Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները

2026 թվականի հունվար-մայիսին Վրաստանի զբոսաշրջությունից ստացված եկամուտները նվազել են 2.1%-ով

Տնտեսություն

Galt & Taggart-ի տվյալներով՝ 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին Վրաստանի զբոսաշրջային եկամուտները նվազել են 2.1%-ով և կազմել 1.5 միլիարդ դոլար։

Միևնույն ժամանակ, վերլուծաբանները նշում են, որ մարտ-ապրիլ ամիսներին գրանցված անկումից հետո, մայիսին ոլորտը վերականգնման նշաններ է ցուցադրել․ զբոսաշրջությունից ստացված եկամուտներն աճել են 3.5%-ով՝ տարեկան կտրվածքով և հասել 380 միլիոն դոլարի։

Ավելի վաղ մարտ-ապրիլ ամիսների անկումը կապվում էր Մերձավոր Արևելքի երկրներից զբոսաշրջիկների հոսքի նվազման հետ։

 

Galt & Taggart-ի կանխատեսմամբ՝ 2026 թվականի արդյունքներով Վրաստանի զբոսաշրջային եկամուտները կարող են հասնել 4.9 միլիարդ դոլարի։ Սակայն 100 միլիոն դոլարով նվազեցրել է իր նախնական կանխատեսումը՝ դա բացատրելով Իրանում պատերազմի հետևանքներով։

Համեմատության համար նշվում է, որ 2025 թվականին Վրաստանը միջազգային զբոսաշրջությունից ստացել է 4.69 միլիարդ դոլար եկամուտ, ինչը 6%-ով գերազանցել է 2024 թվականի ցուցանիշը։

Եկամուտների աղբյուր հանդիսացող երկրների շարքում առաջին տեղում եղել է Ռուսաստանը՝ 694 միլիոն դոլար ցուցանիշով։ Նրան հաջորդում են Թուրքիան՝ 606 միլիոն դոլար, Իսրայելը՝ 586.3 միլիոն դոլար, Ադրբեջանը՝ 223 միլիոն դոլար և Հայաստանը՝ 169.5 միլիոն դոլար։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ