Իրականում Թրամփին պե՞տք է Իրանի հետ պատերազմի արագ ավարտը Թուրք–իրանական հարաբերությունները կարող են ծայրահեղ սրվել Կիևը հարձակման ենթարկվեց Պուտինի նկարով անօդաչուի կողմից Համացանցում տարածվող լուսանկարը ֆեյք է․ ստեղծելու ու տարածելու հրահանգ տվողի և իրականացնողների անուններն ինձ հայտնի են․ Միքայել Մինասյան «Ժողովրդավարության բաստիոնը» գրավում է քաղաքական ազատության հերթական «բնագիծը»․ Մելիքյան Գերմանական հետախուզության նախկին ղեկավարին կասկածում են նաեւ Ադրբեջանին տեղեկատվություն վաճառելու մեջ. Der Spiegel Նիկոլ Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Առաջին անգամ ՆԱՏՕ-ի բոլոր 32 երկրների ռազմական ներկայացուցիչներ ժամանեցին Կիև Ըստ սպիրիտների, Տրոյայի ձին սարսափելի նեղացել է իրանցիներից․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ռուբեն Մխիթարյանը մտավ պատմության մեջ․ ԶԱՐՄԱՆՔ

Արեւմուտքն՝ ինչպես պոռնիկ անսահման…

Մշակութային

Ֆրանսիական մամուլում վերջին օրերին լայնորեն քննարկվում է, որ Փարիզի քաղաքապետարանը ոմն ԲԱՐԲԱՐԱ ԲՈՒՏՇԻ նշանակել է 2026 թվականի «Nuit Blanche» մշակութային միջոցառման գեղարվեստական տնօրեն։ Այդ միջոցառման շրջանակում ժամանակակից արվեստի նախագծեր են անցկացվում նաեւ մի շարք փարիզյան եկեղեցիներում, որտեղ այն, ինչ կատարվում է, ուղղակի, պղծություն է:

Հրապարակված տեսանյութերում երեւում է, թե ինչպես է եկեղեցու առջեւ տեղի ունեցած միջոցառման ժամանակ կնոջ կերպարանքով մի տղամարդ խոսում իր որդուն եկեղեցու դիմաց «շոշափելու» մասին, այն էլ՝ հանրության եւ հատկապես երեխաների ներկայությամբ։ Այս ամենն անգամ ցնցել է ֆրանսիական հասարակությանը, եւ նրանք կատարվածը համարում են դիտավորություն: «Այդ ներկայացումն առաջին հերթին աստվածանարգանք էր», - սոցցանցերում արձանագրում են ֆրանսիացիները:

Իսկ թե ով է Բարբարա Բուտշն, առավել ուշագրավ է: Հիշեցնենք, որ նա այն նույն անձն է, որը 2024 թվականին Օլիմպիական խաղերի բացման արարողությանը հայտնվեց երկար սեղանի կենտրոնում՝ Հիսուսի «Վերջին ընթրիքի» ծաղրական վերարտադրության պերֆորմանսով, այն էլ տրանսգենդերների մասնակցությամբ։ Այո, որքան էլ այս ամենը հրեշավոր ու աբսուրդ թվա, քրիստոնեությունը ծաղրած Բարբարա Բուտշին, ըստ էության, նշանակել են եկեղեցիներում գեղարվեստական նախագծերի տնօրեն:

Ինչո՞ւ են նմանատիպ ներկայացումներն առաջ մղվում, եւ ինչո՞ւ է ֆրանսիական վարչակազմը մշտապես թույլատրում դրանք։ Առաջին բանը, որ պետք է հասկանալ, այն է, որ Ֆրանսիայում մենք ականատես ենք արժեքների շրջադարձի։ Ֆրանսիացիները սարսափած են՝ չարը դառնում է բարի, իսկ բարին՝ չար։ Եվ դա կարելի է նկատել, ի թիվս այլ բաների՝ ֆրանսիական արդարադատության մեջ, որը, օրինակ, ավելի ու ավելի հաճախ է դատապարտում զոհերին եւ արդարացնում մանկապիղծներին։ Ի դեպ, այս արժեքային շրջադարձն առաջին հերթին երեւում է եկեղեցու դեմ իրականացվող սադրանքների միջոցով՝ մշտական աստվածանարգության փորձերով:

Հիմա արդեն շատ ֆրանսիացիներ բարձրաձայնում են եւ պնդում, թե իրենց երկրի իշխանության շարքերում ձեւավորվել է շարժում, որի անդամները ոչ թե պաշտում են Աստծուն, այլ Լյուցիֆերին: Եվ հենց գլխավոր պատճառներից մեկը սա է, թե ինչու է Ֆրանսիան թույլ տալիս որոշ մարդկանց քրիստոնեությունն անարգել հենց եկեղեցու դիմաց։

Հարյուր տարի առաջ Ռուբեն Սեւակը ցավով ու կանխազգացումով էր գրում՝ «Արեւմուտքն՝ ինչպես պոռնիկ անսահման...»: Այսօր, երբ եվրոպական հասարակություններն իրենք են ավելի ու ավելի հաճախ բարձրաձայնում իրենց հոգեւոր եւ արժեքային ճգնաժամի մասին, այդ խոսքերը հնչում են ոչ թե որպես բանաստեղծական չափազանցություն, այլ որպես մտահոգիչ զգուշացում։ Իսկ հարցը մնում է նույնը՝ կկարողանա՞ արդյոք Արեւմուտքը վերագտնել իր քրիստոնեական ու մշակութային արմատները, թե՞ կշարունակի սրբապղծությունը ներկայացնել որպես ազատություն եւ ինքնաոչնչացումը՝ որպես առաջընթաց։

Ի դեպ, այս ամենը պետք է դիտարկել ոչ միայն որպես Ֆրանսիայի կամ եվրոպական հասարակությունների ներքին խնդիր։ Այն նաեւ ահազանգ է բոլոր այն եկեղեցիների համար, որոնք դեռ պահպանում են իրենց դավանաբանական եւ արժեքային ինքնությունը։ Երբ սրբապղծությունը ներկայացվում է որպես արվեստ, իսկ հավատքի ծաղրանքը՝ որպես ստեղծագործական ազատություն, վաղ թե ուշ այդ նույն մոտեցումները սկսում են արտահանվել նաեւ այլ երկրներ ու հասարակություններ։

Հայ Առաքելական Եկեղեցին, որն այսօր էլ շարունակում է մնալ ազգային ինքնության կարեւոր հենասյուներից մեկը, պետք է ուշադիր հետեւի այս գործընթացներին։ Որովհետեւ պատմությունը ցույց է տալիս, որ եկեղեցու դեմ արշավները հազվադեպ են սկսվում բացահայտ հարձակումներով. սկզբում ծաղրում են, հետո վարկաբեկում, ապա փորձում են հասարակության աչքում արժեզրկել նրա դերն ու հեղինակությունը։ Իսկ երբ դիմադրությունը թուլանում է, հաջորդ քայլերն արդեն շատ ավելի համարձակ են լինում։

Գուցե ոմանց համար այս մտահոգությունները չափազանցված թվան, սակայն Եվրոպայում տեղի ունեցող բազմաթիվ իրադարձություններ ցույց են տալիս, թե որքան արագ կարող են փոխվել բարոյական ու մշակութային սահմանները։ Ուստի՝ այսօր անհրաժեշտ է ոչ թե լռել կամ անտարբեր դիտորդի դիրք գրավել, այլ սթափ գնահատել զարգացումները եւ հասկանալ դրանց հնարավոր հետեւանքները։ Հակառակ դեպքում վաղը, երբ նույն փորձերը դրսեւորվեն նաեւ մեր իրականության մեջ, ուշ կլինի զարմանալ եւ էլի ասել՝ «չէինք սպասում»։ Չասեք՝ չենք զգուշացրել։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Իրականում Թրամփին պե՞տք է Իրանի հետ պատերազմի արագ ավարտըԹուրք–իրանական հարաբերությունները կարող են ծայրահեղ սրվելԿիևը հարձակման ենթարկվեց Պուտինի նկարով անօդաչուի կողմիցՀամացանցում տարածվող լուսանկարը ֆեյք է․ ստեղծելու ու տարածելու հրահանգ տվողի և իրականացնողների անուններն ինձ հայտնի են․ Միքայել ՄինասյանՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսերՈր հրաժարական տամ, ձեզ ոչ մի լավ բան չի սպասվում. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանըՓաշինյանը սկսեց «իշմարներ» շաղ տալ ընդդիմադիր պատգամավորի հորդորից հետո«Ժողովրդավարության բաստիոնը» գրավում է քաղաքական ազատության հերթական «բնագիծը»․ ՄելիքյանԳերմանական հետախուզության նախկին ղեկավարին կասկածում են նաեւ Ադրբեջանին տեղեկատվություն վաճառելու մեջ. Der SpiegelՆիկոլ Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել․ ԲԱՄԲԱՍԱՆՔԱռաջին անգամ ՆԱՏՕ-ի բոլոր 32 երկրների ռազմական ներկայացուցիչներ ժամանեցին ԿիևԸստ սպիրիտների, Տրոյայի ձին սարսափելի նեղացել է իրանցիներից․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՌուբեն Մխիթարյանը մտավ պատմության մեջ․ ԶԱՐՄԱՆՔՇաքի մտած ադրբեջանցին իր պատժի առնվազն մի մասը կրելու է Հայաստանում, ի՞նչն ա խնդիրը․ Նիկոլ ՓաշինյանԱռավոտից «ֆեյսբուքյան փոթորիկներ» են, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնումՈւկրաինական աղբյուրները ներկայացնում են Կիեւին հասցված մաշստաբային հրթիռակոծության արդյունքները (Տեսանյութ, Ֆոտո)Թրամփ. ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿՀութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքինԻնչքան գողական ռազբոռկա կա, իր մանրուղեղ ֆիլմերն են մեղավոր. ես «նիկոլական» եմ, ու Արարատը սուրբ է մեզ համար

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված