Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«ԿԱՊ ՉՈՒՆԻ ՄՐՑԱԿԻՑՍ ԹՈՒՐՔ Է, ԹԵ ԱՅԼԱԶԳԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՎԱՀԵ ՀՈՎԵՅԱՆ

Սպորտ

Վերջերս Բուլղարիայի Սամոկով քաղաքում կայացած Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնությանը հաջող է հանդես եկել Հայաստանի հավաքականը նվաճելով 7 մեդալ, որից 2 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե։Թիմային պայքարում մեր երկրի հավաքականը գրավել է երկրորդ հորիզոնականը։

Iravunk. com -ի մարզական թղթակիցը Գյումրիում հանդիպել ու բացառիկ զրույց է ունեցել ոսկե մեդալակիր ՎԱՀԵ ՀՈՎԵՅԱՆԻ հետ։

- Շնորհավորում ենք, Վահե, փայլուն հաղթանակի կապակցությամբ։

- Շնորհակալ եմ։ Հանդես եկա 80 կգ քաշային կարգում։ Մեկնարկային գոտեմարտում 6։2 հաշվով հաղթեցի թուրք մրցակցիս, հետո 5։1 հաշվով Լեհաստանի ներկայացուցչին։ Կիսաեզրափակչում 6։1 հաշվով պարտության մատնեցի լիտվացի ըմբիշին։ Իսկ ահա եզրափակչում, ոսկե մեդալի ճանապարհին, բացարձակ առավելությամբ 8։0 հաշվով, 32 վայրկյանում վաղաժամ հաղթեցի հունգարացի Դոմինիկ Շիլագյիին ու դարձա Եվրոպայի չեմպիոն։ Ամենադժվարը անցավ լիտվացու հետ թեժ պայքարը։ Իսկ թուրք մարզիկի մասին կարող եմ ասել, որ ինձ համար կապ չունի մրցակիցս թուրք է, թե այլազգի ներկայացուցիչ, քանի որ սա սպորտ է, ու բոլորն էլ հավասար են, չի կարելի սպորտը խառնել քաղաքականության հետ։ Շատ աննկարագրելի զգացողություններ առաջացան։ Հաղթանակս նվիրում եմ իմ հայ ազգին, զինվորներին։ Նշեմ, որ եղբայրս Յուրիկ Հովեյանը ևս հունահռոմեական ոճի ըմբիշ է, Մ20 ԵԱ չեմպիոն, Մ20 ԱԱ, բրոնզե մեդալակիր։Հենց նրանից էլ ես եմ ոգեշնչվել։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ