Իսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային Կորեայից Թրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռ Աշխարհը գտնվում է գլոբալ նավթային ճգնաժամի եզրին՝ ԱՄՆ-Իրան երկարատև պատերազմի պատճառով. Bloomberg 4.5 տարվա ընթացքում Ռուսաստամի եւ Գերմանիայի արտգործնախարարներն առաջին անգամ հանդիպել են Արարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. Փաստաբան Ադրբեջանցիները ՄԱԿ-ում մինչև վերջ խոնարհաբար լսեցին Թուրքիային ուղղված Նեթանյահույի վիրավորանքները Ուկրաինական հեռուստաալիքները լուրջ խնդիրներ ունեն տվյալների կենտրոններին զանգվածային հարվածներից հետո Նենց բաներ են բացվելու, որ գնա գալիս եմ. Ինչ են նախապատրաստում Վեհափառ Հայրապետի դեմ

ԱՄՆ–Իրան նոր պատերա՞զմ, թե՞ պատերազմի իմիտացիա

Միջազգային

Ի­րա­նի հետ կապ­ված սրա­ցում­նե­րը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=342614&l=am), նման է, որ սկսում են ստա­նալ պար­բե­րա­կան բնույթ: Ա­մեն դեպ­քում, նա­խօ­րեին ԱՄՆ–ն սկսեց հար­ված­ներ հասց­նել, ո­րոնք ապ­րիլ­յան հրա­դա­դա­րից հե­տո ա­ռա­ջին նման լուրջ մի­ջա­դեպն էր: Հար­վա­ծա­շա­րե­րը շա­րու­նակ­վե­ցին նաեւ ե­րեկ գի­րեր, եւ կա տպա­վո­րութ­յուն, որ դեռ կշա­րու­նակ­վեն: Նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ Թ­րամփն այդ մա­սին ու­ղիղ հայ­տա­րա­րութ­յուն­ներ է ա­նում` կշա­րու­նա­կեն հար­վա­ծել, քա­նի դեռ Ի­րա­նի հետ գոր­ծար­քը ստո­րագր­ված չէ:

Ի­րանն էլ, հաս­կա­նա­լի է, պարտ­քի տակ չի մնում` հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն պա­տաս­խան հար­ված­ներ հասց­նե­լով ա­մե­րիկ­յան բա­զա­նե­րին: Նաեւ հայ­տա­րա­րեց, որ ամ­բող­ջութ­յամբ ա­կա­նա­պա­տում է Հոր­մու­զի նե­ղու­ցը:

Մի խոս­քով, կա­րող է տպա­վո­րութ­յուն ա­ռա­ջա­նալ, որ կա­մաց–­կա­մաց ԱՄՆ–ն ու Ի­րա­նը վե­րա­դառ­նում են մասշ­տա­բա­յին պա­տե­րազ­մին: Միայն թե, դրա­նով հանդերձ, այս վեր­ջին օ­րե­րի բա­խում­նե­րի մեջ ո­րո­շա­կի տա­րօ­րի­նա­կութ­յուն­ներ նկատ­վում են:

Այս­պես, նման չէ, որ կող­մերն աշ­խա­տում են ի­րար շատ մեծ վնաս­ներ հասց­նել: Ե­թե վեր­ջում հայ­տա­րար­վում է յու­րա­քանչ­յուր կող­մից մի քա­նի տասն­յակ հրթիռ­նե­րի ար­ձակ­ման մա­սին, բայց, այս­պես ա­սենք, չկան մասշ­տա­բա­յին ա­վե­րա­ծութ­յուն­նե­րի մա­սին փաս­տեր, ո­րոնք պետք է լի­նեին այդ կար­գի հրթիռ­նե­րի պա­րա­գա­յում: Եվ տա­րօ­րի­նակ կլի­ներ, ե­թե այս ոչ շատ վտան­գա­վոր հար­ված­ներն Ի­րա­նին այն­պես վա­խեց­նեին, որ ա­ռա­վոտ­յան վա­զեին փաս­տա­թուղթ ստո­րագ­րե­լու:

­Հա­ջոր­դը. գո­նե այս վեր­ջին եր­կու բա­խում­նե­րին ԱՄՆ–ն հայ­տա­րա­րում է, որ Իս­րա­յե­լը չի մաս­նակ­ցել: Ի­րանն էլ Իս­րա­յե­լին հար­ված­ներ չի հասց­նում` դրա­նով հաս­տա­տե­լով ա­մե­րիկ­յան հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը: Այ­սինքն, ան­հաս­կա­նա­լիո­րեն Իս­րա­յե­լին այս նոր սրա­ցում­նե­րից հե­ռու են պա­հում. այն տպա­վո­րութ­յունն է, որ Թ­րամ­փը վա­խե­նում է, որ Նե­թան­յա­հուն ինչ­–որ բան այն չի ա­նի: Ընդ ո­րում, ե­րեկ էլ իսր­ա­յել­յան ի­րա­վա­պահ­նե­րը պաշ­տո­նա­կան մե­ղադ­րանք ներ­կա­յաց­րին Նե­թան­յա­հու­ի օգ­նա­կան­նե­րից մե­կին, ո­րը եւս պետք է որ վար­չա­պե­տին դրդի ա­վե­լորդ ջեր­մե­ռան­դութ­յու­նից հե­ռու մնալ:

Ա­մեն դեպ­քում, ո­րոշ հե­ղի­նա­կա­վոր ռազ­մա­կան փոր­ձա­գետ­ներ եւս ԱՄՆ-ի վեր­ջին եր­կու օ­րե­րի հար­ված­նե­րը, այն­պես էլ Ի­րա­նի պա­տաս­խա­նը հա­մա­րում են սահ­մա­նա­փակ: Բա­ցատ­րութ­յունն այն է, թե դրանք ա­վե­լի շատ նման են ի­րար վրա բա­նակ­ցա­յին ճնշում գոր­ծադ­րե­լու փոր­ձե­րի: Սա­կայն ան­գամ նման բա­ցատ­րութ­յունն է իր հեր­թին հար­ցեր ա­ռա­ջաց­նում: Այ­սինքն, ե­թե Թ­րամ­փը պա­հան­ջում է, որ ի­րան­ցի­ներն ա­ռա­վոտ­յան արթ­նա­նան եւ գան «գոր­ծարք կնքե­լու», ա­պա դա նշա­նա­կում է, որ ար­դեն կա ինչ­–որ փաս­տա­թուղթ, ո­րը կա­րե­լի է պար­զա­պես ստո­րագ­րել: Ընդ ո­րում, դա նաեւ մինչ այս բա­խում­նե­րը հաս­տա­տում էին կող­մե­րը, թե` բա­նակ­ցութ­յուն­նե­րը գործ­նա­կա­նում ա­վարտ­ված են, մնում է մեկ­–եր­կու հարց, ո­րոնք լուծ­ման փու­լում են: Եվ վերջ, կա­րե­լի է ստո­րագ­րել: Այ­սինքն, ե­թե հի­մա այդ մեկ­–եր­կու հարցն է մնա­ցել խնդի­րը, ու­րեմն ռազ­մա­կան ճնշման կա­րիք էլ պետք է որ չլի­ներ:

­Կամ, ե­թե այդ կա­րի­քը կա, նշա­նա­կում է, որ լուծ­ված չեն ա­մե­նա­կա­րե­ւոր եր­կու հար­ցե­րը` Հոր­մու­զի նե­ղու­ցի եւ ի­րա­նա­կան հարս­տաց­ված ու­րա­նի: Բայց ե­թե հենց դրանք են ար­գե­լա­փակ­վել, նշա­նա­կում է, որ ոչ մի հարց էլ լուծ­ված չէ. հա­կա­մար­տութ­յունն այն փու­լում է, ինչ մինչ պա­տե­րազ­մը, եւ նման մանր–­մունր հար­ված­նե­րը չէ, որ կա­րող են հարց լու­ծել:

­Թե­րեւս, բա­ցատ­րութ­յունն այս­տեղ մե­կը կա­րող է լի­նել. բա­նակ­ցութ­յուն­ներն ի­րոք հա­սել են այն կե­տին, երբ կան վերջ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ններ, բայց ո­րոնք կող­մե­րը կա­րող են ստո­րագ­րել միայն «հա­վել­յալ պա­տե­րազ­մով» անց­նե­լով: Թե, տե­սեք, որ­պես­զի սկսվող նոր պա­տե­րազ­մը կանգ­նեց­նենք, ստիպ­ված ե­ղանք փոխ­զիջ­ման գնալ: Ե­թե այս տար­բե­րակն է, ա­պա կա­րե­լի է նաեւ նկա­տել, որ դա ա­ռա­ջին հեր­թին պետք է Թ­րամ­փին: Ի­րա­նը դեռ ժա­մա­նակ ու­նի, շտա­պե­լու կա­րիք չկա: Երկ­րի ներ­քին կա­յու­նութ­յունն ա­պա­հով­ված է, ու­ժե­րի կու­տա­կու­մը շա­րու­նա­կում է, նավթն էլ «տա­կից» վա­ճա­ռում է հենց ԱՄՆ­–ին. հա­մե­նայն­դեպս, նա­խօ­րեին Թ­րամ­փը խոս­տո­վա­նեց, թե գաղտ­նի կեր­պով ի­րա­նա­կան նավթ հա­նում է հա­մաշ­խար­հա­յին շու­կա: Իսկ ա­հա ԱՄՆ­–ում, ինչ­պես հեր­թա­կան վի­ճա­կագ­րա­կան տվյալ­նե­րը ցույց տվե­ցին, սկսել է ար­ձա­նագր­վել վեր­ջին տա­րի­նե­րի հա­մե­մատ ռե­կոր­դա­յին գնաճ: Այ­սինքն, նաեւ դրա­նով Թ­րամ­փը «տվեց­–ան­ցավ» Բայ­դե­նից, ո­րի հա­մար ներ­քին սրա­ցում­նե­րից հա­զիվ թե խու­սա­փի:

­Մի խոս­քով, շատ նման է, որ պետք է ար­դարաց­նել, թե ին­չու նման զի­ջում­նե­րով խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր կնքե­ցին, եւ դրա լա­վա­գույն տար­բե­րա­կը մի քա­նի օր ի­րար վրա հրթիռ­ներ ար­ձա­կելն է: Ի­հար­կե, դո­զա­յի մեջ, այ­սինքն, Նե­թան­յա­հու­ին այս պատ­մութ­յա­նը մոտ թող­նել պետք չէ:

Ե­թե այս սցե­նարն է, ա­պա պետք է են­թադ­րել, որ ար­դեն մեկ­–եր­կու շա­բա­թից ԱՄՆ–ն ու Ի­րա­նը պաշ­տո­նա­պես կստո­րագ­րեն «խա­ղա­ղութ­յան գոր­ծար­քը»:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68371 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Դպրոց գնալու համար՝ 2000 դրամ. նոր կարգը ո՞ւմ է վերաբերումԵրևանի կենտրոնում այսօր Կոմիտաս էր հնչումՄերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային ԿորեայիցԹրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռԻրանը չի վստահում ԱՄՆ-ի հետ բանակցություններին՝ հարձակումներից և պատժամիջոցներից հետոԱշխարհը գտնվում է գլոբալ նավթային ճգնաժամի եզրին՝ ԱՄՆ-Իրան երկարատև պատերազմի պատճառով. Bloomberg4.5 տարվա ընթացքում Ռուսաստամի եւ Գերմանիայի արտգործնախարարներն առաջին անգամ հանդիպել ենԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱրարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. Փաստաբան ՀԱՊԿ երկրների զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների մասնակցելու համար Սա իմ ցանկությունն էր, երբ փչեցի տորթի մոմը. Հայաստանի հավաքականի դարպասապահ Մբապեն լքում է հավաքականի ճամբարը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանցիները ՄԱԿ-ում մինչև վերջ խոնարհաբար լսեցին Թուրքիային ուղղված Նեթանյահույի վիրավորանքներըՍեպտեմբերի 28-ի և 30-ի երեկոյան ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ուկրաինական հեռուստաալիքները լուրջ խնդիրներ ունեն տվյալների կենտրոններին զանգվածային հարվածներից հետոԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված