Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Բոլոր ժամանակներում և իրավիճակներում` պատերազմներ, համաճարակներ, պատահարներ, դուք եղել եք առաջին շարքերում.Պրոֆեսոր Չարչյանի ուղերձը բուժաշխատողների օրվա առթիվ

Առողջապահական

Պրոֆեսոր Արմեն Չարչյանը ուղերձ է հղել բուժաշխատողների օրվա առթիվ .

Իմ շատ սիրելի գործընկերներ՝ բուժաշխատողներ։

«Այսօր՝ հունիսի 21–ին նշվում է մեր մասնագիտական տոնը։
Ձեր կարևորագույն մասնագիտությամբ, բոլոր ժամանակներում և իրավիճակներում` պատերազմներ, համաճարակներ, պատահարներ, դուք եղել եք առաջին շարքերում, օգնել եք, փրկել ու տվել եք մարդկանց ապրելու ևս մեկ հնարավորություն։
Սիրելի բուժաշխատողներ, Ձեր նվիրվածությունն ու անտրտունջ աշխատանքը, ձեռք մեկնելու ու մինչև վերջին ճիգը պայքարելու առաքելությունն, անկասկած, արժանի են գնահատանքի։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն, խաղաղություն, հաջողություններ կյանքում և աշխատանքում».- ասված է ուղերձում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ