Ո՞ր ոլորտներում են ամենաբարձր աշխատավարձերը Հայաստանում Ձերբակալում են Արթուր Դանիելյանին․ փաստաբան Հայաստանի համար կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները կարող են ծանր հետևանքներ ունենալ. Տնտեսագետը փակագծեր է բացում ԱԺ-ն գրանցված 72 պատգամավորով սկսեց նիստը և միանգամից ընդմիջեց մինչև 16։30-ը «Իրավունք». «Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը Ամերիկացի զինվորները տեղներից էլ չշարժվեցին Վենսի կնոջն ու երեխային օգնելու համար (Տեսանյութ) ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը Արախչիին պաշտոնա՞նկ են անում Եվրոպան դատապարտված է. Միգրացիայի ինստիտուտը հրապարակել է սարսափելի կանխատեսում «Պասպորտ սեղանը» դարձել է «Ճռտոյի դուքյան»

Ես հայրենացավի գրող եմ. Իրինա Արամյան

Մշակութային

Տրվելով քաղաքական եւ սոցիալական մերօրյա խնդիրներին` կարծես մշակույթն ու այն իրական ստեղծողները մնում են ստվերում: Ավաղ, ժամանակները չեն խնայում նույնիսկ ստեղծագործող մարդուն: Սակայն, երբեք եւ ոչինչ չի կարող կանգնեցնել գրելու, նկարելու եւ ներկայացնելու անթաքույց մղումը:

«Իրավունք»-ի զրուցակիցը ՀՄԳՄ վարչության անդամ, Ամերիկայի, Հյուսիսային Ամերիկայի եւ Կալիֆորնիայի գրողների միության անդամ ԻՐԻՆԱ ԱՐԱՄՅԱՆՆ է, որը բազում ստեղծագործությունների եւ գրքերի հեղինակ է: Մարդ, որը գրում է, զգում, մտածում, ապրում ու փոխանցում զգացածն ընթերցողին, սակայն այդ մասին խոսելուց առավել քան համեստ է:

«ՀԱՃԱԽ ԵՄ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ ՏԱՆՈՒՄ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԻ ՄԻՋԵՎ»

— Ինչպե՞ս սկսվեց Ձեր գրական ճանապարհը։

— Գրական ճանապարհս սկսվեց շատ ուշացած… Արտակը՝ տղաս, տպագրել տվեց առաջին գիրքս։

— Ո՞րն է եղել Ձեր առաջին ստեղծագործությունը, եւ ինչո՞ւ հենց դա։

— Առաջին ստեղծագործությունս մայրական կողմի պապիկիս էր նվիրված, գրել եմ յոթ տարեկանում։ Պապիկս մահացավ, երբ ես հինգ տարեկան էի… Նրա նվիրած խաղալիքները հիշում եմ գույներով։

— Ձեր ստեղծագործություններում կա՞ն իրական մարդկանց կամ իրական դեպքերի ազդեցություններ։

— Իհարկե, ազդեցությունները շատ են, մանավանդ այս Սոդոմ-Գոմորի մեջ…

— Երբեւէ Ձեր անձնականի մասին գրե՞լ եք:

— Ես հաճախ եմ զուգահեռներ տանում հիշողության եւ ներկայի միջեւ ու դա անում եմ՝ անձնականիս հենքի վրա։ Ավարտեցի իմ կյանքի ամենալուսավոր մարդու՝ ամուսնուս նվիրված հուշաշարը։ Մի քանի օրից կհանձնեմ տպագրության։

— Ո՞ր թեմաներն են Ձեզ ամենաշատը հետաքրքրում` որպես գրող։

— Ես հայրենացավի գրող եմ։

«ՉԿԱ ԱՅԴ ԱՆԱՉԱՌ ՔՆՆԱԴԱՏԸ, ՈՐԸ ԿՄՏՆԻ ԵՐԱԿՆ ՈՒ ԿՀԱՍԿԱՆԱ՝ ՈՐՏԵՂ Է ՀՈՒՆԸ ՓՈԽՎԵԼ…»

— Ինչպե՞ս եք վերաբերվում քննադատությանը։

— Քննադատությանը վերաբերվում եմ ըմբռնումով, բայց այսօր չկա այդ անաչառ քննադատը, որը կմտնի երակն ու կհասկանա՝ որտեղ է հունը փոխվել…

— Ի՞նչ դեր ունի գրականությունը ժամանակակից հասարակության մեջ։

— Ոչ մի դեր չունի, որովհետեւ ֆարսը ե՛ւ գրականության մեջ է շատ, ե՛ւ` հասարակության:

— Եթե կարողանայիք մեկ գիրք թողնել, որպես Ձեր ամբողջ ստեղծագործության խորհրդանիշ, ո՞րը կլիներ։

— Ամուսնուս նվիրվածը։ Շատ անկեղծ է, բաց…

— Երբեւէ գրե՞լ եք մի ստեղծագործություն, որը միայն մեկ մարդու համար է եղել։

— Այո, մի աղջիկ իր արատավոր սիրո մասին պատմեց, խնդրեց, որ չափածո մի բան գրեմ։ Գրեցի… Սեւագիրը պատռեցի։

— Կա՞ ստեղծագործություն, որը չեք համարձակվել հրապարակել։

— Ես առաջին հերթին ինձ հետ պետք է ներդաշնակ լինեմ, եթե համարձակվել եմ գրել՝ ուրիշ խնդիր չկա։

— Այժմ ի՞նչ ստեղծագործության վրա եք աշխատում:

— Նոր եմ ավարտել գիրքը… Հիմա ներսս դատարկ է, բայց կարող է րոպե անց՝ ծնվի գիրը:

«ԱՐՏԱԿԻՍ ԽՈՍՔԸ ԼԱԿՈՆԻԿ Է, ԱԶԴՈՒ, ՄԵԽԸ ԽՓԵԼՈՒ ՏԵՂԸ ԳԻՏԻ»

— Տիկին Արամյան, մինչ այս պահը քանի՞ տպագրված գիրք ունեք:

— Մինչ այս պահը երեք գրքի հեղինակ եմ: Տպագրվել եմ բազմաթիվ համահեղինակային գրքերում, ռուսալեզու գրքերում, որոնք տպագրվել են Ռուսաստանի գրողների միության նախաձեռնությամբ: Այս պահին՝ երեք գիրք կա սեղանիս՝ պատրաստ տպագրության։ Այս տարի կտպագրվի հուշագրությունս։

— Ձեր տղան՝ գուսան Արտակ Արամյանը, հայտնի է իր ստեղծագործություններով՝ հատկապես վերջին տարիների ընթացքում առավել սուր եւ որոշակի առումով քաղաքականացած տեքստերով: Ինչպե՞ս եք դրան վերաբերվում եւ օգնո՞ւմ եք իրար ստեղծագործելու հարցում:

— Չեմ օգնում, մենք տարբեր ժանրերի գրողներ ենք։ Տղայիս՝ Արտակիս խոսքը լակոնիկ է, ազդու, մեխը խփելու տեղը գիտի։ Ես իրեն չեմ խանգարում՝ ազնիվ լինել խոսքում… Եթե ազնիվ չլիներ՝ առաջինը ես կքննադատեի։ Մտածում եմ՝ մեր տանն էվոլյուցիան ճիշտ է զարգացել։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ո՞ր ոլորտներում են ամենաբարձր աշխատավարձերը ՀայաստանումԱրթուր Դանիելյանը ձերբակալվել է ֆեյսբուքյան գրառման համար․ նրան կալանքի են տանում․ փաստաբանԳագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըՍոցփաթեթի ծրագիրն ավարտվում է, ինչով կփոխարինվի այն. ՏեսանյութՁերբակալում են Արթուր Դանիելյանին․ փաստաբանԱլիև․ «Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի ամբողջ տեղեկատվությունը»Ադրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անձանց տվյալների հետՀայաստանի համար կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները կարող են ծանր հետևանքներ ունենալ. Տնտեսագետը փակագծեր է բացումԱԺ-ն գրանցված 72 պատգամավորով սկսեց նիստը և միանգամից ընդմիջեց մինչև 16։30-ը«Ինձ էսօր առավոտյան կանչել են քննչական. գործ են հարուցել». Արթուր Դանիելյան«Իրավունք». «Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին ՓաշինյանըՌԴ ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանին և Ադրբեջանին՝ նացիզմի հերոսացման դեմ բանաձևին աջակցելՀոկտեմբերի 7. Օրվա խոսքԱմերիկացի զինվորները տեղներից էլ չշարժվեցին Վենսի կնոջն ու երեխային օգնելու համար (Տեսանյութ)ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել ՌուսաստանըԱրախչիին պաշտոնա՞նկ են անումԵվրոպան դատապարտված է. Միգրացիայի ինստիտուտը հրապարակել է սարսափելի կանխատեսում«Պասպորտ սեղանը» դարձել է «Ճռտոյի դուքյան»«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները«Իրավունք». «Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող «ներսի սպիտակեղենը փռեն» ԱԺ ամբիոնից»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված