Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Ռոնալդինյոն եկավ Հայաստան, ու ոչ ոք հարց չտվեց՝ ինչո՞ւ

Սպորտ

Երեւանի ընտրական կրքերը, քաղաքական փոխհրաձգություններն ու ամենօրյա սկանդալներն այնպես էին կլանել հանրային ուշադրությունը, որ գրեթե աննկատ եկավ ու գնաց համաշխարհային ֆուտբոլի աստղ ՌՈՆԱԼԴԻՆՅՈՆ։ Եկավ, մասնակցեց միջոցառման, լուսանկարվեց, ժպտաց, գնաց։ Ու թեման, կարելի է ասել, մնաց լուսանցքում։

Բայց հարցը միայն նրա գալը չէ։ Հետաքրքիր է՝ իսկ ինչո՞ւ հենց Ռոնալդինյոն։ Մի՞թե աշխարհում այլ հայտնի դեմքեր չկային հրավիրելու։ Թե՞ պատահականորեն ընտրությունը կանգ առավ հենց այն մարդու վրա, որը 44-օրյա պատերազմի օրերին հրապարակային աջակցություն էր հայտնում Ադրբեջանին, եւ որի խոսքերն ադրբեջանական քարոզչամեքենան ակտիվորեն օգտագործում էր սեփական նպատակների համար։

Համաձայնեք, երբ Հայաստան է հրավիրվում մի մարդ, որի անունը շատերի հիշողության մեջ կապված է նաեւ Ադրբեջանի օգտին հնչեցված հայտարարությունների հետ, գոնե տարակուսելու տեղ կա։ Բայց, ինչպես երեւում է, մեզ մոտ նման հարցեր տալն արդեն վաղուց նորաձեւ չէ։ Ավելի հեշտ է հերթական անգամ ձեւացնել, թե ոչինչ չի եղել, եւ սահմանափակվել հիացական արձագանքներով:

Ի դեպ, շատերի ուշադրությունից վրիպեց նաեւ, թե իրականում ինչու էր Ռոնալդինյոն եկել Հայաստան։ Ֆուտբոլային որեւէ ծրագրի, մանկապատանեկան ակադեմիայի կամ բարեգործական նախաձեռնության մասին խոսք չկար։ Բրազիլացի աստղը Երեւան էր ժամանել iGaming եւ affiliate marketing ոլորտներին նվիրված միջազգային համաժողովի շրջանակում՝ որպես ոլորտի խոշոր ընկերություններից մեկի գովազդային դեմք։ Եվ այստեղ արդեն առաջանում է մեկ այլ հարց՝ ինչո՞ւ էին կազմակերպիչներն ու հրավիրողները կանգ առել հենց նրա թեկնածության վրա։

Մի՞թե համաշխարհային սպորտում կամ շոու-բիզնեսում այլ հեղինակավոր անուններ չկային։ Թե՞ կրկին գործ ունենք այնպիսի «պատահականության» հետ, որը չափազանց շատ հարցեր է առաջացնում։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ