Տուսկը հայտարարեց, որ իր և պաշտպանության նախարարի վրա հարձակվել սպառնացող տղամարդը ձերբակալվել է ԱՀԿ-ն Ռուսաստանում ժանտախտի կամ այլ վտանգավոր վարակի բռնկման որևէ ապացույց չի հայտնաբերե Նման է, որ ֆրանսիացի ցուցարարները չափազանց մարտական են տրամադրված (Տեսանյութ) Զելենսկու մերձավոր շրջապատը շոկի մեջ է Թրամփի՝ նախագահ փոխելու պահանջներից. Bild Ռուսաստանի բանակը գրավել է վելիկոբուռլուկյան ճակատի ողջ հարավային գոտին (Քարտեզ, Տեսանյութ) Լեհաստանում հայտնել են վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձեր մասին Ռուսաստանը պատրաստվում է լիկվիդացնել եվրոպական պաշտպանական ընկերությունների ղեկավարությանը. FT Կիևի մոտ այրվում է քաղաքացիականի տակ քողարկված ռազմական խոշոր ձեռնարկությունը (Տեսանյութ) Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Սոչիի օդանավակայանի վրա Մեդվեդև. Զելենսկին կշարունակի կթել եվրոպացի այլասերվածներին՝ կծելով հսկայական գումարներ

Ո՞վ եւ ի՞նչ պատրաստվածությամբ է հասնելու հիվանդի մոտ. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Երեւանի քաղաքապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ մեծ ոգեւորությամբ ներկայացնում է շտապօգնության նոր մոպեդները՝ վստահեցնելով, որ դրանք թույլ կտան բուժանձնակազմին րոպեների ընթացքում հասնել քաղաքացու մոտ՝ նույնիսկ ամենածանրաբեռնված երթեւեկության պայմաններում։ «Շտապօգնության նոր մոպեդները՝ ավելի արագ արձագանքման համար»,- գրել է քաղաքապետը՝ հրապարակելով տեսանյութ։ Սակայն գեղեցիկ տեսանյութերից ու խոստումներից բացի, կա մի հարց, որը կարծես այդպես էլ մնում է օդում կախված. ո՞վ է նստելու այդ մոպեդների ղեկին եւ շտապելու քաղաքացիներին օգնության։ Գաղտնիք չէ, որ շտապօգնության համակարգում աշխատող բժիշկների զգալի մասը Երեւանի պետական բժշկական համալսարանի արդինատորներն են։ Հետեւաբար, տրամաբանական հարց է առաջանում՝ արդյոք բժշկական համալսարանում պատրաստվո՞ւմ են նոր առարկա ներդնել եւ ապագա բժիշկներին սովորեցնել ոչ միայն ախտորոշել ու բուժել, այլեւ մոպեդ վարել։ Թե՞ քաղաքապետարանը պատրաստվում է նոր կադրային լուծումներ գտնել, եւ շուտով Երեւանում առաքիչների փոխարեն հնդիկ երիտասարդներն են վերածվելու մոպեդ վարող շտապօգնության բժիշկների։ Ի վերջո, արագ հասնելը կարեւոր է, բայց ոչ պակաս կարեւոր է հասկանալ, թե ո՞վ եւ ի՞նչ պատրաստվածությամբ է հասնելու հիվանդի մոտ։

RT հեռուստաալիքի եւ «Россия сегодня» մեդիախմբի գլխավոր խմբագիր ՄԱՐԳԱՐԻՏԱ ՍԻՄՈՆՅԱՆԸ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» կիրակնօրյա հաղորդման ժամանակ, անդրադառնալով Հայաստանին ու ՀՀ քաղաքացիներին, առաջարկով է հանդես եկել: «Առաջարկում եմ սոցիալական ցանցերով բացահայտել, հիմա դա շատ հեշտ է անել։ Ահա սահմանապահներն էլ դա անում են սահմանին՝ հեշտ ու հանգիստ թե՛ մեզ մոտ, թե՛ դեպի Վրաստան։ Փորձեք գնալ Վրաստան, եթե ձեր սոցիալական ցանցերում ինչ-որ բան կա Աբխազիայի մասին։ Ձեզ չեն թողնի մտնել չէ՞։ Հիմա պետք է սոցիալական ցանցերով բացահայտել այն հայերին, որոնք աջակցում են Փաշինյանին եւ վերջ՝ մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելել ընդմիշտ։ Որովհետեւ եթե դուք աջակցում եք Փաշինյանին, նշանակում է՝ աջակցում եք ռուսատյացությանը։ Եթե աջակցում եք ռուսատյացությանը, նշանակում է՝ ատում եք Ռուսաստանը։ Նշանակում է՝ Ռուսաստանում անելիք չունեք», - կարճ ու կոնկրետ բանաձեւել է Սիմոնյանը։ Մի զարմացեք, եթե այսպես շարունակվի, սա էլ ենք տեսնելու: Այնպես որ, նիկոլականները թող «ջանները յուղեն»:

Վերջին օրերի ձերբակալությունների ու հարուցված քրեական գործերի շարքում, թերեւս ամենաաբսուրդայինը Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ ՏԻԳՐԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆՆ էր։ Նա թեպետ տեւական ժամանակ է, ինչ ապրում է Ռուսաստանի Դաշնությունում, բայց իր նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, ինչի մասին քննչականը հայտարարել էր հենց նրա ծննդյան տարեդարձի օրը։ Ընդդիմադիր գործիչը Ֆեյսբուքում հանդես է գալիս կոշտ գրառումներով, դրանցից մեկն էլ վարույթն իրականացնող մարմինը համարել է իշխանությունը զավթելուն ուղղված կոչ եւ մեղադրյալ ներգրավել նրան։ Ըստ Վարդանյանի հրապարակած տեսաուղերձի` խոսքը, ամենայն հավանականությամբ, ո՛չ ավել, ո՛չ պակաս, մեծ գրող Ավետիք Իսահակյանի խոսքերը վերամշակված տարբերակով սոցցանցում հրապարակելուն է վերաբերում։ Այս պատմության մեջ ամենազարմանալին, թերեւս, այն է, որ քրեական գործի առանցքում կարող է հայտնվել ոչ թե գործողություն, այլ գրական մտքի ժամանակակից վերարտադրությունը։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ