Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները

Առողջապահական

Ուգանդայի և Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության (ԿԴՀ) հետ ցամաքային սահման ունեցող երկրները գտնվում են Էբոլա տենդի տարածման ռիսկի գոտում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ռուսաստանի գրասենյակում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ԿԴՀ-ում և Ուգանդայում Էբոլայի բռնկման հետ կապված իրադրությունը հայտարարել է արտակարգ և այլ երկրների համար վտանգ ներկայացնող։ ԱՀԿ-ն վիրուսի տարածման տարածաշրջանային ռիսկը գնահատում է որպես բարձր։

«Այս երկրների հետ ցամաքային սահմաններ ունեցող պետությունների համար ռիսկը որպես բարձր է գնահատվում բնակչության մշտական ​​շարժունակության պատճառով, որը կապված է անդրսահմանային առևտրի և օգտակար հանածոների արդյունահանության, Բունդիբուգիո վիրուսի դեմ պայքարի հնարավորությունների ու փորձի տարբերությունների հետ, ինչպես նաև դրա դեմ պայքարի պատրաստվածության մակարդակի հետ», – ասել են գործակալությանը։

Դրա հետ մեկտեղ ԱՀԿ-ում ընդգծել են, որ Աֆրիկյան տարածաշրջանի մնացած մասի համար և գլոբալ մակարդակով ռիսկը գնահատվում է որպես ցածր։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ