Նոր կադրեր՝ ԱԺ ծեծկռտուքից՝ նկարված դահլիճի ներսից Հանրապետությունում սպասվում է անձրևային եղանակ Հոկտեմբերի 6. Օրվա խոսք Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ. Ինչ է սպասվում ԱԺ-ում Հուսիների առաջխաղացման ֆոնին Թուրքիան և Պակիստանը զորքեր են ուղարկում Սաուդյան Արաբիա Նյու Յորքում հայտարարել են արտակարգ դրություն կարմրուկի բռնկման պատճառով «Հրապարակ». Ադրբեջանցու կրակոցներից տուժած սյունեցի կնոջ վիճակն իրականում բավականին ծանր է Մարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Իրավունք». Տիրադավների շրջանում մի այլ տիպի խանդի տեսարաններ են

«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը որոշել է ստուգումներ սկսել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսական կողմից արդեն շուրջ երկու ամիս շարունակվող տնտեսական ճնշումների և սահմանափակումների ֆոնին շարունակում է օրակարգային մնալ Հայաստան մատակարարվող բնական գազի հարցը։ Առավել ևս այն բանից հետո, երբ ռուսական կողմից հնչեցին զգուշացումներ, որ որոշակի զարգացումների պարագայում չի բացառվում նույնիսկ Հայաստան գազամատակարարման ամբողջական դադարեցումը։

Երեկ ԵՄ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ. «Ապաշրջափակման համատեքստում, տրանսպորտային կապակցվածության խթանմանը զուգահեռ, կարևորում եմ նաև էներգետիկ կապակցվածության ընդլայնումը, այդ թվում՝ հարևան Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի և կապակցիչների կառուցումը, ինչը կարող է նպաստել ինչպես էներգետիկ անվտանգությանը, այնպես էլ կանաչ անցմանը»։

Ահա այս լարված իրավիճակում «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունը որոշել է ստուգումներ սկսել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում։ Մասնավորապես, ընկերությունում մոնիթորինգ է իրականացնում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ)։

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀԾԿՀ՝ պարզելու, թե ինչ նպատակ են հետապնդում իրականացվող ստուգումները, արդյոք դրանք որևէ առնչություն ունեն ստեղծված իրավիճակի հետ, և ինչ փուլում են գտնվում աշխատանքները։

Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցման՝ ՀԾԿՀ-ից հայտնեցին. «Սույն թվականի հունիսի 19-ից մինչև հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ՀԾԿՀ աշխատանքային խմբերը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տարբեր մասնաճյուղերում իրականացնում են ՀԾԿՀ-ի աշխատանքային ծրագրով հաստատված տարեկան մոնիթորինգ՝ գազի ներտնային անվտանգության համակարգերի սպասարկման որակի վերաբերյալ»։

Այսպիսով, ՀԾԿՀ-ում ընդգծում են, որ իրականացվող աշխատանքները ծրագրային տարեկան մոնիթորինգ են և վերաբերում են գազի ներտնային անվտանգության համակարգերի սպասարկման որակի գնահատմանը։ Այդուհանդերձ, ստուգումների անցկացումը հենց այն ժամանակահատվածում, երբ ռուս-հայկական հարաբերություններում տնտեսական լարվածությունը շարունակում է խորանալ, իսկ գազամատակարարման շուրջ հնչում են մտահոգիչ հայտարարություններ, խիստ ուշագրավ է»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69175 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Դրանք թունդ դիետայի վրա են․ Խաչատրյանը՝ ԳՇ պետի՝ Ջերմուկում ադրբեջանցիների առկայության խոսքերի մասինTRIPP-ի իրագործումը ՀՀ-ի և տարածաշրջանի տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու․ ՓաշինյանԸնդդիմադիր խմբակցությունները չեն ընդգրկվի ԱԺ-ում եկեղեցու վերաբերյալ «քննիչ» հանձնաժողովումԷդ քարտեզը ՊԲ-ի շտաբից ո՞նց հասավ ադրբեջանցիքի մոտ, ամենաբարձր մակարդակի վրա է եղել դավաճանությունըՉարժի՞ հոկտեմբերի 6-ը հռչակել հիշատակի օր, այդ օրը ՀՀ վարչապետը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում․ Էդգար ՂազարյանԱԱԾ-ն թերացել է իր աշխատանքում, բայց ներթափանցումները ամբողջությամբ հնարավոր չէ կանխել․ ՔՊ-ականԻնչպես է պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը սեղանների վրայով հասնում կռվի էպիկենտրոնինԼավ կլիներ՝ Պապիկյանը Ստեփանավանում դադարեցներ քարոզարշավը ու զբաղվեր անվտանգության հարցերով«Թուրքերի շարադրությունն եք գրում» «Դուք եք ռուսներինը պուպույի պես գրում». ԱԺ-ում իրավիճակը լարվեցՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբԻնչի՞ց սկսվեց կռիվը ԱԺ-ում (ամբողջական տեսանյութ)Նոր կադրեր՝ ԱԺ ծեծկռտուքից՝ նկարված դահլիճի ներսիցՀանրապետությունում սպասվում է անձրևային եղանակԱԺ-ում հրմշտոց է ու կռիվ է սկսվել պատգամավորների միջև. «Լռություն, հանգստացեք»ԱԺ-ում իրադրությունը լարվեց. «Ես ու Սամվել Կարապետյանը ուղիղ եթերում պիտի շարադրություն գրենք»ԱԺ նիստերին քիչ եք մասնակցում, ինչի՞ եք ԱԺ նախագահ դարձել. Ղազարյանը՝ ՌուբինյանինՀոկտեմբերի 6. Օրվա խոսքՄեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ. Ինչ է սպասվում ԱԺ-ումՀայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել ՍպերցյանըՀուսիների առաջխաղացման ֆոնին Թուրքիան և Պակիստանը զորքեր են ուղարկում Սաուդյան Արաբիա

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված