Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԹԵԹԵՎ ԱԹԼԵՏԻԿԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Սպորտ

 Հայաստանի սպորտի դարբնոց համարվող Գյումրի քաղաքում կայացավ թեթև աթլետիկայի մարզադպրոցի պատանիների  բաց առաջնությունը, որին մասնակցում էին Հանրապետության տարբեր մարզերի ներկայացուցիչներ։ Iravunk. com - ի մարզական թղթակիցը ներկա է գտնվել։ Մրցաշարում փայլուն հանդես եկավ ու ոսկե մեդալ նվաճեց ԷՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ։ Նա Iravunk. com -ի մարզական թղթակցի հետ զրույցում նշեց.

- «400 մետր վազք վարժությունը ես կատարեցի 54,5 վայրկյանում ու արժանացա ոսկե մեդալի։ Շատ ուրախ եմ, որ կարողացա հաղթել ու ոսկե մեդալի արժանանալ։ Նշեմ, որ ես այս տարի մասնակցել եմ նաև մեծահասակների հետ 400 մետր փոխանցումավազք ձևով, թիմային հաշվարկով բրոնզե մեդալ ենք նվաճել։ Մասնակցել եմ նաև Արտաշատում, Վանաձորում կազմակերպված մրցաշարերի ու բրոնզե մեդալ նվաճել։ Իսկ այս ոսկե մեդալը, հաստատ ինչ շատ կոգևորի, մեծ մոտիվացիա տվեց, որպեսզի հետագա մրցաշարերի ժամանակ ևս կարողանամ նվաճել ոսկե մեդալ։ Ընդամենը 9 ամիս է, ինչ ես պարապում եմ թեթև աթլետիկայով ու այսքան նվաճումներ ունեմ արդեն, կաշխատեմ մեծ նվաճումներ գրանցել նաև միջազգային հարթակներում։ Շուտով Արտաշատում կմասնակցեմ հաջորդ առաջնությանը։ Նպատակ ունեմ դառնալ շատ հայտնի մարզիկ։Պարապմունքներս անցկացնում եմ Գյումրիի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում» ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ