Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկը Արեգնազ Մանուկյանը կգնա տուն Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Բաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ) Նման նշանները վկայո՞ւմ են խոշոր պատերազմի մոտենալու մասին (Տեսանյութ)

Ալիևը հերթական անգամ մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ տարբեր մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին։ Բաքվում Իսլամական զարգացման բանկի խմբի 2026 թվականի տարեկան հանդիպումների բացման արարողության ժամանակ նա հայտարարել է, թե «30 տարի շարունակ Ադրբեջանի տարածքները գտնվել են օկուպացիայի տակ և այդ ընթացքում անիմաստ բանակցություններ են ընթացել»։ Նկատի ունենալով ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ նա պնդել է, թե իբր «դրանց միակ նպատակը Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի պահպանումն է»։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են և ունեին խաղաղության հասնելու ու մեր տարածքներն օկուպացիայից ազատելու մանդատ, չկարողացան ստիպել Հայաստանին լքել ադրբեջանական տարածքները։ Բանակցային գործընթացի սկզբում մենք մեծ հույսեր ունեինք։ Ձգտում էինք խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով՝ փորձելով մեծ տերություններին բացատրել, որ ճշմարտությունը մեր կողմն է, քանի որ մեր տարածքներն էին օկուպացված։ Ի պատասխան՝ մեզ ասում էին՝ գնացեք ու բանակցեք։ Սա ուղերձներից միայն մեկն էր։ Երկրորդն այն էր, թե այլ լուծում չկա։ Երրորդը՝ որ դուք չեք կարող պատերազմ սկսել, իսկ չորրորդը՝ եթե պատերազմ սկսեք, ձեր դեմ պատժամիջոցներ կկիրառվեն»,- հայտարարել է Ալիևը։

Ալիևը նաև հերթական անգամ անհիմն կերպով Հայաստանին մեղադրել է հանցագործություններ կատարելու մեջ։

«Տեղի ունեցավ Խոջալուի ցեղասպանությունը, մեր քաղաքներն ու գյուղերը ավերվեցին ու ջնջվեցին երկրի երեսից։ Այս ամենը հանգեցրեց լայնամասշտաբ հումանիտար ճգնաժամի, սակայն Հայաստանի դեմ ոչ մի պատժամիջոց չկիրառվեց։ Այսօր շատ է խոսվում պատժամիջոցների մասին։ Երբ աշխարհի տարբեր ծայրերում այս կամ այն իրադարձություններն են տեղի ունենում, պատժամիջոցներն անմիջապես ուժի մեջ են մտնում։ Մինչդեռ ադրբեջանական տարածքների օկուպացիայի ժամանակ Հայաստանի դեմ նման քայլեր չձեռնարկվեցին։ Սա երկակի ստանդարտների և հռչակված արժեքների ու իրական քաղաքականության միջև առկա լուրջ հակասության վառ օրինակ է»,- ասել է նա։

Ալիևը նաև հայտարարել է, թե Ադրբեջանն իբր խաղաղություն է առաջարկել Հայաստանին, չնայած որ «տուժել է օկուպացիայից ու ավերածություններից»․ «Արդեն մեկ տարի է՝ Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության մեջ են ապրում և տեսնում են դրա առավելությունները։ Մենք երբեք չենք մոռանա, թե հայկական օկուպացիոն ուժերն ինչ են արել մեր ժողովրդի ու քաղաքների հետ, չենք մոռանա նաև 65 մզկիթների ավերումը։ Նրանք մզկիթներում խոզեր և այլ կենդանիներ էին պահում։ Մենք դա չենք մոռանա»։

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկըՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովԱրգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համարՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀԱրեգնազ Մանուկյանը կգնա տունԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումինԷլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունումԴադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթներըԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համարՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Դավթաշեն վարչական շրջանումUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համարԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներինՇախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է«Հիմարի տեղ եք դրել բոլորին, տոմսի համար վճարած քաղաքացուն ինչո՞ւ եք տուգանում». Վեճ` ավտոբուսումՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ ԿոբախիձեԲաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցըԸստ Ֆիդանի՝ Թուրքիան և ԱՄՆ-ն կարող են սերտ համակարգմամբ գործել ԿովկասումՓաշինյանը խնդիր ա դրել կամ իր առաջ են դրել ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնել, բերել մի ուրիշ ուժՏիգրանաշենը Հայաստանի սուվերեն տարածքն է, պիտի պաշտպանենք մեր հայրենիքի հատվածները․ Աբրահամյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված