Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Աշնանը պետք է սպասել խոշոր լուծումների

Միջազգային

­Զար­գա­ցում­նե­րը, ո­րոնք վեր­ջին ժա­մա­նակ­ներս տե­ղի են ու­նե­նում Ուկ­րաի­նա­յի շուրջ, թե­րեւս եր­կու ուղղ­վա­ծութ­յան են: Այն, ինչ ի ցույց է դրվում հրա­պա­րա­կա­յին դաշ­տում, եւ այն ի­րա­կա­նը, ո­րը տե­ղի է ու­նե­նում «գետ­նի վրա» (Տե՛ս նաեւ https://iravunk.com/?p=341783&l=am):

­Քա­րոզ­չա­կան դաշ­տում ուկ­րաի­նա­կան ու­ժե­րի վի­ճա­կը վատ չէ: Այ­սինքն, ա­ճող հար­ված­ներ են հասց­նում Ռու­սաս­տա­նի խոր­քե­րին, բա­նը հա­սել է ա­զա­տագր­ված տա­րածք­նե­րով Ռու­սաս­տա­նի հիմ­նա­կան հատ­վա­ծից դե­պի Ղ­րիմ տա­նող ցա­մա­քա­յին մայ­րու­ղուն մշտա­կան հար­ված­նե­րին եւ այլն: Այ­սինքն, շա­րու­նա­կա­բար ի ցույց են դրվում այն­պի­սի ե­րե­ւույթ­ներ, ո­րոնք կա­րող են Ռու­սաս­տա­նում հան­րա­յին մեծ ան­հանգս­տութ­յուն ա­ռա­ջաց­նել: Դա են ֆիք­սում նաեւ մի շարք հե­ղի­նա­կա­վոր, այդ թվում` ազ­գայ­նա­կան ուղղ­վա­ծութ­յան փոր­ձա­գի­տա­կան աղբ­յուր­նե­րը` հան­գե­լով եզ­րա­կա­ցութ­յան, որ նպա­տա­կը ներ­ռու­սաս­տան­յան խո­րը ան­հան­դուր­ժո­ղա­կա­նութ­յուն, հնա­րա­վո­րութ­յան դեպ­քում` իշ­խա­նա­փո­խութ­յուն հրահ­րելն է:

Ն­ման է, որ նման ծրագ­րեր եվ­րագ­լո­բա­լիս­տա­կան շրջա­նակ­նե­րում կան, ա­վե­լին, սկսել են բա­ցա­հայտ խո­սել, որ սպաս­վում է ա­մառ­վա կե­սե­րին–­վեր­ջե­րին Ռու­սաս­տա­նում լար­վա­ծութ­յան կտրուկ աճ: Թե ուր կտա­նի այս ա­մե­նը, դեռ կտես­նենք:

Մ­յուս կող­մից, «գետ­նի վրա» ի­րա­վի­ճա­կը մի փոքր այլ է: Ճիշտ է, մի կող­մից այն փաս­տարկ­նե­րը, ո­րոնք ա­ռաջ են մղվում քա­րոզ­չա­կան դաշ­տում, ի­րենց տակ ո­րո­շա­կի ռեալ հիմ­քեր ու­նեն: Այդ թվում, որ ուկ­րաի­նա­կան կող­մի մոտ էա­պես մե­ծա­ցել են հե­ռա­հար ա­նօ­դա­չու­նե­րի ծա­վալ­նե­րը, այդ թվում` Եվ­րո­պա­յում ար­տադր­վող, որ դրանք սկսել են ա­վե­լի մեծ ծա­վալ­նե­րով հար­վա­ծել Ռու­սաս­տա­նի խոր­քե­րին եւ այլն: Մ­յուս կող­մից, այդ ա­մե­նը թե­րեւս ո­րո­շա­կի վնաս­ներ Ռու­սաս­տա­նին հասց­նում է, բայց ա­մե­նե­ւին էլ ոչ այն մասշ­տաբ­նե­րով, ո­րը փոր­ձում են հրամց­նել: Օ­րի­նակ. ոչ Ղ­րիմ տա­նող մայ­րու­ղու վրա տրանս­պոր­տի խո­ցում­ներ ե­ղել են, դա փաստ է: Սա­կայն միան­գա­մայն ար­ժա­նա­հա­վատ աղբ­յուր­նե­րը հաս­տա­տում են, որ խոս­քը տասն­յակ դեպ­քե­րի մա­սին է, ո­րը պա­տե­րազ­մի պայ­ման­նե­րում միշտ էլ կլի­նի: Այն դեպ­քում, երբ դա ներ­կա­յաց­վում է հար­յու­րա­վոր խո­ցում­նե­րի տես­քով: Եվ նույն պատ­կերն է նաեւ Ռու­սաս­տա­նի խոր­քա­յին հատ­ված­նե­րին հասց­վող հար­ված­նե­րի մա­սով:

Ինչ վե­րա­բե­րում է Եվ­րո­պա­յի կտրուկ ակ­տի­վաց­մա­նը, ա­պա օ­րերս բա­վա­կա­նին մեծ աղ­մուկ ա­ռա­ջաց­րեց Ռու­մի­նիա­յի` ՆԱՏՕ­–ի եւ ԵՄ ան­դամ պե­տութ­յան տա­րած­քին «ան­հայտ« ծագ­ման ա­նօ­դա­չո­ւի հար­վա­ծի պատ­մութ­յու­նը: Շատ ա­րագ մե­ղադ­րե­ցին ռուս­նե­րին, Մոսկ­վան Պու­տի­նի մա­կար­դա­կով ար­ձա­գան­քեց, թե` բա ուր են ա­պա­ցույց­նե­րը: Ու այս ողջ աղ­մու­կի ֆո­նին` Ուկ­րաի­նա­յին բա­ռա­ցիո­րեն ցնցած հայ­տա­րա­րութ­յուն հնչեց­րեց Ռու­մի­նիա­յի նա­խա­գա­հը` պա­հան­ջե­լով Ռու­սաս­տա­նից, որ հար­վա­ծի միայն Ուկ­րաի­նա­յին` չսպառ­նա­լով իր երկ­րին: Կարճ ա­սած` «թքած ուկ­րաի­նա­ցի­նե­րի վրա», միայն թե մեզ չհար­վա­ծեք: Ու այս պատ­մութ­յա­նը զու­գա­հեռ սկսե­ցին մա­րել նաեւ մերձ­բալթ­յան երկր­նե­րի երկն­քով Ռու­սաս­տա­նին ուկ­րաի­նա­կան ա­նօ­դա­չու­նե­րի ա­նար­գել հար­ված­նե­րի մա­սին խո­սակ­ցութ­յուն­նե­րը: Այ­սինքն, Ռու­մի­նիա­յում, մերձ­բալթ­յան եւ այլ երկր­նե­րում հան­գում են այն մտքին, որ անհ­րա­ժեշ­տությ­ան դեպ­քում հենց ի­րենք են թի­րա­խա­վոր­վե­լու լա­վա­գույն դեպ­քում «ան­հայտ ա­նօ­դա­չու­նե­րի» կող­մից, եւ այն, որ ՆԱՏՕ­–ի ան­դամ­ներ են, բան չի փո­խի. ՆԱՏՕ­–ից կա­րող են ստա­նալ ըն­դա­մե­նը «բա­րո­յա­կան ա­ջակ­ցութ­յուն»:

Եվ­րո­պա­յում նկատ­վող այս տրանս­ֆոր­մա­ցիան բա­վա­կա­նին դի­պուկ բա­ցատ­րեց Տուս­կը` կոչ ա­նե­լով ՆԱՏՕ-ին` շատ լուրջ ըն­դու­նել Մեդ­վեդ­եւի  խոս­քե­րը, որ եվ­րո­պա­ցի­նե­րը այլեւս չեն կա­րո­ղա­նա «հան­գիստ քնել»: Եվ այս ֆո­նին պա­տա­հա­կան չէր, որ Լե­հաս­տա­նի նա­խա­գա­հը ա­ռա­ջար­կեց Զե­լենս­կուն զրկել բարձ­րա­գույն պե­տա­կան ​​պարգ­եւից՝ «Ս­պի­տակ արծ­վի» շքան­շա­նից: Գու­մա­րած, Լե­հաս­տա­նում սկսել են ա­մե­նա­վե­րին մա­կար­դակ­նե­րով խո­սել Ուկ­րաի­նա­յի հետ սահ­մա­նա­յին վե­րահս­կո­ղութ­յու­նը խստաց­նե­լու, զեն­քի տա­րան­ցու­մը դա­դա­րեց­նե­լու մա­սին: Վեր­ջա­պես, ինչ­պես ար­տա­հայտ­վեց իշ­խա­նա­կան պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կը. «Ա­մե­նա­կար­եւո­րը՝ մենք պետք է դա­դա­րեց­նենք մի­ջամ­տել այս պա­տե­րազ­մին։ Սա մեր պա­տե­րազ­մը չէ»։

Իսկ ա­հա բուն ռազ­մա­ճա­կատ­նե­րում, ո­րո­շա­կի «պա­րա­պուր­դից» եւ ա­մե­րի­կա­ցի­նե­րի խոս­տում­նե­րի կատար­մա­նը սպա­սե­լուց հե­տո, ռու­սա­կան ու­ժե­րի մոտ նո­րից սկսեց նկատ­վել գոր­ծո­ղութ­յու­ննե­րի կտրուկ ակ­տի­վա­ցում: Կոնկ­րետ դե­տալ­նե­րին անդ­րա­դառ­նա­լու ա­ռիթ­ներ դեռ կու­նե­նանք, սա­կայն հի­մա ըն­դա­մե­նը ֆիք­սենք, որ պատ­կե­րը սա է: Հատ­կա­պես վեր­ջին ժա­մա­նակ­ներս սկսել են գրե­թե ողջ ճա­կա­տա­յին գծով մեկ նկատ­վել ռու­սա­կան ու­ժե­րի կող­մից ի­րա­կա­նաց­վող չա­փա­զանց վտան­գա­վոր ճեղ­քում­ներ, ո­րոնք ուկ­րաի­նա­կան կող­մին բարդ վի­ճա­կում են դնում: Այն է` ստիպ­ված են ար­դեն մշտա­կան դար­ձող ռե­ժի­մով ե­ղած ու­ժերն այս մի հատ­վա­ծից մյու­սը նե­տել` հատ­կա­պես վտան­գա­վոր դար­ձող ուղ­ղութ­յուն­նե­րը կար­կա­տե­լու հա­մար: Արդ­յուն­քում, այս մի ուղ­ղութ­յունն է դառ­նում հատ­կա­պես վտան­գա­վոր, եւ այդ­պես շա­րու­նակ: Այ­սինքն, որ ուկ­րաի­նա­կան կողմն ու­նի ռե­զերվ­նե­րի ծայ­րա­հեղ պա­կաս եւ այ­լեւս դժվա­րա­նում է դրանք փո­խա­րի­նել ա­նօ­դա­չու­նե­րով, դառ­նում է կոնկ­րետ ի­րո­ղութ­յուն: Էլ չա­սած, որ ար­դեն ա­մե­նօր­յա ռե­ժի­մով է Զե­լենս­կին սկսել խո­սել ռու­սա­կան հեր­թա­կան մասշ­տա­բա­յին օ­դա­յին հար­ձակ­ման մա­սին, ո­րոնք կուղղ­վեն ո­րո­շում­նե­րի կա­յաց­ման կենտ­րոն­նե­րին եւ մինչ այս ան­ձե­ռնմ­խե­լի հա­մար­վող կոնկ­րետ օբ­յեկտ­նե­րի` ա­տո­մա­կա­յան­նե­րի տրանս­ֆոր­մա­տո­րա­յին կա­յան­ներ, Դ­նեպ­րի կա­մուրջ­ներ եւ այլն:

Այս ընդ­հան­րա­կան ի­րա­վի­ճա­կից նման տպա­վո­րութ­յուն է ա­ռա­ջա­նում: Ս­պա­սե­լիք­նե­րը, որ այս ա­մա­ռա­յին­–աշ­նա­նա­յին կոմ­պա­նիա­յի ժա­մա­նակ ուկ­րաի­նա­կան կող­մը կա­րող է էա­պես կորց­նել իր բա­նա­կի մար­տու­նա­կութ­յու­նը, դառ­նում է ա­ռա­վել քան հա­վա­նա­կան: Թե­րեւս, հենց այդ հան­գա­ման­քը հաշ­վի առ­նե­լով էլ, գլո­բա­լիս­տա­կան թե­ւը հիմ­նա­կան հաշ­վար­կը դրել է Ռու­սաս­տա­նում ներ­քին խժդժութ­յու­ններ ա­ռա­ջաց­նե­լու ռազ­մա­վա­րութ­յան վրա: Բայց ե­թե չհա­ջող­վի, ա­պա Կիե­ւը, թե­րեւս, ար­դեն ստիպ­ված է լի­նե­լու գնալ պա­տե­րազ­մը դա­դա­րեց­նե­լու ճա­նա­պար­հով, հաշ­վի առ­նե­լով նաեւ, որ այդ ուղ­ղութ­յամբ Վա­շինգ­տո­նից եւս ազ­դակ­նե­րի պա­կաս չկա:

­Մի խոս­քով, շատ նման է, որ այս աշ­նա­նը պետք է սպա­սել խո­շոր լու­ծում­նե­րի, ընդ ո­րում` նաեւ հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յամբ:

Տե՛ս նաեւ https://t.me/iravunk/67803 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ