Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Բաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ) Նման նշանները վկայո՞ւմ են խոշոր պատերազմի մոտենալու մասին (Տեսանյութ) Հայաստանում 90-ականների շունչ էր. Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ը մեկ բեմում «Ահեղ դատաստանի» ձմեռ է գալիս. Ուկրաինական պաշտոնյա

Նիկոլն ինքն էլ դեռ չգիտի, թե դեպի ուր է գնալու

Միջազգային

­Հա­յաս­տա­նի եւ Ռու­սաս­տա­նի մի­ջեւ սրա­ցում­նե­րը շա­րու­նակ­վում են գրե­թե նույն դի­նա­մի­կա­յով: Ընդ ո­րում, հա­յաս­տան­յան իշ­խա­նա­կան շրջա­նակ­ներն ար­դեն չեն էլ կա­րո­ղա­նում դա ցույց չտալ: Այ­սինքն, ե­թե այս սրա­ցում­նե­րի նախ­նա­կան փու­լում, երբ դեռ միայն ՌԴ ծա­ղիկ­նե­րի ներ­մու­ծումն էր ար­գել­վել, Նի­կո­լի մա­կար­դա­կով փոր­ձում էին հան­րութ­յա­նը հա­մո­զել, թե բան էլ չկա, միայն ո­րոշ տեխ­նի­կա­կան խնդիր­ներ են, կլուծ­վեն, գա­զի գինն էլ պայ­մա­նագ­րով ե­րաշ­խա­վոր­ված է, ա­պա հի­մա փոր­ձում են անց­նել այլ մար­տա­վա­րութ­յան, թե` խնդիր­նե­րը կան, բայց մտա­ծե­լու բան չու­նենք, կլուծ­վեն:

ՊՈՊՈՒԼԻԶՄԻ ՀԵՂԵՂ

Այս վեր­ջին մո­տե­ցումն էր նկա­տե­լի Նի­կո­լի մոտ, երբ փոր­ձում էր քա­րո­զել, թե ու­զում են գա­զը թան­կաց­նեն, թող թան­կաց­նեն, մե­նք «մի­լիարդ­ներ եւ տրիլիոն­ներ» ենք աշ­խա­տե­լու, թան­կա­ցումն էլ վրա­ներս չի ե­րե­ւա: Հի­մա էլ մեկ այլ քա­րո­զի է ան­ցել, թե է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի մա­սով էլ մտա­ծե­լու բան չու­նենք: Նի­կո­լը փոր­ձում է հա­մո­զել, թե. «Մե­ծա­մո­րի ԱԷԿ-ի հզո­րութ­յու­նը կազ­մում է 400 ՄՎտ։ 2018 թվա­կա­նից ի վեր մենք ստեղ­ծել ենք ար­եւա­յին է­լեկտ­րա­կա­յան­ներ՝ ընդ­հա­նուր մոտ 1200 ՄՎտ հզո­րութ­յամբ»: Այն է` ա­տո­մա­կա­յա­նից ե­ռա­կի շատ հո­սանք ա­րե­ւի հաշ­վին ենք ստա­նում: Միայն թե «ան­հաս­կա­նա­լիո­րեն» պնդում է, թե այս տար­վա հուն­վա–­մա­յիս ա­միս­նե­րին (վեր­ջին ցու­ցա­նի­շը) Հա­յաս­տա­նում ար­տադր­վել է 3 237.7 մլն.կՎտ.ժ­ է­լեկտ­րաէներ­գիա: 2018թ. նույն ա­միս­նե­րին այդ թի­վը 2 667.3 մլն. էր: Ոչ մի ար­տա­ռոց ա­վե­լա­ցում չկա. նման աճ պետք է լի­ներ, ե­թե ան­գամ Հա­յաս­տա­նում կա­ռա­վա­րութ­յուն չլի­ներ: Բա­ցի այդ, ա­տո­մա­կա­յա­նը ա­պա­հո­վում է Հա­յաս­տա­նի պա­հան­ջար­կի մոտ 40 տո­կո­սը: Եթե այդ թի­վը քա­ռա­պատկ­վեր (400–1200), ա­պա հի­մա Հա­յաս­տա­նը պետք է լի­ներ տա­րա­ծաշր­ջա­նա­յին նշա­նա­կութ­յան ար­տա­հա­նող. նման բան չկա: Կարճ ա­սած, գործ ու­նենք սո­վո­րա­կան մա­նի­պուլ­յա­ցիա­յի հետ:

Ու միայն է­լեկտ­րա­կա­նութ­յամբ չէ, որ մա­նի­պուլ­յա­ցիան սահ­մա­նա­փակ­վում է: Էկո­նո­մի­կա­յի նա­խա­րար Գ­եւորգ Պա­պո­յանն էլ հա­մո­զում է, թե ի՞նչ վատ բան կա, որ հա­յաս­տան­յան լո­լի­կը Ռու­սաս­տան չի գնա­լու: Փո­խա­րե­նը, մի­լիո­նա­վոր մար­դիկ հնա­րա­վո­րութ­յուն կու­նե­նան հար­մար գնե­րով լո­լիկ գնել, ջեր­մոց­նե­րի սե­փա­կա­նա­տե­րե­րը կկա­րո­ղա­նան ի­րաց­նել ի­րենց ապ­րան­քը. «Բո­լո­րի հա­մար լավ լու­ծում­ներ կգտնվեն»: Ու շատ պարզ հարց կա. ե­թե կա­յին նման լու­ծում­նե­րի հնա­րա­վո­րութ­յուն, բա ութ տա­րի ին­չո՞վ էիք զբաղ­ված, գտնեիք լու­ծում­ներ, որ հա՛մ լո­լիկ ար­տադ­րող­նե­րը չմնա­յին ռու­սա­կան շու­կա­յի հույ­սին, հա՛մ էլ Հա­յաս­տա­նի ներ­սում ցածր գներ պահ­պան­վեին, որ մարդ­կանց հա­մար հա­սա­րակ լո­լի­կը չդառ­նար «սեւ իկ­րա»: Միայն թե ան­գամ նման «հան­ճա­րեղ» մտքե­րից հե­տո խնդրի աբ­սուր­դը չի վե­րա­նում: Այն է. սույն Պա­պո­յա­նը ե­րե­ւի դար­ձավ աշ­խար­հում միակ է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րը, ով ար­տա­հան­ման զրո­յաց­ման տակ փոր­ձում է բո­լո­րի հա­մար փայ­լուն հնա­րա­վո­րութ­յուն­ներ տես­նել: Մ­նում է, որ դա­դա­րեց­նեն ա­մեն ին­չի ար­տա­հա­նու­մը, եւ ողջ եր­կի­րը «կուշտ ու ու­րախ» կապ­րի: Չ­նա­յած, ե­րե­ւի մնա­ցոր­դա­յին մտա­ծո­ղութ­յամբ հաս­կա­նա­լով, թե ինչ է խո­սում, ա­վե­լաց­նում է. «Կմ­շա­կենք եվ­րո­պա­կան երկր­ներ ար­տադ­րան­քի ար­տա­հան­ման ա­ջակ­ցութ­յան նա­խա­գիծ»: Ինչ­պես ա­սում են` կողմ­նո­րոշ­վեք. հի­մա մեզ ար­տա­հա­նում պե՞տք է, թե՞ պետք չէ: Կամ. բա ին­չո՞ւ մին­չեւ հի­մա չէիք մտա­ծում «եվ­րո­պա­կան երկր­ներ ար­տա­հան­ման» մա­սին, որ հի­մա եք այդ մա­սին խո­սում: Տար­բե­րակ կար, ու չի՞ ար­վել. ե­թե սա է, ա­պա Պապո­յանն իր այդ մտքե­րով միայն խոս­տո­վա­նում է, որ խայ­տա­ռա­կութ­յան աս­տի­ճա­նի վատ նա­խա­րար է ե­ղել:

Ի­րա­կա­նում պատ­կե­րը հաս­կա­նա­լի է. ի­րենց իսկ ձեռ­քով ստեղ­ծել են մի վի­ճակ, ո­րի կոր­ծա­նա­րար հե­տե­ւանք­ներն ան­գամ տար­րա­կան գի­տե­լիք­ներ ու­նե­ցող­ներն են պարզ գի­տակ­ցում: Բայց պետք է գո­նե մի շա­բաթ էլ ձգել, որ այս իրո­ղութ­յուն­ներն էլ ա­վե­լի չպայ­թեց­նեն Նի­կո­լի նա­խընտ­րա­կան վի­ճա­կը: Ու այլ տարբ­ե­րակ չկա, քան «մի­լիարդ­նե­րից եւ տրի­լիոն­նե­րից» խո­սելն ու Հա­յաս­տա­նի գյուղմ­թերք­նե­րի ար­տա­հան­ման սպաս­վող պայթ­յու­նը դրա­կան ե­րանգ­նե­րով ներ­կա­յաց­նե­լը:

ՈՐ ԻՄԱՆԱ` ԻՆՉ Է ԱՍԵԼՈՒ, ԿԱՍԻ

Ի­րա­կա­նում, ի­հար­կե, խնդի­րը նույ­նիսկ այն չէ, թե Ռու­սաս­տա­նը հա­յաս­տան­յան ինչ­–որ ապ­րանք­ներ ինչ­–որ պա­հի ար­գե­լել է ներ­մու­ծել: Ա­մեն բան շատ ա­վե­լի խոր­քա­յին է: Այ­սինքն, գա­լիք շա­բաթ ընտ­րութ­յուն­ներ կլի­նեն, Նի­կո­լին ե­թե չհա­ջող­վի վե­րար­տադր­վել, այս բո­լոր թե­մա­ներն ար­դեն այլ ե­րան­գա­վո­րում եւ այլ հաս­ցեա­տե­րեր կու­նե­նան: Այլ բան, որ ե­թե Նի­կո­լը վե­րար­տադր­վի, գլո­բալ ի­մաս­տով այս ա­մենն ո՞ւր է տա­նե­լու:

­Նի­կո­լի փո­խա­րեն ԵԱՏՄ գա­գա­թա­ժո­ղո­վին մաս­նակ­ցած փոխ­վար­չա­պետ Մ­հեր Գ­րի­գոր­յա­նը կրեմլ­յան լրագ­րող Պա­վել Զա­րու­բի­նին տված հար­ցազ­րույ­ցում փաս­տա­ցի պահ­պա­նում է այն «պաու­զան», ո­րը մինչ այդ Նի­կոլն էր ա­ռաջ տա­նում: Այ­սինքն, որ այս պա­հին Հա­յաս­տա­նի հա­մար ԵԱՏՄ-ից դուրս գա­լու հարց պար­զա­պես չկա: «Երբ գոր­ծը հաս­նի նրան, որ այդ հար­ցը դրվի կտրուկ, այդ ժա­մա­նակ այս կլի­նի կոնկ­րե­տութ­յուն... Հի­մա մենք պար­զա­պես նման սցե­նար չենք դի­տար­կում... Մեզ մոտ Եվ­րա­սիա­կան տնտե­սա­կան միութ­յան հետ կա­պե­րը խզե­լու հարց չի դրվում»:

­Նույն թե­զը նո­րից ա­ռաջ տա­րավ Նի­կո­լը` նաեւ պա­տաս­խա­նե­լով ԵԱՏՄ կամ ԵՄ հար­ցով հնա­րա­վո­րինս շուտ հան­րաք­վե ա­նե­լու հայտ­նի ա­ռա­ջար­կին: Ըստ Նի­կո­լի, «հան­րաք­վեի անց­կա­ցումն անտ­րա­մա­բա­նա­կան է», քա­նի դեռ` «Հա­յաս­տա­նը պաշ­տո­նա­պես չի դի­մել Եվ­րո­պա­կան միութ­յանն ան­դա­մակ­ցե­լու հա­մար կամ չա­փա­զանց մոտ չէ ԵՄ ան­դա­մութ­յան թեկ­նա­ծո­ւի կար­գա­վի­ճակ ստա­նա­լուն»: Իսկ ա­վե­լի վաղ նա նաեւ այն միտքն էր ա­ռաջ տա­րել, թե ընտ­րութ­յուն­նե­րը կա­վարտ­վեն, կգնա Մոսկ­վա եւ կփոր­ձի Ռու­սաս­տա­նի հետ «հա­կա­սութ­յուն­նե­րին» լու­ծում­ներ գտնել:

Ի­մաս­տը մո­տա­վո­րա­պես հաս­կա­նա­լի է. Նի­կո­լին, ի­հար­կե, ե­թե կա­րո­ղա­նա վե­րար­տադր­վել, պար­զա­պես դեռ է­լի ժա­մա­նակ շա­հել է պետք աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վերջ­նա­կան կողմ­նո­րոշ­ման հա­մար: Իսկ ա­վե­լի պարզ, նա չէ, որ պետք է կողմ­նո­րոշ­վի: Աշ­խար­հում ըն­թա­նում են գլո­բալ վե­րա­ձե­ւա­վոր­ման գոր­ծըն­թաց­ներ, եւ այս պա­հին դեռ հար­ցա­կան­ներ կան, թե գլո­բալ ու­ժե­րից որ մե­կը մաս­նա­վո­րա­պես մեր տա­րա­ծաշր­ջա­նում գե­րիշ­խող դիր­քե­րի կհաս­նի: Ընդ ո­րում, կա­րե­լի է ու­ժե­րի հնա­րա­վո­րութ­յու­ննե­րին մո­տա­վոր հա­վա­նա­կա­նութ­յուն տալ: Բայց ան­կան­խա­տե­սե­լիութ­յան մա­կար­դակը շատ մեծ է, եւ մեծ է նաեւ սխալ­վե­լու հա­վա­նա­կա­նութ­յու­նը: Ա­մե­նա­պարզ օ­րի­նա­կը. կան մո­տա­վոր հաշ­վարկ­ներ, թե դե­պի ուր է գնում Ի­րան–ԱՄՆ հա­կա­մար­տութ­յու­նը: Բայց վերջ­նա­կան, «պե­չատ­ված» ա­սել, որ հենց ա­մե­նա­հա­վա­նա­կան թվա­ցող տար­բե­րակն է լի­նե­լու վերջ­նա­կա­նը, ի­հար­կե, սխալ կլի­ներ: Նույ­նը կա­րե­լի է ա­սել ուկ­րաի­նա­կան հա­կա­մար­տութ­յան մա­սին, եւ, խո­շոր հաշ­վով, այն վերջ­նա­կան հա­րա­բե­րութ­յու­ննե­րի, ո­րոնք ձե­ւա­վոր­վում են Ռու­սաս­տան – Չի­նաս­տան – ԱՄՆ – Եվ­րո­պա տի­րույ­թում, գու­մա­րած նաեւ այլ խո­շոր ու­ժե­րին, այդ թվում` Ի­րա­նին:

Ու Նի­կո­լի հի­շա­տակ­ված պա­տաս­խանն էլ, ըստ էութ­յան, այս կար­գի է. «Ախր պա­րոն պալ­կով­նիկ, որ ի­մա­նամ, թե ինչ եք ու­զում որ ա­սեմ՝ կա­սեմ, բայց որ չեմ ի­մա­նում, թե ինչ եք ու­զում, որ ա­սեմ՝ ի՞նչ ա­սեմ...»: Ու վի­ճակն էլ բար­դա­նում է նրա­նով, որ պա­տաս­խան պա­հան­ջող­ներն ա­մե­նե­ւին էլ միայն ռեուս­նե­րը չեն. պա­հանջ­ներ գա­լիս են ա­մե­րի­կա­ցի­նե­րից, եվ­րո­պա­ցի­նե­րից, բրի­տա­նա­ցի­նե­րից, պետք է նաեւ Ա­լիե­ւին սի­րա­շա­հել, Էր­դո­ղա­նի հետ գո­նե ո­րո­շա­կի բա­լանս պա­հել: Ընդ ո­րում, մեծ խա­ղի սրաց­մա­նը զու­գա­հեռ, այդ պա­հանջ­նե­րը հա­մեմ­վում են նաեւ տե­սա­նե­լի եւ քիչ տե­սա­նե­լի տա­րաբ­նույթ ճնշում­նե­րով, սի­րա­շա­հում­նե­րով` «բլի­թի եւ մտրա­կի» տես­քով եւ այլն, ո­րոնց ցու­ցադ­րա­կան օ­րի­նակ­նե­րից մե­կը, ի­հար­կե, Մոսկ­վա­յի այս վեր­ջին գոր­ծո­ղութ­յուն­ներն են:

ՀՆԱՐԱՎՈՐ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ

Մ­յուս կող­մից էլ ա­սել, որ Մոսկ­վա­յում պար­զա­պես չեն պատ­կե­րաց­նում, որ այս պա­հին Նի­կո­լը վերջ­նա­կան ո­րո­շում չի կա­րող կա­յաց­նել, միամ­տութ­յուն կլի­ներ: Ա­մեն դեպ­քում, ԵԱՏՄ­–ի վեր­ջին գա­գա­թա­ժո­ղո­վում եւ Հա­յաս­տա­նին ուղղ­ված մյուս չորս նա­խա­գահ­նե­րի հայտ­նի հայ­տա­րա­րութ­յան հիմ­քում թեեւ հենց Հա­յաս­տա­նի ա­պա­գա­յի հարցն էր, բայց նաեւ ժա­մա­նա­կի տրա­մադ­րու­մով: Այ­սինքն, ան­կախ այս ընտ­րութ­յու­նն­երի արդ­յունք­նե­րից, թե­մա­յին կանդ­րա­դառ­նան վեց ամ­սից` դեկ­տեմ­բե­րի գա­գա­թա­ժո­ղո­վում: Բայց նաեւ ֆիք­սե­լով, որ ճնշում­նե­րը պահ­պան­վում են. Հա­յաս­տա­նում ՌԴ դես­պա­նին խորհր­դակ­ցութ­յուն­նե­րի հա­մար Մոսկ­վա կան­չե­լը այդ ի­մաս­տով շատ լուրջ մե­սիջ էր:

­Մոսկ­վա­յում, ի­հար­կե, նաեւ հաս­կա­նում են, որ այս բո­լոր ճնշում­նե­րի արդ­յուն­քում Նի­կո­լը, ե­թե կա­րո­ղա­նա վե­րար­տադր­վել, ա­պա հա­զիվ թե նախ­կին դիր­քե­րը պահ­պա­նի: Այ­սինքն, որ կկա­րո­ղա­նա վե­րար­տադր­վել, պահ­պա­նե­լով խորհր­դա­րա­նում այն բա­ցար­ձակ իշ­խա­նութ­յու­նը, ո­րը նրան հնա­րա­վո­րութ­յուն էր տա­լիս միանձն­յա, ա­ռանց ո­րե­ւէ բան հաշ­վի առ­նե­լու իշ­խել երկ­րում: Այ­սինքն, ողջ խնդիրն ի­րա­կա­նում հենց այս­տեղ է: Ե­թե Նի­կո­լը կա­րո­ղա­նա պահ­պա­նել նույն մա­կարդ­ա­կի իշ­խա­նութ­յու­նը, ա­պա հա­ջորդ քայ­լը կա­րող է դառ­նալ հան­րաք­վե­ով Սահ­մա­նադ­րութ­յու­նը փո­խե­լը, ո­րից հե­տո ինչ­–որ բան նրա հետ պայ­մա­նա­վոր­վե­լը Մոսկ­վա­յի հա­մար դառ­նա­լու է շատ ա­վե­լի դժվար: Այ­սինքն, շատ ի­րա­տե­սա­կան է դառ­նում, որ նման ի­րա­վի­ճա­կում Հա­յաս­տա­նը Մոսկ­վա­յի հա­մար կհայտն­վի նույն վի­ճա­կում, ինչ հի­մա Վ­րաս­տանն ու Ադր­բե­ջանն են:

Այլ տար­բե­րակ, ե­թե Նի­կո­լը վե­րար­տադր­վի նվա­զա­գույ­նով` 50 տո­կո­սից մի փոքր ա­վե­լի ձայ­նե­րով, այն էլ` «փո­շիաց­ման» հաշ­վին: Սա ար­դեն նրան դնե­լու է բա­վա­կան խո­ցե­լի վի­ճա­կում: Դա նրան կտրուկ քայ­լե­րի հնա­րա­վո­րութ­յուն չի տա­լու, ո­րը, թե­րեւս, նաեւ Մոսկ­վա­յի հա­մար է ըն­դու­նե­լի տար­բե­րակ այս պա­հի հա­մար: Այ­սինքն, պահ­պա­նել գո­նե հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յամբ հա­րա­բե­րա­կա­նո­րեն կա­յուն վի­ճակ, քա­նի դեռ ուկ­րաի­նա­կան, ա­սենք նաեւ ի­րա­նա­կան ուղ­ղութ­յամբ չկան վերջ­նա­կան լու­ծում­ներ: Այդ լու­ծում­նե­րից հե­տո, ան­կախ նրա­նից, թե դրանք ինչ­պի­սին են լի­նե­լու, ար­դեն ի հայտ կգա նոր ի­րա­վի­ճակ: Այ, հենց այդ ժա­մա­նակ է, որ ոչ միայն հա­յաս­տան­յան, այլ` հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ լու­ծում­ներ ի հայտ կգան, այդ թվում` ԵԱՏՄ, թե ԵՄ հար­ցի հետ կապ­ված: Թե­րեւս, ԵԱՏՄ ղե­կա­վար­նե­րի հայ­տա­րա­րութ­յան վեց ա­մի­սը հենց դրա­նով էլ պայ­մա­նա­վոր­ված էր:

Տե՛ս նաեւ https://t.me/iravunk/67802 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունումԴադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթներըԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համարՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Դավթաշեն վարչական շրջանումUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համարԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներինՇախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է«Հիմարի տեղ եք դրել բոլորին, տոմսի համար վճարած քաղաքացուն ինչո՞ւ եք տուգանում». Վեճ` ավտոբուսումՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ ԿոբախիձեԲաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցըԸստ Ֆիդանի՝ Թուրքիան և ԱՄՆ-ն կարող են սերտ համակարգմամբ գործել ԿովկասումՓաշինյանը խնդիր ա դրել կամ իր առաջ են դրել ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնել, բերել մի ուրիշ ուժՏիգրանաշենը Հայաստանի սուվերեն տարածքն է, պիտի պաշտպանենք մեր հայրենիքի հատվածները․ ԱբրահամյանՔՊ-ականը հիմնավորում է, թե ինչու պետք է պաշտոնյաների աշխատավարձերը բարձրանանԻնչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և պաշտպանել պառակտվող անկախ պետականությունը․ Զաքարյան Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» ՀՀ Անկախության օրը ներկայացել է հայկական տարազովՀամաշխարհային տնտեսությունն ավելի է զգուշանում ԱՄՆ-իցԻրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնըՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված