Ինչքան գողական ռազբոռկա կա, իր մանրուղեղ ֆիլմերն են մեղավոր. ես «նիկոլական» եմ, ու Արարատը սուրբ է մեզ համար Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Բառիս բուն իմաստով, գոյատեվում ենք, չենք ապրում․ Կարին Տոնոյան Բավական շատ կարեւոր հարցեր կան, քան Ղրիմի մասով դիրքորոշում ունենալ այս պահի դրությամբ․ Դավթյան Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանը Ո՞ր ոլորտներում են ամենաբարձր աշխատավարձերը Հայաստանում Ձերբակալում են Արթուր Դանիելյանին․ փաստաբան Հայաստանի համար կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները կարող են ծանր հետևանքներ ունենալ. Տնտեսագետը փակագծեր է բացում ԱԺ-ն գրանցված 72 պատգամավորով սկսեց նիստը և միանգամից ընդմիջեց մինչև 16։30-ը «Իրավունք». «Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը

Ընտրակաշառք հասկացողությունը, դա մարմնավաճառության նման բան է մեր երկրում. Յուրի Իգիթխանյան

Մշակութային

«ՖԱԼՇ Է, ՏՂԵ՛ՐՔ, ՖԱԼՇ»

Ներքաղաքական զարգացումներն ու խորհրդարանական ընտրությունների արդյունքում առկա իրավիճակը շարունակում են մնալ հանրային ուշադրության կենտրոնում՝ անտարբեր չթողնելով հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներին, այդ թվում՝ մշակույթի եւ արվեստի հայտնի գործիչներին։ Ամերիկաբնակ դերասան ՅՈՒՐԻ ԻԳԻԹԽԱՆՅԱՆԸ, որը երբեք չի խուսափել հասարակական ու քաղաքական հարցերի շուրջ իր դիրքորոշումը հնչեցնելուց, «Իրավունք»-ի հետ զրույցում այս անգամ եւս անկեղծորեն ասաց այն, ինչ մտածում է:

«ՄԻ ՄԵԾ ՍՑԵՆԱՐ Է, ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԸ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԵՆ»

— Պարոն Իգիթխանյան, ինչպես տեսանք, Նիկոլ Փաշինյանը պահպանեց իր իշխանությունը: Ինչպե՞ս կգնահատեք նոր Ազգային ժողովի ընտրությունը:

— Ճիշտն ասած, շատ զարմացած չեմ ՝ցավոք։ Ես մեծ հույսեր չէի կապում, որ կլինի հակառակը։ «Эх раз да еще раз, да еще много много раз» երգը հիշում էք, չէ՞։ Գնահատակններից մի փոքր զուսպ եմ, որովհետեւ ապրում եմ «պետությունից» դուրս, բայց «Հայրենիքի» խնդիրներով։ Ես միշտ տարանջատում եմ այս հասկացողությունները։ Եթե իմ պետության բնակիչներին դա լավ է, ուրեմն՝ լավ է, ի՞նչ ասեմ։

Ես այս քարոզարշավի ժամանակ կարծեցի, որ բոլորը կհասկանան՝ մենք գործ ունենք անհավասարակշիռ, հիստերիկ նոպաներով, երբեմն ոչ ադեկվատ առաջնորդի հետ, բայց արի ու տես՝ ո՛չ։ Նորից ու նորից։ Չնայած, երբ պատերազմից հետո նա վերընտրվեց, հիմա ի՞նչ խնդիր ունի։ Գիտեք, ինձ այս «պերսոնաժը» հիշեցնում է Քաջ Նազարին… Եթե մի օր ես որոշեմ ներկայացում բեմադրել, գիտեմ Նազարն ինչպիսին պիտի լինի։

—Բոլորը խոսում են ընտրախախտումների, տարբեր ուժերի կողմից բաժանված ընտրակաշառքների մասին: Կցանկանայի լսել Ձեր կարծիքը վերոնշյալի վերաբերյալ։

— Մշտական թեմայից եք հարցնում։ Ընտրակաշառք հասկացողությունը մարմնավաճառության նման բան է մեր երկրում։ Սակայն, հասկանում ենք չէ՞,  որ նույնիսկ եթե եղել է, վերցրել են ու չեն քվեարկել։ Մեղադրում են ընդդիմադիրներին, որ իրենք են բաժանել գումարներ, իսկ իշխանության կողմից թոշակ բարձրացնելը, բժշկական ֆինանսավորումը եւ այլն անելը հենց ընտրական պրոցեսից առաջ ինչպե՞ս կորակեք։ Եթե նրանք իրենց գրպանի փողով էին փորձում գնել հաղթանակը, սրանք պետական բյուջեով արեցին դա։

Գիտեք, սկսել եմ ոչ ոքի չհավատալ։ Կարծում եմ՝ մի մեծ սցենար է, դերակատարները նշանակված են: Պատկերացմանս զոռ տալով, նույնիսկ ուրվագծվում է, թե ինչպես են մի տեղ հավաքվում եւ որոշում՝ վաղը ով ում վրա պիտի, ըստ սցենարի, մատ թափ տա, իսկ նա ինչ պատասխանի։

«ՑԱՎՈՔ, ԱՐԴԵՆ  ՄԵՐ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ»

— Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ինչպե՞ս կգնահատեք վարվող մշակութային քաղաքականությունը, ի՞նչ ավելացավ, ի՞նչ պակասեց։

— Այդ անձնավորության օրոք փակվեց մշակույթի նախարարությունը, փակվեցին թատրոններ, միավորվեցին անհասկանալի ձեւով պարային եւ էթնիկ մշակույթային օջախներ… Շարունակե՞մ, թե արդեն պարզ է։

Ես արդեն 5 տարի ապրում եմ դրսում։ Կարող եմ միայն կողքի հայացքով ասել, որ մշակույթը ազգային գաղափարախոսական քաղաքականություն չունի։ Կարծես, ձուլված, գլոբալիստական մի բան դարձած լինենք։ Ցավոք, բայց սփյուռքում ավելի ազգային ենք մտածում։

—Ինչպիսի՞ն են մեր հայրենակիցների տրամադրությունները Սփյուռքում  ընտրություններից հետո:

— Սփյուռքում տարբեր է տրամադրությունը։ Ամենակարեւորը՝ չկա թշնամություն իրար նկատմամբ՝ քաղաքական հայացքների համար: Այստեղ իրար կապողը հայ լինելն է։ Իմ շրջապատում հույսեր ունեինք, որ սա այլեւս չի լինի, բայց արի ու տես:

Ցավոք, ես այդ մարդուն, ով այժմ ղեկավարում է երկիրը եւ նրա թիմակիցներից շատերին ճանաչել եմ Երեւանում: Լավ գիտեմ, թե ովքեր են նրանք, ինչ ճանապարհ են անցել: Նրանիցից շատերն ինչպես էին երազում եւ կորզում նախկին քաղաքապետի կամ մյուս պաշտոնյաների ժպիտները: Ամեն բան անում էին, որ նրանց կողքին գոնե կանգնեին կամ շփման եզրեր գտնեին՝ մի երկու բառ փոխանակելու համար: Ու հիմա, վատ իմաստով այս թատրոնը, որը տեղի է ունենում, ես դա չեմ կարող ընկալել: Ֆալշ է, տղե՛րք, ֆալշ...

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿՀութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքինԻնչքան գողական ռազբոռկա կա, իր մանրուղեղ ֆիլմերն են մեղավոր. ես «նիկոլական» եմ, ու Արարատը սուրբ է մեզ համարԵղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցինՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի ԹուրքմենստանՀՀ ԱԳՆ կայքից անհետացել է Հայաստանի «Արտաքին քաղաքականություն» էջի բովանդակությունըՍա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ ԲաբուխանյանՈրքան զբոսաշրջիկ է այցելել Հայաստան 2026թ. հունվար-սեպտեմբեր ամիսներինԲառիս բուն իմաստով, գոյատեվում ենք, չենք ապրում․ Կարին ՏոնոյանԲավական շատ կարեւոր հարցեր կան, քան Ղրիմի մասով դիրքորոշում ունենալ այս պահի դրությամբ․ ԴավթյանԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ մանրամասներԲաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կարևոր է Վրաստանի տարանցիկ դերի համար․ ԿոբախիձեԳագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդին կմասնակցեն ինը երկրի առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանը. ՈւշակովՈ՞ր ոլորտներում են ամենաբարձր աշխատավարձերը ՀայաստանումԱրթուր Դանիելյանը ձերբակալվել է ֆեյսբուքյան գրառման համար․ նրան կալանքի են տանում․ փաստաբանԳագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըՍոցփաթեթի ծրագիրն ավարտվում է, ինչով կփոխարինվի այն. ՏեսանյութՁերբակալում են Արթուր Դանիելյանին․ փաստաբանԱլիև․ «Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի ամբողջ տեղեկատվությունը»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված