1000 դրամը աճող գնաճի պարագայում էական խնդիր չի լուծի. Գագիկ Մակարյան Զելենսկի. Ռուսաստանը ձմռանից առաջ Ուկրաինայի դեմ օդային հարվածների նոր մարտավարություն է պատրաստում Կառավարությունը տառապում է լիբերալ ցինիզմով, ինչն էլ բերում է տարբեր ուղղություններով ձախողումների. Հայկ Խանումյան Ֆրանսիայում այդպես էլ չի հանդարտվում դպրոցականների բողոքի ցույցերի քաոսը Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանի՝ «նոր Ուկրաինա» դառնալու վտագի մասին Էլոն Մասկի կինը՝ չորս երեխաների մայրը հայտարարել է բաժանման մասին Bloomberg. Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի նոր հարվածներին, որոնք կարող են նախորդներից լայնածավալ լինել ԱՄՆ անվտանգության հարցով բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները գաղտնի հավաք են ունեցել Քեմփ Դեյվիդ ռազմաբազայում Իսրայելը զգուշացնում է Եվրոպայում ԱՄՆ ռազմաբազաների վրա հնարավոր հարձակումների մասին Ռուսաստանը 1000 հրթիռ է պատրաստել Ուկրաինայի էներգետիկ ոլորտը ոչնչացնելու համար

Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել.1 ամսվա ընթացքում բանակում սա ինքնաuպանության 2-րդ դեպքն է

Պատահար

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել երեկ մահացած պայմանագրային զինծառայողի դեպքից։

Մասնավորապես՝ քրեական վարույթը նախաձեռնվել է ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։

Զինծառայող Ռ.Խ.-ն բանակ է զորակոչվել որպես ժամկետային զինծառայող, իսկ ահա 6 ամիս անց ընդգրկվել է «Պաշտպան Հայրենյաց» ծրագրին։

 

Նշենք, որ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով 18-ամյա զինծառայողը 6 ամիս ծառայելուց հետո կարող է 5 տարով դառնալ պայմանագրային զինծառայող։

 

Դեպքը զարմանք է առաջացրել ՊՆ ղեկավար կազմի և իրավապահների շրջանում, քանի որ զինվորին գտել են զորամասում՝ զենքով բերանի մեջ կրակած վիճակում, և դեռ ավելին՝ դեպքը եղել է մարզերից մեկում նոր կազմավորված զորամասում։ Ավելին՝ մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգում արձանագրել են, որ զինվորը դեպքից առաջ փորձել է վնասել ձեռքերը, կան ձեռքերին ոչ շատ խորության «խազեր»։

 

Զորամասում զինվորին շատ խելացի ու պատրաստված անձնավորություն են համարել։

 

«Մի քանի լեզուների էր տիրապետում, խելոք ու լավ տղա էր»։

 

Նշենք, որ իրավապահ համակարգում վարկածներ են առաջ քաշվում, որի մասին այս պահին չեն հրապարակում՝ նախաքննությանը չվնասելու համար։

 

Ի դեպ՝ սա հունիս ամսվա ընթացքում 2-րդ զինվորի մահվան դեպքն է, երբ քրեական վարույթը նախաձեռնված է ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։

 

Հունիսի 2-ին էլ զինվոր Արամայիս Գևորգյանին էին գտել կախված վիճակում։ Մահացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել։

 

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին։ Դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու նպատակով ընթանում է քննություն։

 

Հայտնել էին, որ զինվորը, թեև առողջական որոշակի խնդիրներ է ունեցել, սակայն նրան համարել են պիտանի և զորակոչել զինվորական ծառայության։

 

Իսկ ահա երեկ՝ հունիսի 26-ին, պայմանագրային զինծառայող Ռ.Խ.-ն էին գտել մահացած։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային այլ գործողություններ։

 

Նյութի աղբյուր՝ https://armlur.am/1571957/

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

1000 դրամը աճող գնաճի պարագայում էական խնդիր չի լուծի. Գագիկ ՄակարյանԶելենսկի. Ռուսաստանը ձմռանից առաջ Ուկրաինայի դեմ օդային հարվածների նոր մարտավարություն է պատրաստումԿառավարությունը տառապում է լիբերալ ցինիզմով, ինչն էլ բերում է տարբեր ուղղություններով ձախողումների. Հայկ ԽանումյանՖրանսիայում այդպես էլ չի հանդարտվում դպրոցականների բողոքի ցույցերի քաոսըՄեդվեդևը զգուշացրել է Հայաստանի՝ «նոր Ուկրաինա» դառնալու վտագի մասինՎազում են իրենց համար մայր դարձած Տիգրանուհու գիրկը՝ ապահովություն ու մայրական փաղաքշանք գտնելու. Ծնողական բնօրրան դարձած «Մեր տունը»Էլոն Մասկի կինը՝ չորս երեխաների մայրը հայտարարել է բաժանման մասինBloomberg. Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի նոր հարվածներին, որոնք կարող են նախորդներից լայնածավալ լինելԱՄՆ անվտանգության հարցով բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները գաղտնի հավաք են ունեցել Քեմփ Դեյվիդ ռազմաբազայումԻսրայելը զգուշացնում է Եվրոպայում ԱՄՆ ռազմաբազաների վրա հնարավոր հարձակումների մասինՌուսաստանը 1000 հրթիռ է պատրաստել Ուկրաինայի էներգետիկ ոլորտը ոչնչացնելու համարՊայթյուններ և հրդեհներ Բելգորոդում ուկրաինական հարձակումից հետոՊաշտոնապես հայտնի է դարձել Ուկրաինայում առաջին գործող բրիտանացի դեսանտայինի մահվան լուրըՄիջազգային թատրոնի մասնագետները Երևանում են․ մեկնարկել է HFPAM-ըՀիմա էլ հրապարակ են «նետվում» տագրներըՀանդիսատեսը Պարոնյան թատրոնի վերափոխման եւ վերածննդի ականատեսն է լինելու․ Լիլիթ ՊետրոսյանՀայտնի են Արտյոմ Բանդիկյանի բուժզննման արդյունքները Մաքուր նրբագեղություն Մխիթարյանից.«Ինտերի» արձագանքը Մխիթարյանի գոլին(տեսանյութ)Թրամփը նորից հրապարակավ կաշառում է ամերիկյան ընտրազանգվածինՆոյի տապանն ուսումնասիրող գիտնականները վստահ են, որ «Արարատայան անոմալիան» պարունակում է հին կենդանիների ԴՆԹ-ներ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված