Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Նաիրի նկատմամբ կա հետաքրքրություն եվրոպական թոփ-5 լիգաները ներկայացնող ակումբների կողմից. գործակալ

Սպորտ

 

​Հայաստանի ազգային հավաքականի և սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը հայտնվել է եվրոպական առաջատար ակումբների ուշադրության կենտրոնում: Այս տեղեկությունը «Sport-Express» պարբերականի հետ զրույցում հաստատել է 27-ամյա ֆուտբոլիստի շահերը ներկայացնող գործակալ Ալեքսանդր Կլյուևը:

​«Նաիրի նկատմամբ իսկապես կա հետաքրքրություն եվրոպական թոփ-5 լիգաները ներկայացնող ակումբների կողմից: Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումներին սկաուտների հնարավոր ներկայությանը, ապա այդ մասին ոչինչ ասել չեմ կարող», — նշել է Կլյուևը:

Ավելի վաղ հայտնի մարզական լրագրող Էքրեմ Քոնուրը հայտնել էր, որ հայ խաղացողի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են իտալական «Կոմոն» և ֆրանսիական «Լանսը»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ