Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Հայաստանի շուրջ մեծ խաղը շարունակում է թափ հավաքել

Միջազգային

Եր­եւա­նի ա­վա­գա­նին, թեեւ ա­վե­լի ճիշտ կլի­ներ ա­սել` Նի­կոլ Փա­շին­յա­նը ո­րո­շեց մայ­րա­քա­ղա­քի կենտ­րո­նա­կան փո­ղոց­նե­րից մե­կը` Ա­միր­յա­նը, ան­վա­նա­փո­խել Պապ թա­գա­վո­րի ան­վամբ՝ «Պապ թա­գա­վո­րի փո­ղո­ց»: Ո վ­ էր Ար­սեն Ա­միր­յա­նը. հայ բոլշ­եւիկ, հե­ղա­փո­խա­կան, լրագ­րող, հրա­պա­րա­կա­խոս, Բաք­վի 26 կո­մի­սար­նե­րից: Ով էր Պապ թա­գա­վո­րը. Ե­կե­ղե­ցու կող­մից ա­մե­նա­մերժ­ված հա­յաս­տան­յան ղե­կա­վար­նե­րից մե­կը, ում մե­ղադ­րում են Կա­թո­ղի­կոս Ներ­սես Ա­–ի սպա­նութ­յու­նը պատ­վի­րե­լու մեջ:

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱԿԱՆՋՆԵՐԸ ՍԿՍԵՑԻՆ ԵՐԵՎԱԼ

Ու­րեմն, պա­տա­հա­կա՞ն էր նման պա­հին ե­րե­ւան­յան կո­լո­րի­տի մաս դար­ձած Ա­միր­յան փո­ղո­ցի ան­վա­նա­փո­խութ­յու­նը. նման պա­տա­հա­կա­նութ­յուն­ներ չեն լի­նում: Ա­մեն դեպ­քում, հաշ­վի առ­նե­լով, թե ինչն ին­չով են փո­խա­րի­նել, սա նման­վում է ոչ միայն հա­կաե­կեղ­եցա­կան, այլ նաեւ` հա­կա­ռու­սա­կան ժես­տի: Ի­հար­կե, ե­թե Փա­շին­յա­նին հարց­նես, միան­գա­մից կհար­ձակ­վի, թե ինչ հա­կա­ռու­սա­կան, ես այդ երբ եմ ռուս­նե­րի դեմ ինչ­–որ բան ա­րել: Բայց ինչ էլ ա­սի, հեր­թա­կան հա­կա­ռու­սա­կան ժես­տի տպա­վո­րութ­յու­նը դրա­նից չի փոխ­վե­լու:

Ընդ ո­րում, ներ­կա թեժ ի­րո­ղութ­յուն­նե­րը հաշ­վի առ­նե­լով, նման ան­վա­նա­փո­խութ­յու­նը կա­րե­լի է նաեւ ցու­ցադ­րա­կան ազ­դակ հա­մա­րել: Այ­սինքն, ան­կախ այն բա­նից, թե Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րութ­յու­ններն ինչ սրութ­յան են հա­սել, նման քայ­լը նաեւ ակ­նարկ է հա­յաս­տան­յան «վե­րընտր­ված» իշ­խա­նութ­յուն­նե­րի կող­մից էլ ա­վե­լի լուրջ սրա­ցում­նե­րի գնա­լու պատ­րաս­տա­կա­նութ­յան ցու­ցի­չի: Ե­թե այդ­պես է, ու­րեմն պետք է ա­ռա­ջի­կա­յում էլ ա­վե­լի սուր քայ­լե­րի սպա­սել: Ա­մեն դեպ­քում, առն­վազն ռու­սա­կան փոր­ձա­գի­տա­կան շրջա­նակ­նե­րում այդ սպա­սե­լիք­նե­րը կան: Այս­պես, Ռու­սաս­տա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րութ­յան ար­դեն պաշ­տո­նա­թող ա­վագ խորհր­դա­կան Ա­նա­նիե­ւը բա­վա­կա­նին ու­շագ­րավ եզ­րա­կա­ցութ­յան է գա­լիս Բաք­վում Թուր­քիա­յի նախ­կին դես­պան եւ ՄԱԿ-ում ներ­կա­յա­ցու­ցիչ Իս­մա­յիլ Ալ­փեր Ջոշ­քո­ւի եւ տխ­րահռ­չակ Գա­րո Փայ­լա­նի հոդ­վա­ծից, ո­րը հրա­պա­րակ­վել է գլո­բա­լիս­տա­կան ու­ղե­ցույց հա­մար­վող «Քար­նե­գի» կենտ­րո­նի կայ­քում՝ «Հա­ջորդ քայ­լե­րը դե­պի խա­ղա­ղութ­յուն Հա­յաս­տա­նում ընտ­րութ­յուն­նե­րից հե­տո» վեր­նագ­րով: Ըստ փոր­ձա­գե­տի, այդ հոդ­վա­ծում հե­ղի­նակ­ներն ա­ռաջ են տա­նում այն թե­զը` Էր­դո­ղա­նը մտա­դիր է Ան­կա­րա­յում հու­լի­սի 7-8–ին կա­յա­նա­լիք ՆԱՏՕ-ի գա­գաթ­նա­ժո­ղովն օգ­տա­գոր­ծել որ­պես հար­մար պահ՝ Թ­րամ­փի, Փա­շին­յա­նի եւ Ա­լի­եւի հետ քա­ռա­կողմ հան­դի­պում կազ­մա­կեր­պե­լու հա­մար, ո­րի նպա­տա­կը «պետք է լի­նի խա­ղա­ղութ­յան գոր­ծըն­թա­ցում լճաց­ման կան­խու­մը եւ հա­մա­տեղ պար­տա­վո­րութ­յուն­նե­րի մշա­կու­մը՝ դրա հե­տա­գա ա­ռաջ­խա­ղաց­ման հա­մար քա­ղա­քա­կան եւ տն­տե­սա­կան հիմք ստեղ­ծե­լու հա­մար... եւ մշ­տա­կան հա­մա­կարգ­ման մե­խա­նիզ­մի ստեղ­ծու­մը՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Թուր­քիա­յի, Հա­յաս­տա­նի, Ադր­բե­ջա­նի եւ շա­հագր­գիռ մի­ջազ­գա­յին ֆի­նան­սա­կան հաս­տա­տութ­յուն­նե­րի մաս­նակ­ցութ­յամբ»:

Այ­սինքն, ռու­սա­կան փոր­ձա­գի­տա­կան շրջա­նակ­նե­րում ամ­րա­նում է այն գա­ղա­փա­րը, որ Ան­կա­րան այդ­պի­սով փոր­ձում է փո­խել հա­րավ­կով­կաս­յան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ողջ կոնստ­րուկ­ցիան: Այ­սինքն, պաշ­տո­նա­պես Թուր­քիան հան­դես է գա­լիս «3+3» տա­րա­ծաշր­ջա­նա­յին հար­թա­կի դիր­քե­րից, այն է` «Հա­րա­վա­յին Կով­կա­սի հար­ցե­րը պետք է լու­ծեն տա­րա­ծաշր­ջա­նի երկր­նե­րը եւ ն­րանց ա­մե­նա­մոտ հար­եւան­նե­րը» սկզբուն­քի օգ­տին, ին­չը քա­նիցս ընդգ­ծել են թուր­քա­կան բարձ­րաս­տի­ճան ղե­կա­վար­նե­րը: Այդ թվում ԱԳ նա­խա­րար Ֆի­դա­նը` օ­րերս, այ­սինքն` հա­յաս­տան­յան ընտ­րութ­յուն­նե­րից հե­տո ՌԴ կա­տա­րած այ­ցի շրջա­նակ­նե­րում: Բայց մյուս կող­մից էլ, դա­տե­լով Ա­նա­նիե­ւի գնա­հա­տու­մից, ստաց­վում է, որ ի­րա­կա­նում Էր­դո­ղա­նը մտա­ծում է Ադր­բե­ջան–­Հա­յաս­տան–­Թուր­քիա ա­ռանց­քի գա­ղա­փա­րի մա­սին` ԱՄՆ­–ի եւ ԵՄ­–ի ե­թե ոչ հո­վա­նու տակ, ա­պա գո­նե սերտ հա­մա­գոր­ծակ­ցութ­յամբ: Այ­սինքն, ծրագ­րում է տա­րա­ծաշր­ջա­նից դուրս թող­նել Ի­րա­նին եւ Ռու­սաս­տա­նին:

ՖԻԴԱ՞ՆՆ Է ՌԴ–ՈՒՄ ԶԲԱՂՎԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԼՈԲԲԻՆԳՈՎ

Չ­նա­յած, ռուս դի­վա­նա­գե­տը նաեւ պա­տա­հա­կան չի ընդգ­ծում, թե ով­քեր են փոր­ձում այդ միտքն ա­ռաջ տա­նել եւ ինչ գլո­բա­լիս­տա­կան աղբ­յուր­նե­րում: Տա­րա­ծաշր­ջա­նից Ռու­սաս­տա­նին ու Ի­րա­նին առն­վազն դուրս թող­նե­լու գա­ղա­փարն ի­րա­կա­նում հին գլո­բա­լիս­տա­կան ծրագ­րե­րից է, ո­րը ժա­մա­նա­կին ռազ­մա­վա­րա­կան տես­քի էր բե­րել տխրա­հի­շա­տակ Բ­ժե­ժինս­կին` իր «Մեծ շախ­մա­տա­յին տախ­տակում»: Ու ե­թե հի­մա նույն գլո­բա­լիստ­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը նույն մե­խա­նիզմն են քա­րո­զում նույն գլո­բա­լիս­տա­կան «Քար­նե­գի» կենտ­րո­նի կայ­քում, դա նախ ակ­նարկ է այն մա­սին, որ այդ հին ծրագ­րե­րը դեռ օ­րա­կար­գում են: Բայց ի­րա­կա­նում «եր­կու ա­թո­ռի» մաս­նա­գետ Էր­դո­ղանն ի­րա­կա­նո՞ւմ է խա­ղում գլո­բա­լիս­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յան օգ­տին, այս­տեղ ար­դեն հար­ցեր կան:

­Նախ, Ա­նա­նիեւն ինքն է այն մտքին, որ. «Կար­ծես թե, պա­տա­հա­կան չէ, որ Ֆի­դա­նի ժա­մա­նու­մը տե­ղի է ու­նե­ցել Հա­յաս­տա­նում խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րի վերջ­նա­կան արդ­յունք­նե­րի հրա­պա­րա­կու­մից մեկ օր անց, ո­րոնք հաղ­թել է Թուր­քիա­յի եւ Ադր­բե­ջա­նի կող­մից հո­վա­նա­վոր­վող կու­սակ­ցութ­յու­նը՝ ժո­ղովր­դա­վա­րա­կան սկզբունք­նե­րի կո­պիտ խախ­տում­նե­րի շնոր­հիվ։ Ըստ եր­եւույ­թին, Էր­դո­ղա­նի դես­պա­նոր­դը ե­կել էր այս «հաղ­թաթղ­թով»՝ Ռու­սաս­տա­նի հետ իր նուրբ քա­ղա­քա­կան խա­ղում՝ Անդր­կով­կա­սում շա­հե­րի նոր հա­վա­սա­րակշ­ռութ­յուն «բա­նակ­ցե­լու» հա­մար։ Ն­րա նպա­տակն էր հա­մո­զել Ռու­սաս­տա­նի ղե­կա­վա­րութ­յա­նը` ճա­նա­չել Հա­յաս­տա­նի ընտ­րութ­յուն­նե­րի օ­րի­նա­կա­նութ­յու­նը եւ հա­մա­գոր­ծակ­ցութ­յուն կա­ռու­ցել Ան­կա­րա­յի հետ՝ հաշ­վի առ­նե­լով Եր­եւա­նի հե­տա­գա շե­ղու­մը դե­պի արեւմ­տա­մետ, իսկ ի­րա­կա­նում՝ թյուր­քա­կան ուղ­ղութ­յամբ»:

­Թե­րեւս, սա ա­վե­լի հա­վա­նա­կան է. Էր­դո­ղանն այս­քան ժա­մա­նակ կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ նրա հա­մար չէ հա­մա­ռո­րեն «քյալ­լա տվել», որ հի­մա իր ձեռք­բե­րում­նե­րը հենց այն­պես նվի­րի Թ­րամ­փին, ա­ռա­վել եւս` եվ­րո­պա­ցի­նե­րին, ան­կախ այն բա­նից` նրանք գլո­բա­լիս­տա­կան տես­քով են, թե ցան­կա­ցած այլ: Ա­վե­լի շուտ, այն տպա­վո­րութ­յունն է, որ Ան­կա­րան պար­զա­պես փոր­ձում է հա­մո­զել Մոսկ­վա­յին, թե ինչ կա որ, պետք է ըն­դու­նել Փա­շին­յա­նի բազ­մա­վեկ­տոր կուր­սը. հա­մա­գոր­ծակ­ցում է Եվ­րո­պա­յի, ԱՄՆ­–ի, Թուր­քիա­յի, Ադր­բե­ջա­նի հետ, բայց նաեւ ու­զում է հա­մա­գոր­ծակ­ցել Ռու­սաս­տա­նի հետ, դրա­նում ի՞նչ վատ բան կա: Բայց այն, որ Ան­կա­րան Մոսկ­վա­յի հետ քննար­կում­նե­րը սկսեց ծա­վա­լել Նի­կո­լի «վե­րընտր­վե­լուց» հե­տո, թե­րեւս ար­դեն իսկ պարզ ակ­նարկ է, թե այդ «վե­րընտ­րութ­յան» տակ ի­րա­կա­նում Ան­կա­րա­յում ում հաղ­թա­նակն են տես­նում եւ ինչ­պես են պատ­կե­րաց­նում հե­տա­գա սխե­մա­նե­րը:

Ա­սենք, այդ հե­տա­գա սխե­մա­նե­րի մա­սին հատ­կա­պես վեր­ջին ժա­մա­նակ­ներս շատ է խոս­վել: Այն է` Հա­յաս­տա­նին պետք է միա­վո­րել Թ­յուր­քա­կան աշ­խար­հի տրա­մա­բա­նութ­յան մեջ: Ընդ ո­րում, կուր­սը, ո­րով այդ­քան հպար­տա­նում է Փա­շին­յա­նը, հիմ­քում հենց դա էլ ու­նի: Այ­սինքն` «գնում ենք Եվ­րո­պա», բա­ցում ենք «Թ­րամ­փի ու­ղի»: Իսկ ի­րա­կա­նում դա նշա­նա­կում է Հա­յաս­տա­նի հա­մար փա­կել հյու­սիսն ու հա­րա­վը: Ու երբ դրանք կփակ­վեն, ա­պա պարզ կդառ­նա, որ Եվ­րո­պա­յին կամ Թ­րամ­փին հաս­նե­լու հա­մար Հա­յաս­տա­նին մնա­ցել է մեկ ճա­նա­պարհ` Թուր­քիան: Ան­կա­րան էլ, երբ ու­զի, կբա­ցի այդ դու­ռը, երբ ու­զի` կփա­կի, նա­յած, թե Հա­յաս­տանն ի­րեն ինչ­պես է դրսե­ւո­րում:

ՊԱՏԱՅԻՆ ՎԻՃԱԿ

­Բայց այն, որ Ֆի­դա­նը, ըստ ռուս փոր­ձա­ռու դի­վա­նա­գե­տի պնդման, փոր­ձել է Մոսկ­վա­յին հա­մո­զել` ըն­դու­նել ներ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րը` Մոսկ­վա­յին «վա­խեց­նե­լով» Թ­րամ­փով եւ Եվ­րո­պա­յով, նաեւ հու­շում է, որ ա­ռանց Ռու­սաս­տա­նի հե­տա­գա նա­հան­ջի, գոր­ծը ա­վար­տին հասց­նե­լու հետ կապ­ված խնդիր­ներ ու­նեն: Փաս­տը սա է. ան­կախ ա­մեն բա­նից, Հա­յաս­տա­նում դեռ գտնվում է ռու­սա­կան ռազ­մա­բա­զան: Նի­կո­լը, ով ան­գամ այդ մասշ­տա­բա­յին ընտ­րա­կան գոր­ծո­ղութ­յու­նն­երից հե­տո, երբ այդ­պես էլ գո­նե քվեար­կող­նե­րի ձայ­նե­րի կե­սը չհա­վա­քեց, ա­վե­լի կոնկ­րետ, ստա­ցավ Հա­յաս­տա­նի բնակ­չութ­յան ձայ­նե­րի մոտ 1/4–ը, կա­րո՞ղ է կոշտ մե­թոդ­նե­րով հաս­նել ռու­սա­կան ռազ­մա­բա­զան հե­ռաց­նե­լուն. լուրջ հար­ցեր կան այս­տեղ: Ու սա այն թե­ման է, երբ Ա­րեւ­մուտ­քի, էլ չա­սած` Ան­կա­րա­յի եւ Բաք­վի մի­ջամ­տութ­յու­նը կա­րող է ի վնաս Փա­շին­յա­նի աշ­խա­տել: Ու ա­մեն բան շատ ա­վե­լի կխճճվի, ե­թե Մոսկ­վան ո­րո­շի ճա­նա­չել հա­յաս­տան­յան ընտ­րութ­յուն­նե­րի օ­րի­նա­կա­նութ­յու­նը` դրա­նով լիո­վին լե­գի­տի­մաց­նե­լով Նի­կո­լին:

­Բայց ի­րո­ղութ­յուն­ներն այլ բան են հու­շում. ե­թե ի­րոք Ֆի­դա­նը փոր­ձում էր «հա­մո­զել Ռու­սաս­տա­նի ղե­կա­վա­րութ­յա­նը` ճա­նա­չել Հա­յաս­տա­նի ընտ­րութ­յուն­նե­րի օ­րի­նա­կա­նութ­յու­նը»,–­ ինչ­պես որ պնդում է Ա­նա­նիե­ւը, ա­պա այն, որ ռուս­նե­րից այդ­պես էլ հա­յաս­տան­յան ընտ­րութ­յուն­նե­րի հետ կապ­ված շնոր­հա­վո­րանք չի գա­լիս, հու­շում է, որ Թուր­քիա­յի ԱԳ նա­խա­րարն արդ­յուն­քի չի հա­սել:

Ան­կա­րան, ի­հար­կե, իր կուր­սը կշա­րու­նա­կի: Մի­գու­ցե նաեւ հա­մո­զե­լով Ա­լիե­ւին, որ վեր­ջա­պես ստո­րագ­րի «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը» կամ գո­նե մաս­նա­կի սահ­ման­նե­րը բա­ցե­լու մի­ջո­ցով: Նաեւ դա­տե­լով այն ռեակ­ցիա­յից, ո­րը կա Հա­յաս­տա­նում, այդ թվում այն­պի­սի մանր «կծոց­նե­րի» տես­քով, ինչ­պի­սիք են փո­ղոց­նե­րի ան­վա­նա­փո­խութ­յու­նը, թուր­քա­կան կուրսն այս­տեղ իր ա­ջակ­ցութ­յու­նը ստա­նում է:

Մ­յուս կող­մից, Մոսկ­վան եւս այս ուղ­ղութ­յամբ փոր­ձում է դիր­քե­րը պա­հել: Սա­կայն այն մի քա­նի կո­պիտ սխալ­նե­րը, ո­րոնք նո­րից թույլ տրվե­ցին, այդ թվում` նա­խընտ­րա­կան փու­լում, ի­հար­կե, հար­ցեր ա­ռա­ջաց­նում են: Բայց հար­ցե­րից զատ, ի­րա­վի­ճա­կը փո­խե­լու ռե­սուրս­ներն են պա­կա­սել: Ա­սենք, Սամ­վել Կա­րա­պետ­յա­նը հի­մա կա­րող է ա­սել, թե սխալ­վել է կամ նման բա­ներ: Բայց ի՞նչ է պետք ա­նել այդ սխալն ուղ­ղե­լու հա­մար, դա է, որ դեռ տե­սա­նե­լի չէ: Մ­նում է տնտե­սա­կան լծակ­նե­րով ճնշում­նե­րը: Բայց դրանց էլ Նի­կո­լը կա­րող է քիչ–­քիչ հար­մար­վել:

­Կարճ ա­սած, ստեղծ­վել է մի վի­ճակ, երբ բո­լոր խա­ղա­ցող­ներն էլ, ան­կախ նրա­նից` ընտ­րա­կան փու­լում հա­ջո­ղութ­յու­ններ ու­նեն, թե` ոչ, հի­մա հայտն­վել են պա­տա­յին վի­ճա­կում: Ի­րա­վի­ճա­կի ար­մա­տա­կան փո­փո­խութ­յուններ, թե­րեւս, կա­րող են դառ­նալ այն զար­գա­ցում­նե­րը, ո­րոնք ներ­կա­յումս ըն­թա­նում են ուկ­րաի­նա­կան խա­ղա­տախ­տա­կին եւ դրա շուրջ:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68874 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ