արտահանումն արդեն համարում են երկրի ընտրությունը, կա՛մ հասկանում է և այդ պատճառով չի անվանում հասցեատերերին։ Երկու դեպքում էլ սա փորձ է մեծածախ վաճառել ռիսկը, իսկ հետո զարմանալ, որ հաշիվը գնացել է ոչ թե գնորդին, այլ զենքը վաճառած պետությանը։

Յու. Ալեքյան

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Կիեւում հենց այս պահին նորից պայթյուններ եւ հրդեհներ են (Տեսանյութ)Կրեմլը սկսել է փորձարկել ՆԱՏՕ-ի հնարավորությունների սահմաններըԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքներըՌուսական ուժերը կրկին հարվածել են Կիևի Հարավային կամրջին (Տեսանյութում)Որոնք են Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունների զարգացման երեք հիմնական սցենարներըԻշաոտնուկի գահակալները․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՇոկային տեսարանների պակաս չի լինելու․ ԲԱՄԲԱՍԱՆՔԴաժե ձեր մեռնելուց հետո ձերոնք ձեզնից «քյար» չեն ունենա․ ԶԱՐՄԱՆՔՔոչարյանը երեք մեսիջ հղեց Արեւմուտքին․ Հայկ ԲաբուխանյանՄանախին ձերբակալել են Կիևը բառացիորեն կանգ է առել. քաղաքը տրանսպորտային կոլապսի մեջ է (Տեսանյութ, Ֆոտո)Քոչարյանն ամբողջությամբ մտավ հակառուսական դաշտԵՄ-ում բենզինի գները տարեսկզբից ի վեր բարձրացել են 140%-ով, իսկ դիզելային վառելիքինը՝ 100ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ Հիմա ևս երկու ադրբեջանցու են ման գալիս Սյունիքում. Արթուր Դանիելյան Ռուսաստանը սպասում է Հայաստանի պատասխանին երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալՀավատացեք ինձ՝ ոչ մի տեղ մեզ չեն սպասում. Լուկաշենկոն՝ ՀայաստանինՀայ մրցավարներն ու տեսուչը կսպասարկեն միջազգային երկու հանդիպումԱսում էին՝ ջրի գույնը բնական չէ, Երևանում մեծ վթար էր եղել, ահազանգեր, խնդիրներ կային

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված