Շաքիում երեխաներին պաշտպանելիս ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում է Արա Աբրահամյանի որդին լքել է նշանածին՝ իմանալով որ նա հղի է այլ տղամարդուց Միլիոն աշխատելը լավ է, բայց ո՛չ տգիտություն քարոզելու, երկիրը քանդելու հաշվին․ Մանուկյան Պետական պաշտոնյանների աշխատավարձից ֆորմալինի հոտ է գալու. Թաղման նպաստի կրճատման հետքերով Կիևցի վարորդը ֆիքսել է Հյուսիսային կամրջն ռուսական հարվածի պահը (Տեսանյութ) Ղրիմի հարցով Ստրասբուրգում գտնվող Քոչարյան կրտսերն անհասանելի՞ է Ալիեւն աշխարհում միայն երկու գերտերություն է տեսնում՝ ԱՄՆ-ն և Չինաստանը ՌԴ-ում ժանտախտի փորձանոթ է կոտրվել․ գիտնականը մահացել է, հարյուրավոր մարդիկ մեկուսացվել Անատոլի Կաշպիրովսկին մահացել է 87 տարեկան հասակում Մահացել է բանաստեղծ, հրապարակախոս Արտաշես Արամը

Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել

Սպորտ

Կարատեի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, MMA-ի անպարտելի մարտիկ Կամո Ունանյանը ողնաշարի ծանր վիրահատությունից և տևական դադարից հետո փառահեղ վերադարձ է գրանցել մեծ սպորտ՝ կարճ ժամանակահատվածում նվաճելով երկու հեղինակավոր միջազգային տիտղոս:

Չնայած բժիշկների այն պնդումներին, թե ստացած վնասվածքների և վիրահատության պատճառով մարզիկը չի կարողանա շարունակել կարիերան, Ունանյանը դիմել է գիտակցված ռիսկի և վերսկսել մարզումները:

Վերադարձի արդյունքը եղել է տպավորիչ. հունիսի 5-ին Հունգարիայում կայացած առաջնությունում նա հռչակվել է կարատեի Շիտորյու վարկածով Եվրոպայի չեմպիոն:

Հաջորդ հաղթարշավը գրանցվել է օրեր անց՝ հունիսի 20-21-ը Լեհաստանում, որտեղ անցկացվել է WKF վարկածով կարատեի միջազգային Գրան պրին: Մի քանի տպավորիչ մենամարտերում հաղթանակներ տանելուց հետո, հայ մարզիկը եզրափակչում առավելության է հասել լիտվացի մրցակցի նկատմամբ և դարձել Գրան պրիի հաղթող:

«Այո, ես դեմ գնացի բնությանը, ռիսկի դիմեցի, և, փառք Աստծո, ռիսկի գնալս տվեց իր արդյունքը՝ հաղթանակով ավարտվեց», - հաղթանակից հետո մեզ հետ զրույցում ասաց Կամո Ունանյանը:

Խոսելով իր առաջիկա ծրագրերի մասին՝ չեմպիոնը նշեց, որ պատրաստվում է շարունակել մենամարտերը պրոֆեսիոնալ ռինգում:

Հուլիսի վերջին Ռումինիայում նա կմասնակցի կարատեի WUKF վարկածով աշխարհի առաջնությանը, ինչպես նաև նախատեսում է հերթական մենամարտն անցկացնել MMA մարզաձևում, որտեղ ներկայումս ունի անպարտելի ռեկորդ՝ 8 հաղթանակ և 0 պարտություն:

«Պլաններ ունեմ շարունակել զբաղվել պրոֆեսիոնալ առաջնություններով, մասնակցել և հաղթել թե՛ MMA-ում, թե՛ կարատեում»,- հավելեց Ունանյանը:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Շաքիում երեխաներին պաշտպանելիս ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում էԱրա Աբրահամյանի որդին լքել է նշանածին՝ իմանալով որ նա հղի է այլ տղամարդուցԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄիլիոն աշխատելը լավ է, բայց ո՛չ տգիտություն քարոզելու, երկիրը քանդելու հաշվին․ ՄանուկյանՊետական պաշտոնյանների աշխատավարձից ֆորմալինի հոտ է գալու. Թաղման նպաստի կրճատման հետքերովԿիևցի վարորդը ֆիքսել է Հյուսիսային կամրջն ռուսական հարվածի պահը (Տեսանյութ)Ղրիմի հարցով Ստրասբուրգում գտնվող Քոչարյան կրտսերն անհասանելի՞ էԱլիեւն աշխարհում միայն երկու գերտերություն է տեսնում՝ ԱՄՆ-ն և ՉինաստանըՌԴ-ում ժանտախտի փորձանոթ է կոտրվել․ գիտնականը մահացել է, հարյուրավոր մարդիկ մեկուսացվելԱնատոլի Կաշպիրովսկին մահացել է 87 տարեկան հասակումՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՖրանսիան և Թուրքիան արգելափակել են Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությունը խորացնելու ՆԱՏՕ-ի ծրագրերը. PoliticoՄահացել է բանաստեղծ, հրապարակախոս Արտաշես ԱրամըՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՌուսաստանի ԱԳՆ-ն օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին խորհուրդ է տվել լքել ԿիևըԵս որեւէ մեկը չեմ, որ կամ ճանաչեմ Ղրիմը, կամ չճանաչեմ․ Մամիկոն ԱսլանյանՆորածին երեխա է մահացել, մայրը՝ հիվանդանոցում․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվելԱյս տարի Էրեբունի-Երևանը տոնում ենք երկու օր․ Տիգրան Ավինյան Նրանք անգամ արժանի չեն տեսնելու այն, ինչը մենք ենք տեսնում. իրենց տեսածը սարսափելի է լինելու․ Տոնոյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված