Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին Մեդվեդեւ. Ծեր վհուկ Ուրսուլան թող վերադառնա իր հին բժշկական սարքավորումներով խաղալուն Եվրոպայի հասարակական կարծիքը տաքացնում են Ռուսաստանի հետ անխուսափելի պատերազմից առաջ. Փորձագետ Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն

«Հրապարակ»․ Առանց զինվորների ձայնի Սոթքում ՔՊ-ն պարտվել է

Մամուլի տեսություն

«Փորձեցինք ԿԸՀ-ից պարզել, թե որ ընտրատեղամասերում են քվեարկության մասնակցել զինծառայողները։ Ասացին, որ զինծառայողների մասնակցության վերաբերյալ որեւէ տեղեկատվություն հրապարակման ենթակա չէ։ Բաց աղբյուրներում հրապարակված տվյալների համադրությամբ պարզեցինք, թե, օրինակ, Սոթքում քանի զինծառայող է մասնակցել ընտրության։

Ընտրություններից մեկ շաբաթ առաջ ՆԳՆ-ն հրապարակել էր ընտրողների թվերը` ըստ ընտրատեղամասերի։ Ըստ այդմ՝ Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրում (20/56 ընտրատարածք) ընտրելու իրավունք ուներ 695 ընտրող, ԿԸՀ տվյալների համաձայն՝ այս տեղամասում ընտրությանը մասնակցել է 1183-ը, որից 517-ը՝ ընտրողների հիմնական ցուցակից։ Մնացած 666-ը զինվորների ու նույն օրը դատական կարգով ընտրական իրավունք ստացած ընտրողների թիվն է։

 

Ընդ որում, Գեղարքունիքի մարզում ընտրական իրավունք ստանալու համար դատարան դիմել է ընդամենը 4 անձ։ Իսկ քվեարկության արդյունքները Սոթքում բաշխվել են այսպես. «Ռեֆորմիստներ»-ի օգտին քվեարկել է 1 անձ, «Բոլորին դեմ եմ»՝ 15, «Ուժեղ Հայաստան»՝ 177, Հայաստանի շնորհապետական կուսակցություն՝ 4, «Նոր ուժ»՝ 19, «Միասնության թեւեր»՝ 13, «Բարգավաճ Հայաստան»՝ 73, ԱԺԲ՝ 4, Քոչարի ազգային վերածնունդ եւ զարթոնք կուսակցություն՝ 3, ՀԱԿ՝ 1, «Հանրապետություն»՝ 3, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն՝ 1, «Ժողովրդավարական համախմբում»՝ 2, ԴՕԿ՝ 4, «Հայաստան» դաշինք՝ 115, «Հանուն հանրապետության»՝ 5, ԼՀԿ՝ 7։ Այս ընտրատեղամասում ՔՊ-ն ստացել է 718 քվե։ Այսինքն՝ 447-ն ընտրել է մյուս 17 ուժերին, անվավեր է եղել 19 քվեաթերթիկ։ Նշանակում է՝ եթե 666 զինվոր չմասնակցեր ընտրությանը, ՔՊ-ն այս ընտրատեղամասում ջախջախիչ պարտություն կկրեր` ստանալով հազիվ 10-20 ձայն։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ