Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Ծիրանի ծառ բար մի տա, դարդերս իրար մի տա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

23.06 +

 

ԲԱԼԱՆՍԻՐՈՎԿԱ

Ըստ սեքսոպատոլոգների` հայաստանյան վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ Ռուսաստանի հետ «ավանդական» հարաբերությունների եւ արեւմտյան «էքստրեմալ» հարաբերություններ գերադասողների թիվը գրեթե հավասար է։

**

ՌՈՒԲԻԿՈՆԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

(ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ ԻԼՀԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՑԿԱՑՎԱԾ «ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆ» ԱՆՎԱՆՈՒՄԸ ԿՐՈՂ ՖՈՐՈՒՄԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ ցեղասպանագետների` վերոնշյալ ֆորումը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Զանգեզուրի ու անգամ ողջ Հայաստանին  սպառնացող վտանգի նկատմամբ հայ ընդդիմադիրների ահազանգը զուր չի։

 **

ԴԻԼԵՄԱ

Ըստ հեղափոխության մասնագետների` Նիկոլի` ընդդիմադիրներին ուղղված` «դուրներդ չի՞ գալիս, գնացեք, հեղափոխություն արեք>> հայտարարությունից հետո ՀՅԴ-ն ելքեր է փնտրում, թե ոնց անի, որ հա՛մ ԱԺ մտնի, հա՛մ հեղափոխություն չանի, հա՛մ էլ հեղափոխական մակդիրը պահպանի։

**

ԴԱՍԱԿԱՆ

(ՍԴ - Ն ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՂԱՐԿԵԼՈՒ` ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ)

ՍԴ - ն շատ բան է պարտակել, այս բողոքներն էլ կպարտակի։

 **

ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆԻ ԵՐԳԸ

(ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ԾԻՐԱՆԻ ԲԵՐՔԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ ԱՐԳԵԼԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ծիրանի ծառ բար մի տա,

 Դարդերս իրար մի տա։

**

ԲՎԵՃԻ ՍԻՆԴՐՈՄ

Ըստ ընդդիմադիր լայն ճակատի` «Ուժեղ Հայաստանից» միայն Էդգար Ղազարյանն է ակտիվ խոսում, իսկ մնացածը չեն խոսում, բայց շատ ուշադիր լսում են։

**

ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ` ՉԻՆԱԿԱՆ ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ ՈՃՈՎ

Թույլ Նիկոլը հաղթում է «Ուժեղ Հայաստանին»

**

ՀԴՄ-ՈՎ ԵԿԵՂԵՑԻՆ

Առաջներում եկեղեցուն տասնոդ էին տալիս, իսկ Նիկոլի վախտով եկեղեցին է տալիս։

**

ԿԻՍԱԷՐՈՏԻԿ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ Ամիրյան փողոցը անվանափոխել են Պապ թագավորի անվամբ, իսկ կառավարական ամառանոցին հարող Պռոշյան փողոցը Աննա Հակոբյանի պատվին կկոչեն «Էրատո» ջոկատի անվամբ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ