Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23 Պատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետ Լեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներ Ուկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. Ռուբիո Հզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ) Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել «Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը «Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունը Լույս չի լինի, հասցեներ

Լեհաստանն անպայման կմտնի պատերազմ

Միջազգային

ԼԵՀԱՍՏԱՆԸ պետք է պատրաստվի ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԵՏ:

Նման կոչերը, որոնք արդեն հրապարակայնորեն են հնչում Լեհաստանում, իհարկե, հենց այնպես, օդից չընկան:

Օդից չընկավ նաեւ այն սրվող վերճը, որն այսօր ծավալվել է Լեհաստանի ու Ուկրաինայի ղեկավարության միջեւ: Պատճառը Զելենսկու բացահայտ բանդերական ուղղվածության քայլն էր: Բայց մի՞թե նա առաջին անգամ է մեծարում բանդերական գաղափարախոսությունը: Այն նույն գաղափարախոսությունը, որի ներքո Երկրրոդ աշխարհամարտում Գերմանիայի կողմն անցած ուկրաինական ազգայնամոլները մորթում էին հարյուր հազարավոր լեհերի: Ֆաշիստական սվաստիկան վաղուց Ուկրաինայում նոր բան չէ եւ բացահայտորեն աջակցություն է ստանում ուկրաինական ղեկավարության կողմից: Ու հանկարծ այս պահի՞ն Լեհաստանում դա տեսան:

Ավելի ճիշտ, այս հարցն է պետք տալ. ինչո՞ւ միայն հիմա Լեհաստանում տեսան, որ ժամանակին լեհերին մորթող ուկրաֆաշիստների ներկայիս հետնորդները հերոսացվում են Կիեւի կողմից: Բացատրությունն աչքի առաջ է, եւ այն էլ ավելի սկսեց հիմնավորվել, երբ Զելենսկուն նզովելուն զուգատել, լեհական ղեկավարությունը սկսեց առաջ մղել Ուկրաինայի հետ պատերազմի գաղափարը: Դեռ զգույշ, բայց սա միայն նախապատրաստական փուլն է, շուտով այդ քարոզները ծաղկում կապրեն...

Այն, որ Լեհաստանի համար ներկա պահին շանս է առաջացել` վերադարձներ իր արեւելյան տարածքները, որոհնք հիմա Արեւմտյան Ուկրաինա են կոչվում, փաստ է:

Ու նոր չէ այն գաղափարը տարածվել, որ Լեհաստանն անպայման այս պատերազմի մեջ մտնելու է: Միգուցե Ուկրաինային «ռուսական ագրեսիայից» փրկելու համար, միգուցե այլ պատրվակ կգտնեն. դա չէ էականը: Բայց պատմական շանսը կա, եւ Լեհաստանն իր երբեմնի արեւելյան տարածխքների համար անպայման կպատերազմի:

Ինչով էին զբաղված լեհերն այս ընթացքում: Ամեն բան արեցին, որ պատերազմը հնարավորինս երկարի: Համբերատար լսեցին Զելենսկու ֆաշիստական զեղումները, նրան փող, զենք տվեցին եւ այլն: Թերեւս, մեկ պարզ պատճառով, որ Ուկրաինան հանկարծ շուտ չպարտվի: Այն է, պատերազմի, արտագաղթի, տնտեսական կորուստների եւ բազում այլ պատճառներից ելնելով հասնի մի վիճակի, երբ Արեւմտյան Ուկրաինայի ինտերվենցիան լեհերի համար վերածվի հեշտ զբոսանքի: Առավել եւս, որ այդ նույն Արեւելյան Ուկրաինայի բնակչության հիմնական մասը երազում է փլուզվող Ուկրաինայի փոխարեն միանգամից դառնալ ամուր եւ զարգացող Լեհաստանի մասնիկ: Ու նրանցից շատերը, ի դեպ, դեռ իրենց լեհական ծագումը չեն մոռացել:

Հիմա պահը հասունացել է: Շատ ժամանակ չի անցնի, եւ Ուկրաինայի զինված բառացիորեն կսկսեն փլուզվել։ Ու այդ պահին, թերեւս, անգամ Եվրոպան կսկսի խրախուսել լեհերին` գոնե Արեւմտյան ուկրաինան ռուսներից փրկել: Թող Լեհաստանինը դառնա, ոչինչ, միայն թե ռուսական զորքերը նորից Լվով չհասնեն։

Շատ նման է, որ հենց նման զարգացման համար իրենց տեղեկատվական նախապատրաստության շրջանակներում լեհական իշխանությունները անընդհատ խթանում են հակաուկրաինական տրամադրությունները երկրի ներսում, որոնք արդեն հասնում են շիկացման գագաթնակետին։

Մի խոսքով, Լեհաստանը հասկանում է, որ պատերազմն արդեն (ամեն դեպքում) ավարտվում է։ Ամեն դեպքում, ինչ-որ մեկը կսայթաքի և կպարտվի։ Եվ անկախ նրանից, թե որքան են ուկրաինական լրատվամիջոցները փորձում պատկերել իրենց ենթադրյալ մեգահաջողությունները, և անկախ նրանից, թե որքան վիրավորական սխալներ են ռուսները թույլ տալիս: Մեկ բան պարզ է. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ շատ ավելի մոտ է այդ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ, քան Կիևը։

Եվ Ուկրաինական տորթից իրենց կտորը պոկելու պահը Վարշավան արդեն տեսնում է:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՀՀ-ն չիպերի արտադրության ոլորտում առավելություն ունի, այստեղ են գտնվում կարևոր ընկերություններԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե՞ ոչ․ Արտակ ԶաքարյանՀայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական ԵվրատեսիլումԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ ՍլեպնևՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23Հայաստանում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակՊատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետԼեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներՈւկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. ՌուբիոՀզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ)Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել«Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը«Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունըԼույս չի լինի, հասցեներ«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում»Մերցը խղճուկ խայտառակություն է. ՄեդվեդևԹրամփը ցանկանում է կրկին հանդիպել Պուտինի հետ«Դոբրոպոլեի կաթսա». Ուկրաինական ռազմավարական քաղաքը շրջապատված է⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված